National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Vartan Gregorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
06/02/2023
ՀՀ ԳԱԱ-ում ԿԳՄՍ նախարարին ներկայացվեցին գիտական հանրությանը հուզող հարցերը

Սույն թվականի փետրվարի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ԳԱԱ համակարգի գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շնորհակալություն հայտնեց նախարար Ժաննա Անդրեասյանին ԳԱԱ այցելելու հրավերն ընդունելու համար:  Իր ելույթում ՀՀ ԳԱԱ նախագահն անդրադարձավ խնդիրներին, որոնք հուզում են գիտական հանրությանը: «Մենք մշակել ենք բարեփոխումների ծրագիր, որն, անշուշտ, պետք է մեր պետությանը զարգացման և հզորացման համար՝ որպես կարևորագույն խթան: Ցավոք սրտի, այդ ծրագիրը մեծամասամբ չի հաջողվել իրականացնել, քանի որ այն հիմնականում կապված է կանոնադրական փոփոխությունների հետ, ինչը պահանջում է օրենքի փոփոխություն, որն առ այսօր չի կատարվել: Այսօր Գիտության կոմիտեն շրջանառության մեջ է դրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հուսով ենք, որ այն կընդունվի, և մենք վերջապես կսկսենք գլոբալ փոփոխությունները, որոնք ծրագրել էինք»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

Աշոտ Սաղյանը նշեց, որ ակադեմիայում ստեղծվել է կարևոր նախաձեռնությունների և Հայաստանի գիտական ու գիտատեխնիկական գործունեության բնագավառին վերաբերող հարցերի քննարկման բաց հարթակ, որտեղ քննարկումները շարունակական բնույթ են կրելու: 

«Քննարկումներն այսօր վերաբերում են ակադեմիայի համակարգի բարեփոխումներին՝ ներառյալ նախագահության կառուցվածքի, կառավարման համակարգի և համակարգի կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմների բարեփոխումները: Հարթակին ակտիվ մասնակցություն են ունենում  ինչպես ինստիտուտների տնօրենները, այնպես էլ առաջատար գիտնականները, ովքեր առաջարկում են իրենց տեսլականն ակադեմիայի գործունեության վերաբերյալ: Բավականին առաջադեմ առաջարկություններ են եղել, որոնց գերակշռող մասը համապատասխանում է մեր բարեփոխումների ծրագրին: Դրանց մեջ կան նաև նոր մոտեցումներ, նոր գաղափարներ, որոնք կքննարկվեն, և արդյունքում կկազմավորվի բարեփոխումների համակարգված մոդել, որը հիմք կընդունվի  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրության ձևավորման ժամանակ: Դա կիրականացվի օրենքում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո: Առաջարկությունները վերաբերում են ակադեմիայի համակարգի երիտասարդացմանը, կառավարման մոդելի արդիականացմանը, որն ավելի հստակ կարտացոլի ակադեմիայի բաժանմունքների դերը՝ որպես ինստիտուտների գործունեության համակարգող, նաև միջազգային գործունեության ակտիվացմանը, գիտակրթական բաղադրիչի հզորացմանը և այլն: Այդ քննարկումները շարունակական են լինելու, և պարբերաբար անդրադառնալու ենք գիտության, կրթության ոլորտների արդիականացման մարտահրավերներին»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

Նա նշեց, որ այսօր ակադեմիայի բաժանմունքներն ակտիվ աշխատում են իրենց համակարգի ինստիտուտների հետ գլոբալ գիտահետազոտական և գիտաարտադրական բնույթի ծրագրերի ձևակերպման ուղղությամբ: Ծրագրեր, որոնք ուղղված են պետության հզորացմանը, տնտեսության զարգացմանը, պաշտպանության համակարգի ուժեղացմանը։ «Բոլոր բաժանմունքների ինստիտուտների հետ անցկացվել  են քննարկումներ և որոշվել են այն ծրագրերը, որոնք առավել կարևոր և հրատապ են այսօր մեր պետության համար: Այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք, և այս տարվա ընթացքում պարբերաբար ՀՀ կառավարություն կներկայացվեն մի շարք ծրագրեր»,- ասաց Աշոտ Սաղյանը:

 

ՀՀ ԳԱԱ նախագահը խոսեց կարևոր նախաձեռնության մասին՝ ստեղծել հետազոտական համալսարան ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա: «Դժվար գործ է, բայց մենք ի զորու ենք դա կատարել, եթե լինի աջակցություն նախարարության կողմից»,- ասաց նա։ Աշոտ Սաղյանն անդրադարձավ գիտական կադրերի երիտասարդացման խնդրին, միջազգային համագործակցության խորացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:

Անդրադառնալով արտաքին մարտահրավերներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց. «Երբ Ադրբեջանի նախագահը հրահանգեց Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում ստեղծել հատուկ բաժիններ, որոնք պետք է զբաղվեն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի գաղափարը գիտականորեն հիմնավորելու և կյանքի կոչելու հարցերով, մենք անմիջապես արձագանքեցինք և առաջարկությամբ դիմեցինք ՀՀ վարչապետին, որպեսզի մեր երեք՝ Պատմության, Արևելագիտության և Հնագիտություն և ազգագրության ինստիտուտների գիտական ներուժի հենքի վրա ստեղծվի հատուկ բաժին՝ ադրբեջանական սանձազերծումներին հակազդելու համար: Այսօր այդ ուղղությամբ աշխատում ենք Անվտանգության խորհրդի աշխատակազմի հետ»:  

Աշոտ Սաղյանը վստահեցրեց. «Մենք ունենք կամք և կարողություններ ակադեմիան բարեփոխելու: Դրա համար անհրաժեշտ է Ձեր աջակցությունը համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու համար: Բարեփոխումների արդյունքում մենք կունենանք այն ակադեմիան, որն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը, պաշտպանության ուժեղացմանը և գիտահետազոտական ներուժի հզորացմանը»:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում նշեց. «Մեր օրակարգի շատ կարևոր մաս է գիտության ոլորտի զարգացումը: ՀՀ կառավարության ծրագիրը շատ ուղիղ թիրախներ է սահմանում թե՛ ոլորտի ֆինանսավորման էական ավելացումների, թե՛ երիտասարդ գիտնականների խրախուսման և թե՛ ոլորտի միջազգայնացման առումով»: Ըստ նախարարի՝ կարևորագույն սկզբունքը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում միասնական քաղաքականություն ունենալն է: «Այսօր մեր բոլոր համալսարաններում գիտահետազոտական բաղադրիչի ուժեղացման կարիք կա, և այս համատեքստում շատ կարևոր են համատեղ ծրագրերը ԲՈՒՀ-երի և գիտական ինստիտուտների միջև»,- ասաց նա:

Ժաննա Անդրեասյանը կարևորեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշեց, որ այն լրամշակման կարիք ունի: «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի նպատակը և տեսլականը մեկն է. յուրաքանչյուր մարդ ունի տաղանդներ, կարողություններ, և կրթական համակարգը պետք է ուղղված լինի դրա բացահայտմանը, և յուրաքանչյուր կառույցի ռեսուրսը պետք է օգտագործվի»,- ասաց նա։ 
Նախարարը նշեց, որ ակադեմիայի ներկայացրած մոտեցումները  լավ հիմք են ստեղծում, որպեսզի գտնվի աշխատանքի այն ձևաչափը, որը համահունչ է ընդհանուր քաղաքականությանը։ «Մենք հակված ենք բաց խոսակցությանը, որևէ խնդիր չեմ տեսնում, որ այն փորձագիտական դաշտում, ինչպիսին ես համարում եմ ակադեմիան, մենք կարողանանք ունենալ այդ քննարկումը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն իր ելույթում անդրադարձավ ակադեմիական ինստիտուտների ԲՈՒՀ-երի հետ հնարավոր միավորման հարցին: «Գիտնականի համար էական նշանակություն ունի ակադեմիական այն միջավայրը, որը տասնամյակների ընթացքում ձևավորվել է ԳԱԱ-ում, այստեղ ստեղծվել է գիտական մթնոլորտ, որը նպաստում է գիտությամբ զբաղվելու համար: Կարծում ենք՝ նման պայմաններում, երբ Հայաստանը լուրջ խնդիր ունի բարձրագույն կրթության ոլորտում, ակադեմիական ինստիտուտների միավորումը ԲՈՒՀ-երի հետ չի կարող նպաստել ո՛չ կրթական, ո՛չ էլ գիտական գործի զարգացմանը»,- ասաց Ռոբերտ Ղազարյանը՝ շեշտելով, որ  ԳԱԱ-ն ազգային արժեք է և որոշակի բարեփոխումներից հետո կարող է էլ ավելի լավ գիտական արդյունքներ ցույց տալ։ «ԲՈՒՀ-երին ԳԱԱ ինստիտուտների միավորելու միտումը դիտարկում ենք անհեռանակարային, անկանխատեսելի և չգնահատված ռիսկային գործընթաց, որի հետևանքով կարող ենք զրկվել և՛ ԳԱԱ-ից, և՛ գիտության առաջընթացի հնարավորությունից»,- ասաց Ռոբերտ Ղազարյանը: 

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը նշեց, որ երկրի տնտեսության զարգացման հիմքում նորարարություններն են, բարձր տեխնոլոգիական մշակումները: Դրանց հիմքում գիտությունն է՝ իր կիրառական մշակումներով: «Մենք պետք է կարողանանք ճիշտ համադրել կրթությունն ու գիտությունն առանց կորուստներ ունենալու։ Գիտական ոլորտում հեղափոխությունը կառուցողական չէ, պետք է էվոլուցիոն զարգացում լինի, բայց կտրուկ մոտեցումներով, քայլերով և շատ լուրջ հիմնավորված»,- ասաց Արամ Պապոյանը։

 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը նշեց, որ պետք է ցանկացած բարեփոխումից առաջ ունենալ հայեցակարգ: «Միայն հայեցակարգի մշակումից հետո կարող ենք փոփոխություններ կատարել։ Քանի դեռ մենք կոպիտ սխալներ չենք գործել, սկսենք իրականացնել այդ աշխատանքները»,- ասաց նա։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց Վրաստանի գիտության ոլորտի բարեփոխումների ձախողված փորձը: «Հնագիտության և ազգագրության, ինչպես նաև պատմության հսկայական ինստիտուտներ ունեին՝ մոտ 300 գիտաշխատողով։ Երբ այն միավորեցին պետական համալսարանի հետ, մնաց 32 գիտաշխատող։ Ինչո՞ւ ԲՈՒՀ-ը չի գալիս իր գիտական կառույցով դեպի ակադեմիա։ Խոսքը վերաբերում է ասպիրանտուրային և դոկտորանտուրային», – ասաց Աշոտ Մելքոնյանը։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն առաջարկ ներկայացրեց. «Քանի որ աներկբա է, որ գիտության համակարգը շատ ավելի կայացած է, քան ԲՈՒՀ-ականը, ապա ես առաջարկում եմ ԲՈՒՀ-երի հոգեբարձուների խորհուրդը գիտական մասով հանձնել ակադեմիային, ինչը կարող է լինել նորարարություն»:

Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը:

Իր ամփոփիչ ելույթում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ չկա կայացված որոշում մեթոդների վերաբերյալ, կա կայացված որոշում, որ պետք է լինի փոփոխություն։ «Ես կարծում եմ, որ այս խոսակցությունները պետք է շարունակական լինեն, և ես պատրաստ եմ»,- ասաց նա։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.02.2023թ․


Notices








On April 23, 2024, at 10:30, the Annual General Meeting of NAS RA on the main results of the scientific and scientific-organizational activity of the National Academy of Sciences of the Republic of Armenia for 2023 will be held. The Annual General Meetings of the Divisions of Sciences will be held on April 22 at 10:00

The Institute of Physical Research of NAS of Armenia in collaboration with the IPR Armenia Optica Student Chapter have announced a photo contest entitled "Light through the Eyes of a Photographer" dedicated to the International Day of Light. The registration deadline for the competition is May 1

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

On April 5 2024, a seminar on the topic "Advanced channeling Technologies: Strong external Electromagnetic fields to guide charged and Neutral Beams" will be held at the conference hall of the NAS RA Presidum which will be presented by professor of the Institute of Nuclear Physics (Italy) Sultan Dabagov

On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
19/04/2024

Закон об академии никто не отменял
golosarmenii.am
17/04/2024

«Հաղթանակները չպետք է գլխապտույտ առաջացնեն, իսկ պարտությունները՝ կոտրեն». անվանի գիտնական Արտեմ Օհանովը ԳԱԱ-ում աշակերտներին և ուսանողներին ներկայացրեց «Փաթիլների տեսությունը» Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/04/11/1411734/ © 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից
aravot.am
This site has been visited
6 957 982

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:14, 25/04/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am