National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
17/05/2023
Գիտական հանրությանը ներկայացվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը

Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորի շնորհանդեսը:

«Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագիրքը հայերեն լեզվով ոչ թարգմանական առաջին դասագիրքն է, որում շարադրված է եվրոպական Վերածննդի դարաշրջանից մինչև XIX դարն ավարտող համաշխարհային՝ այդ թվում հայկական, կերպարվեստի համառոտ պատմությունը։ 

«Սա երևույթ է մեր կյանքում։ Գրքի ծնունդը գիտնականի համար մեծ իրադարձություն է, առավել ևս, երբ այն նախատեսված է մատաղ սերնդի դաստիարակության համար։ Արարատ Աղասյանը մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ է զբաղվել այս դասագրքի ստեղծմամբ, և այսօր մեր սեղանին է դրված կերպարվեստի պատմությանը նվիրված առաջին հայալեզու ոչ թարգմանական արժեքավոր աշխատությունը», - ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը։

«Էջ առ էջ քննելով ստեղծագործ անհատների, երկրների, տարածաշրջանների գեղարվեստական ժառանգությունը՝ հեղինակն ի ցույց է դնում պլաստիկ մտքի համապարփակ փոխակերպումը, որը ստանում է տեղային տարբերակումներ։ Այս ամենը մատուցվում է պատմամշակութային լայն համատեքստում։ Մեր առջև խիստ անհրաժեշտ, իր գիտակրթական նպատակներին լիովին ծառայող հրատարակություն է, որը, անկասկած, կունենա մեծ պահանջարկ», - ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավագյանը։ 

«Նման դասագիրքը մեր իրականության մեջ առաջամարտիկներից է։ Դասագիրքն այնպես է կառուցված, որ հեղինակի և ընթերցող միջև կարծես թե երկխոսություն է ստեղծվում։ QR-կոդերի շնորհիվ ընթերցողներին հնարավորություն է տրվում ծանոթանալ տարածաշրջանին, երկրին, հեղինակին վիրտուալ աշխարհում», - ասաց Դասագիրքը հրատարակած «Արմավ» հրատարակչության ղեկավար, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Սփյուռքահայ գրականության ուսումնասիրման բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը։

«Ուսումնասիրությունը բացառիկ է և արժեքավոր արվեստի մասին բազմակողմանի տեղեկատվությամբ, տվյալ ժամանակաշրջանների պատմական, քաղաքական իրադարձությունների ներկայացմամբ, արվեստով վերջինների արտացոլմամբ», - նշեց Երևանի պետական համալսարանի դասախոս, արվեստագիտության թեկնածու Հռիփսիմե Վարդանյանը։

«Այս հետաքրքիր, արդիական ձեռնարկը կայուն հիմք է մտածող, լայնահայաց սերունդներ կրթելու համար։ Աշխատության կարևոր արժանիքներից է նրա կարևոր դերն ազգային ինքնաճանաչման և ինքնարժևորման հարցում», - նշեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյանը։

«Սա եզակի դեպք է մեր արվեստի պատմության մեջ, և ես հույս ունեմ, որ մենք կունենանք նաև 3-րդ հատորը», - շեշտեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Հրավարդ Հակոբյանը։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը շնորհակալություն հայտնեց շնորհանդեսի բոլոր մասնակիցներին և բանախոսներին՝ գնահատանքի համար։ 

«Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը լույս է տեսել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակներում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
17․05․2023թ.

Photogallery

Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 148 097

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:48, 11/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am