Հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտում տեղի ունեցավ   հանդիսավոր արարողություն` նվիրված ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի`  աշխարհահռչակ բուսաբան, ֆիլոգենետիկ և էվոլյուցիոնիստ ակադեմիկոս Արմեն  Թախտաջյանի անունով անվանակոչմանը: 
    Միջոցառման մասնակիցները  ողջունեցին ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի անվանակոչումն անվանի  գիտնականի անունով` ընդգծելով նրա հսկայական ավանդը համաշխարհային  գիտության մեջ, Հայաստանում բուսաբանության զարգացման գործում: Արմեն  Թախտաջյանի անունը կրող ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ցուցատախտակը  տեղադրվեց Երևանի բուսաբանական այգու մուտքի մոտ:

     Ողջույնի ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ  ակադեմիկոս Ռադիկ  Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ  թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան  բուսաբանության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը,  Ռուսական բուսաբանական ընկերության փոխնախագահ պրոֆեսոր Լեոնիդ  Ավերյանովը, ԵՊՀ-ի բուսաբանության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լիա  Օսիպյանը, Արմեն Թախտաջյանի դուստր Ալլա Մովսեսյանը, ՀՀ կրթության և  գիտության նախարարության  գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար  Լևոն Մարդոյանը:
    Արմեն Թախտաջյանի կյանքի և գործունեության մասին  պատմեց Թախտաջյանի աշակերտ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Էլիոնորա Գաբրիելյանը:
    ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի անվանակոչումը հաստատված է ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 4-ի որոշմամբ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
19.06.2017թ.