National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Zadig Mouradian
Dr. of Phys.-Math. Sciences
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
13/06/2023
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում - 2» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում - 2» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը։

«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Հրանուշ Խառատյանը, իր բացման խոսքում ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում» թեմայով գիտաժողովն առաջին անգամ տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ։ «Դա լավ, վարակիչ օրինակ եղավ, որ մենք այսօր շարունակենք Հայաստանում այս գիտաժողովը», - ասաց նա։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց․ «Գիտաժողովի շրջանակներում խորհրդային իրականությունն արժևորվում է հիմնականում մարդաբանական տեսանկյունից: Քննարկվելու են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առօրեականությունը, խորհրդային իրականության անհատական և խմբային ընկալումները։ Խորհրդային Միության մասին խոսելիս՝ մենք պետք է հաշվի առնենք դրամի երկու կողմերը։ Մի կողմից խորհրդային իրականությունը տոտալիտար միջավայր էր, որը խնդիրներ էր ստեղծում ազատ մտածելակերպի զարգացման համար, բայց մյուս կողմից Խորհրդային Միությունը մեր ժողովրդի համար բացեց նոր դարաշրջան, երբ մենք կարողացանք ուշքի գալ պատմության դաժան հարվածներից, վերագտնել մեզ։ Հատկապես 50-ական թվականներից հետո սկսվում է հայոց պատմության ամենածաղկուն շրջաններից մեկը, երբ Հայաստանում էապես զարգացավ տնտեսությունը, գիտությունը, արվեստը, և ինչ-որ տեղ մենք վերագտանք մեզ։ Խորհրդային Միության այս երկու կողմերն անպայմանորեն անհրաժեշտ է հաշվի առնել մեր գիտական հետազոտություններում և փորձել օբյեկտիվորեն մոտենալ դրա գնահատմանը»։ 

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց․ «Դիտարկելով Խորհրդային Միության ժառանգությունը՝ մենք պիտի միշտ կարևորենք այն, թե ինչ նվաճումներ ենք ունեցել այդ 70 տարիների ընթացքում, որոնք մեզ ապահովել են զարգացում, բայց տեղի են ունեցել նաև դրանք ստվերող կողմեր, ստվերող ոչ միայն գաղափարական, ոչ միայն տոտալիտարիզմի առումով, այլ նաև մեր հողատարածքների կորստի, մեր ազգային արժեքների առումով»,- ասաց նա։ Իր ելույթում Յուրի Սուվարյանն անդրադարձավ Խորհրդային Միության տնտեսական մոդելին, շուկայական տնտեսության անցման անհրաժեշտությանը, դրա դրական և բացասական կողմերին, խորհրդային տարիների բռնաճնշումներին, հայկական տարածքների կորստի, Խորհրդային Հայաստանում բնակչության թվի աճի հարցերին։ Դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ ակադեմիկոս Սուվարյանն ասաց․ «Թեման, որ դուք ուսումնասիրում եք, շատ կարևոր է։ Պետք է դասեր քաղել մեր պատմությունից և դրանք հաշվի առնել մեր հետագա գործունեության մեջ, պետականակերտման ասպարեզում։ Մի անգամ ևս ողջունելով բոլորիդ՝ գիտաժողովին մաղթում եմ հաջողություններ»։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի հետազոտությունների գծով պրոռեկտոր Արմեն Զաքարյանը, Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Արվեստների, գիտությունների և գրականության քոլեջի դեկան Մարտին Ջ․ Հերշոկը, Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ Արա Սանջյանը։ Այնուհետև Արա Սանջյանը՝ որպես գլխավոր զեկուցող, լիագումար նիստում ներկայացրեց «Համախորհրդային պատմագրության պարբերացումը ըստ արտասահմանյան անգլալեզու հետազոտությունների և խորհրդահայ պատմագրության հետագիծը» զեկուցումը, որին հաջորդեցին «Հետ/խորհրդային լեզուն և խոսքը», «Հայաստանի ելումուտը․ խորհրդային քաղաքականություն և Սփյուռք», «Խորհրդային քաղաքականության արձագանքներ» թեմաներով նիստերը և քննարկումները։ Գիտաժողովի նիստերը կշարունակվեն մինչև հունիսի 15-ը։ Գիտաժողովի զեկուցումների և քննարկումների թեմաները նվիրված են Հայաստանում խորհրդային կարգերի 70 տարիների (1920-1991թթ․) ազդեցությանը, խորհրդային քաղաքականության անդրադարձներին, քաղաքական բռնություններին, խորհրդային և հետխորհրդային ուրբանիզացմանը և ապաուրբանիզացմանը, լեզվին և խոսքին, արվեստին և ճարտարապետությանը։ 

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13․06․2023թ․


Notices








Ս.թ. հունիսի 5-ին ժամը 15:00 ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա գիտական զեկուցում հետևյալ թեմայով`«ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

On 15 May 2024, at 14.00 a seminar on the topic "Astronomy in the crossroads of multidisciplinary and interdisciplinary sciences" will be held at the conference hall of Presidium of the NAS RA, which will be presented by the director of the Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian, cand.(phys.-math.) Areg Mickaelian

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
19/05/2024

Շիրակի ջրանցքի հետազոտություն՝ կառուցումից մեկ դար անց
1lurer.am
19/05/2024

Այցելուները կդառնան երկրաբաններ. «Թանգարանների գիշեր»-ը՝ Երկրաբանական թանգարանում
1lurer.am
19/05/2024

Հավատարիմ հայրենի ավանդույթներին. «Հայագիտակ»
hy.armradio.am
18/05/2024

ԳԱԱ լաբորատորիաներից մեկը 160 մլն դրամանոց սարք է ստացել. 2024-ին 4.2 մլրդ կտրամադրվի սարքերի համար
1lurer.am
This site has been visited
6 980 325

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:42, 24/05/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am