National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armais Kamalov
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
04/09/2023
«Կոլլիզիոն գոտու հրաբխականությունը և առնչվող վտանգները» միջազգային գիտաժողովը ՀՀ ԳԱԱ-ում համախմբել է 18 երկրների գիտնականների

Սույն թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Կոլլիզիոն գոտու հրաբխականությունը և առնչվող վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովի նպատակն է համախմբել գիտնականների, ովքեր կատարում են հետազոտություններ հրաբխագիտության, հրաբխային վտանգների, պետրոլոգիայի, երկրաքիմիայի, հրաբխային սեյսմոլոգիայի, շրջակա միջավայրի վրա հրաբխականության ազդեցության, երկրաջերմային էներգիայի և հարակից այլ ոլորտներում:

Գիտաժողովին մասնակցում են անվանի գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Գերմանիայից, Թայվանից, Թուրքիայից, Իտալիայից, Իրանից, Կոլումբիայից, Կոստա Ռիկայից, Հայաստանից, Հունգարիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Շոտլանդիայից, Ռուսաստանից, Սաուդիան Արաբիայից, Ֆրանսիայից։ 

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Մեր ժամանակներում մենք բախվում ենք տարբեր մարտահրավերների հետ, ինչպիսիք են Covid-19-ը և պատերազմներն աշխարհի տարբեր մասերում։ Պատմությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում գիտնականները, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչները կարևոր դեր են խաղացել ժողովուրդների համախմբման գործում։ Նման գիտաժողովները մեծ նշանակություն ունեն հատկապես հայ ժողովրդի համար, որը հայտնվել է ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում։ Հուսով եմ, որ գիտաժողովի աշխատանքները հաջողություն կունենան և կնպաստեն միջազգային համագործակցությանն այս ոլորտում: Շնորհակալ եմ ձեր մասնակցության համար։ Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք և տպավորիչ դաշտային ճամփորդություններ», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը նշեց, որ գիտաժողովի անցկացման գաղափարն առաջացել է դեռ 2010 թվականին, երբ ԱՄՆ Հարավային Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Չակ Քոնորը Հայաստանում դաշտային աշխատանքների ժամանակ տեսավ Արագածի խառնարանը։

«Այսօր այստեղ են շատ անվանի գիտնականներ և երիտասարդ գիտնականներ։  Սա շատ լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու և նոր նախագծեր ու համագործակցություն քննարկելու համար: Վստահ եմ, որ մեր գիտաժողովը կնպաստի այս ոլորտում միջազգային համագործակցությանը», - ասաց Խաչատուր Մելիքսեթյանը։

Նա նաև անդրադարձավ տարածաշրջանում տիրող անկայունությանը․ «Ներկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 120․000 մարդ 9 ամիս գտնվում է շրջափակման մեջ և ունի սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի ու վառելիքի կարիք։ Գիտությունը պետք է վեր լինի քաղաքականությունից, և մեր բախտը բերել է, որ կարող ենք միմյանց հետ շփվել համաշխարհային գիտական լեզվով»։

Պլենար նստաշրջանում գիտական զեկուցումներով հանդես եկան Մեծ Բրիտանիայի Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Ջուլիան Պիրսը, Գերմանիայի Լյուդվիգ-Մաքսիմիլիանս-Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Դինգվոլը, ԱՄՆ Հարավային Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Չակ Քոնորը, Նոր Զելանդիայի Մեսիի համալսարանի պրոֆեսոր Կարոլի Նեմեթը, Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի դոկտոր Իվան Սավովը, ԱՄՆ Լիհայ համալսարանի պրոֆեսոր Դորք Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 8-ը։

 

Գիտաժողովը նախաձեռնել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հրաբխագիտության ու Երկրի ընդերքի քիմիայի միջազգային ասոցիացիայի (IAVCEI) հետ համատեղ՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04․09․2023թ․

Photogallery

Notices
Publications in Press
22/01/2025

Կրթաթոշակի հնարավորություն՝ Չինաստանի համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար
escs.am
12/01/2025

Բաց հարթակ. Գիտնականների արտահոսքը հաջողվել է կանխել. Հայոցյան
1lurer.am
10/01/2025

Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
05/01/2025

Գիտության դեմքեր. Հասմիկ Սիմոնյան
1tv.am
This site has been visited
7 210 780

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  11:28, 23/01/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am