National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Megerdich Toomanian
Dr. of Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
30/12/2022
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ 2022 թվականին հրատարակված գրքերի շնորհանդեսը

Սույն թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ 2022 թվականին հրատարակված մենագրությունների, գրքերի, ժողովածուների շնորհանդեսը։

«Յուրաքանչյուր աշխատության հետևում կանգնած է  ամիսների, տարիների աշխատանք, որի շնորհիվ մեր ինստիտուտի արդյունքներն այս տարի էլ ավելի հարստացան։ Մենք անցում ենք կատարում միջազգային չափորոշիչների և 2023 թվականին նպատակ ունենք տեղ գտնել միջազգային գիտական շտեմարաններում», - իր խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։ 

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց․ «Այս տարի Արևելագիտության ինստիտուտի արդյունքները տպավորիչ են։ Հայ-արևելագիտական միտքը պետք է դուրս գա միջազգային ասպարեզ։ Հարկ է, որ շատ լինեն օտարալեզու գիտական հրապարակումները։ Ավարտվող տարվա ինստիտուտի մյուս նվաճումն այն է, որ լուրջ քայլեր են կատարվել գիտական հանդեսները ներառելու «Սկոպուս» գիտատեղեկատվական և այլ միջազգային շտեմարաններում։ Այս ուղղությամբ ձեր այս քայլերը շոշափելի են ու հեռանկարային»։

2022 թվականին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը լույս է ընծայել 17  աշխատություն։

Ելույթ ունեցողները շնորհավորեցին ներկաների գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական նվաճումներ և երջանկություն։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29.12.2022թ.


Notices
Publications in Press
13/05/2025

ՀՀ ԳԱԱ–ն հայտարարում է մրցույթ. յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը 5 մլն դրամ է
news.am
05/05/2025

Կյանքից հեռացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
armenpress.am
05/05/2025

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/887469.html © factor.am
factor.am
05/05/2025

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
hesc.am
This site has been visited
7 330 349

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:17, 15/05/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am