National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Zadig Mouradian
Dr. of Phys.-Math. Sciences
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
02/05/2023
Երևանի բուսաբանական այգում բացվեց աշխարհահռչակ բուսաբան Արմեն Թախտաջյանի կիսանդրին

Սույն թվականի ապրիլի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ աշխարհահռչակ բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հիմնադիր Արմեն Թախտաջյանի կիսանդրու բացումը: 

«Արմեն Թախտաջյանի կիսանդրու շուրջ ստեղծված պուրակում աճեցնելու ենք գիտնականի անունը կրող բույսեր: Այս վայրը գիտության հանրայնացման, Բուսաբանական այգու գիտականությունը ներկայացնելու վայր է դառնալու»,- ասաց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը:

Միաժամանակ այգում տեղի ունեցավ Բուսաբանական թանգարանի և Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի բացման արարողությունը։ Թանգարանում ներկայացված են Հայաստանի ժամանակակից բուսատեսակներն ու բրածո բույսերի նմուշները: «Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում, որը ստեղծվել է Գիտության կոմիտեի դրամաշնորհով, անցկացվելու են կարգաբանական հետազոտություններ, իսկ Բուսաբանական թանգարանը ներառված է հնէաբուսաբանության բաժնում, որն Արմեն Թախտաջյանի հիմնած դպրոցի մասնիկն է: Թախտաջյանի ստեղծած դպրոցը պետք է զարգանա, և իր աշակերտները պետք է իրենց փորձը փոխանցեն երիտասարդներին»,- ասաց Արսեն Գասպարյանը։

«Խորհրդանշական է, որ մենք մասնակցում ենք նաև ինստիտուտում Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի բացմանը: Առանց մոլեկուլային մոտեցման այժմ որևէ կենդանի օրգանիզմների կարգաբանություն անհնար է պատկերացնել: Արմեն Թախտաջյանն իր կյանքի ավարտից առաջ կարողացավ իր վերջին մենագրությունում  բույսերի կարգաբանության մեջ ներդնել մոլեկուլային մեթոդների կիրառման արդյունքները», - ասաց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։

Միջոցառման պատվավոր հյուրն էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Յուրի Հովհաննիսյանը, ում 90-ամյա հոբելյանն օրերս նշվեց ՀՀ ԳԱԱ-ում։ Բուսաբանական այգում տնկվեց Յուրի Հովհաննիսյանի հոբելյանին նվիրված անվանական  ծառ։

«Արմեն Թախտաջյանը կարգավորել է բուսական աշխարհի էվոլյուցիոն պատկերը՝ ելնելով բույսերի ծագման և զարգացման օրինաչափություններից: Յուրի Հովհաննիսյանը գնացել է դեպի մատերիայի առանձին տարրերը, կարգավորել է ատոմային մակարդակով նրանց օրինաչափությունները և ստեղծել է նոր էլեմենտներ: Այն, որ գիտության հսկա Յուրի Հովհաննիսյանն այսօր ակտիվ գործում է, խորհրդանշում է մտքի էվոլյուցիայի պարույրի, մեր ժողովրդի մտածելակերպի վերելքի շարունակականությունը», - ասաց Ռուբեն Հարությունյանը:

«Արմեն Թախտաջյանի կենսագրությունը կարող է հանդիսանալ ձեռնարկ բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել գիտությամբ: Թախտաջյանը փայլուն ուսուցիչ էր: Իր աշակերտները եղել են առնվազն երեք սերնդի բուսաբաններ՝ սկսած նախորդ դարի 1940-ական թվականներից մինչև 2000-ականների սկիզբ», - ասաց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, Արմեն Թախտաջյանի աշակերտ Ալլա Հայրապետյանը։ 

Միջոցառմանը մասնակցեց Արմեն Թախտաջյանի թոռը՝ Հայկ Թախտաջյանը: «Արմեն Թախտաջյանի մասին ամերիկյան մամուլում գրել են՝ «King of Botany»: Հույս ունեմ՝ կիսանդրու բացումը կնպաստի, որ ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլև մեր հասարակության լայն շերտերը ևս ճանաչեն նրա անունը և գործը», - ասաց Հայկ Թախտաջյանը։ 

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը շնորհակալագրեր հանձնեց կիսանդրու հեղինակ, քանդակագործ Արթուր Ավետիսյանին, ինստիտուտի աշխատակիցներ Աշոտ Բոգդանյանին, Նորիկ Շատոյանին, տարածքի բարեկարգմանն աջակցած «Ֆենսինգ Սիսթեմս» ընկերությանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02․05.2023թ.

Photogallery

Notices








Ս.թ. հունիսի 5-ին ժամը 15:00 ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա գիտական զեկուցում հետևյալ թեմայով`«ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

On 15 May 2024, at 14.00 a seminar on the topic "Astronomy in the crossroads of multidisciplinary and interdisciplinary sciences" will be held at the conference hall of Presidium of the NAS RA, which will be presented by the director of the Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian, cand.(phys.-math.) Areg Mickaelian

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
25/05/2024

«Անահիտ» հանդեսն այսօր էլ հետազոտության արժեքավոր աղբյուր է
1lurer.am
23/05/2024

17 գիտական դրամաշնորհ՝ ՀՕՖ-ից
1lurer.am
20/05/2024

Академик Kамалов и инновационная медицина
golosarmenii.am
19/05/2024

Շիրակի ջրանցքի հետազոտություն՝ կառուցումից մեկ դար անց
1lurer.am
This site has been visited
6 981 922

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:30, 27/05/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am