Մայիսի 9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության  անդամները և գիտական կազմակերպությունների տնօրենները ՀՀ ԳԱԱ նախագահ  ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ Հաղթանակի զբոսայգու Անհայտ  զինվորի շիրիմի մոտ  հարգեցին պատերազմում զոհվածների հիշատակը:

     ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ստեղծվեց Հայրենական Մեծ պատերազմի  թեժ օրերին`1943թ-ի նոյեմբերի 10-ին: Ակադեմիայի կայացմանը նպաստեցին  Հայրենական մեծ պատերազմի մասնակից շատ գիտանականներ: Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ի  գիտնական վետերաններն են` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը,  երկրաբանական գիտությունների դոկտոր Շավարշ Ամիրյանը, ինժեներ Հմայակ  Մինասյան,  Հակոբ Ավագյանը:
10.05.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն