National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Garegin A. Tosunyan
Doctor of Law, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
06/06/2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ

Սույն թվականի հունիսի 1-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ընդհանուր ժողովում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընտրվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ կենսաօրգանական քիմիա մասնագիտության գծով: ՌԳԱ-ի նոր արտասահմանյան անդամներ դարձան ընդհանուր 48 գիտնականներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Լեհաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Հայաստանից, Սինգապուրից, Մոնղոլիայից, Ավստրալիայից, Հնդկաստանից, Ադրբեջանից, Աբխազիայից, Գերմանիայից, Սերբիայից, Մեծ Բրիտանիայից, Ղրղզստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Շվեյցարիայից և Կանադայից:

Աշոտ Սաղյանն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի գիտնականների հետ: Նա ՌԳԱ Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի գիտաշխատողների հետ համատեղ ունի ավելի քան 50 գիտական հոդված, մասնակցել է 7 համատեղ միջազգային գիտական դրամաշնորհային ծրագրերի, համատեղ պատրաստել են մի շարք գիտական կադրեր:

Աշոտ Սաղյանի գիտական գործունեության բնագավառն է ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ բիոմիմետիկ սինթեզը, մանրէաբանական սինթեզի կուլտուրալ հեղուկներից ամինաթթուների անջատումը և մաքրումը: Աշոտ Սաղյանը շուրջ 350 գիտական հոդվածի, 2 դասագրքի, 2 մենագրության հեղինակ է: Նա 18 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսությունների գիտական ղեկավար է:

2001թ-ին Աշոտ Սաղյանը ռուս գործընկերների հետ համատեղ արժանացել է Եվրամիության «Դեկարտի» անվան մրցանակի: 2002թ-ին պարգևատրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարական «Բարեկամություն» շքանշանով: 2004 և 2011թթ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակների, 2009թ-ին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: 2014թ-ին ստացել է գիտության վաստակավոր գործչի կոչում: 2015թ-ին արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

Ներկայում ՀՀ ԳԱԱ-ն և ՌԳԱ-ն ակտիվ համագործակցում են տարբեր գիտական ծրագրերի շրջանակներում: Հայ և ռուս գիտնականների պատվիրակությունները կատարել են փոխադարձ այցեր գիտահետազոտական կազմակերպություններ, ծանոթացել են առաջատար գիտնականների, իրականացվող գիտական ծրագրերի, գիտատեխնիկական բազայի հետ համատեղ հետազոտություններ իրականացնելու համար: 2021թ-ի նոյեմբերի 5-ին ՌԳԱ-ի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ստորագրել են Գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզ: Այն նախատեսում է համատեղ հետազոտությունների շարունակություն և համագործակցություն Հայաստանի և Ռուսաստանի համար արդիական և առաջնահերթ ուղղություններով՝ ներառյալ ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, նանոտեխնոլոգիաների, կենսաբանական գիտությունների և կենսատեխնոլոգիայի, քիմիայի և նյութերի մասին գիտության, պատմաբանասիրական, բժշկական, գյուղատնտեսական հետազոտությունների, էներգետիկայի, մեխանիկայի ոլորտները, ընդհանուր՝ 54 համատեղ հետազոտություններ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.06.2022թ.


Notices
Publications in Press
30/05/2025

«Ավելին, քան արդյունավետություն»․ միջազգային փորձագետները քննարկել են միավորումների դերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
escs.am
30/05/2025

Կանաչ քիմիայի զարգացումն ու հայկական գիտությունը․ ի՞նչ են առաջարկում հայ գիտնականները. «Մտքի ուժը»
hy.armradio.am
28/05/2025

Հայաստանին Անկախությունը հենց այնպես չի տրվել. «Առանց տողատակի»
hy.armradio.am
25/05/2025

73-ամյա գիտնականի երջանկության բանաձևը՝ դրական մտածողություն և բնության հետ շփում․ «Երկրորդ շնչառություն»
hy.armradio.am
This site has been visited
7 346 336

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:45, 30/05/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am