National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
21/06/2022
ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեց ԵԳԱԾ-ի շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագիր»-ը

Ս․թ․ հունիսի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցեցին ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամներ Հայկ Զաքարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Մաքսիմ Սարգսյանը, ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներից, Երևանի պետական համալսարանից և այլ ուսումնական, գիտական հաստատություններից:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 28 միլիոն ՀՀ դրամ է, յուրաքանչյուր դրամաշնորհը՝ 3-5 միլիոն ՀՀ դրամ։ Վերապատրաստման ժամկետը 1-6 ամիս է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է:

«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» նպատակն է ծանոթացնել ուսանողներին արտասահմանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպություններում և լաբորատորիաներում գիտական աշխատանք կատարելու մշակույթին, խթանել և մոտիվացնել բարձր որակի աշխատանք կատարած ուսանողներին շարունակել գիտական ուղին, զարգացնել գիտաշխատողների, թեկնածուների մասնագիտական հմտությունները, բարձրացնել գիտահետազոտական աշխատանքների և գիտական հոդվածների որակը, ստեղծել կամ ամրապնդել միջազգային համագործակցությունները: 

Ծրագրի մրցույթին դիմելու կարգը ներկայացրեց ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ Հայկ Զաքարյանը: «Այս ծրագրով գիտական ուղղությունների սահմանափակում չկա: Դիմորդ կարող են հանդիսանալ Հայաստանի և Արցախի ԲՈՒՀ-երի, գիտական կազմակերպությունների մագիստրոսները, ասպիրանտները, գիտական աստիճան չունեցող գիտաշխատողները, ինչպես նաև գիտության թեկնածու հանդիսացող երիտասարդ գիտնականները: Մրցույթին մասնակցելու համար դիմորդը պետք է ներկայացնի հրավեր նամակ: Հրավիրող կողմ կարող է հանդիսանալ արտասահմանյան գիտահետազոտական կազմակերպությունում աշխատող և գիտական աստիճան ունեցող գիտնական, որի Հիրշի ինդեքսն (h-index) ըստ «Scopus» շտեմարանի տվյալների պետք է լինի առնվազն 3։ 

Գնահատումն իրականացվելու է ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից՝ մինչև հուլիսի 20-ը: Հիմնականում գնահատվելու են մոտիվացիոն նամակը և վերապատրաստման ծրագիրը, որոնք պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով: Որոշակի առավելություն կտրվի հասարակագիտական թեմաներով հայտերին և համաֆինանսավորում ունեցող հայտերին», - ասաց Հայկ Զաքարյանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, դիմելով երիտասարդ գիտնականներին, նշեց. «Միջազգային համագործակցության որակական աճը, մեր տեսանելիության բարձրացումն աշխարհում այսօր ազգային անվտանգության խնդիր է, առաջին հերթին՝ հումանիտար ոլորտում: Ես առաջարկում եմ ձեզ մեկ կարգով բարձրացնել ձեր ակտիվությունը բոլոր ուղղություններով՝ և՛ գիտական, և՛ հասարակական, երիտասարդական շարժումներում: Հիշեք, որ մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարում, որի կենտրոնում գիտությունն է, և այսօր ձեր՝ գիտնականների գործելու ժամանակն է»:

«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի մանրամասները՝ այստեղ https://drive.google.com/file/d/1d7WuGfGRGZsWM3Z2gSvMaDcVcu__Wxaw/view?fbclid=IwAR09d5A5EwkjCbPBnAdjOWBOpK8QwltahamLh62fOa5RyAI61sWkNRdTIFs, իսկ մրցույթի հայտը՝ այստեղ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdUsrLQ7FK3VT5QXcY2df5mhlFC4cR32pQJNWoa5kcHG3jEuQ/
viewform:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.06.2022թ.

Photogallery

Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
13/09/2026

Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
1lurer.am
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
This site has been visited
8 322 631

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  10:46, 25/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am