National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armais Kamalov
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
18/07/2023
Քննարկվել են արդյունաբերական ձեռնարկությունների համար լավագույն հասանելի տեխնոլոգիաների սկզբունքները և դրանց ներդրումը

Սույն թվականի հուլիսի 18-ին տեղի ունեցավ եռակողմ առցանց հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի գիտնականների ու մասնագետների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվեցին արդյունաբերական ձեռնարկությունների համար լավագույն հասանելի տեխնոլոգիաների սկզբունքները և դրանց ներդրումը։ 

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Լավագույն մատչելի տեխնոլոգիաների ռուսական բյուրոյի, Ռուսաստանի Դաշնության «էկոլոգիական արդյունաբերական քաղաքականության» հետազոտական ինստիտուտի և Բելառուսի պետական տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչները:

Մասնակիցները քննարկեցին արդյունաբերական ձեռնարկությունների համար լավագույն հասանելի տեխնոլոգիաների սկզբունքների և դրանց ներդրման հայեցակարգի առաջացման պատմությունը, հիմնական մոտեցումները, մշակման, ակտուալացման և կիրառման կարգը, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների ռեսուրսների, բնապահպանական և տնտեսական արդյունավետության բարձրացումը՝ լավագույն հասանելի տեխնոլոգիաների ներդրմամբ։ Հատուկ ուշադրություն դարձվեց «կանաչ» ծրագրերին, դրանց միջազգային և ազգային առաջնահերթություններին և աջակցության գործիքներին։

Կողմերը վստահություն հայտնեցին, որ Հայաստանում, Ռուսաստանում և Բելառուսում առկա լավագույն տեխնոլոգիաների ներդրումը կհանգեցնի արդյունաբերության ոլորտի էական բարելավմանը և արդյունավետությանը կայուն զարգացման և կլիմայական ռիսկերի հակազդման ուղղությամբ գլոբալ խնդիրների լուծման գործում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․07․2023թ․


Notices
Publications in Press
12/01/2025

Բաց հարթակ. Գիտնականների արտահոսքը հաջողվել է կանխել. Հայոցյան
1lurer.am
10/01/2025

Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
05/01/2025

Գիտության դեմքեր. Հասմիկ Սիմոնյան
1tv.am
01/01/2025

Արտասահմանում վերապատրաստվելու հնարավորություն՝ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար
1lurer.am
This site has been visited
7 210 049

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:04, 21/01/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am