National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armen Sedrakian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
24/05/2022
ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի 2021թ-ի գիտական կարևոր արդյունքները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ինստիտուտները 2021թ-ին կատարել են գիտահետազոտական աշխատանքներ և ստացել կարևոր ու կիրառական արդյունքներ: 

Կարևոր արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

  • Սինթեզվել են միացություններ, որոնք, իբրև նախադեղային տրանսպորտային ձև, կարող են կիրառվել ակտիվ հակաուռուցքային պրեպարատի 5-ֆտորուրացիլի համար: N-տեղակալված իզիատինի և ակտիվ մեթիլենային խումբ պարունակող միացությունների և արոմատիկ ու հետերոարոմատիկ կետոնների եռաբաղադրիչ միառեակտոր կոնդենսացման արդյունքում սինթեզվել են նոր 3 N-տեղակալված սպիրոցիկլիկ ինդոլին-2-ոններ: 

ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

  • Մոլիբդենի և վոլֆրամի կարբիդների նանոմասնիկների մասնակի օքսիդացումից ստացվել են այդ մետաղների նանոօքսիդներ, որոնք ցուցաբերել են բարձր կատալիտիկ ակտիվություն ծծումբօրգանական միացությունների օքսիդացման ռեակցիաներում: Այդպիսի կատալիզատորները հեռանկարային են դիզելային վառելիքի ծծմբազրկման համար: 
  • Առաջին անգամ հիդրիդային ցիկլի եղանակով սինթեզվել են միաֆազ Ti2AlC, Ti3AlC2 և Ti2AlN բաղադրությամբ MAX-ֆազեր(միացություններ, որոնք համատեղում են ինչպես կերամիկական, այնպես էլ մետաղական նյութերի հատկությունները): Բացահայտվել է, որ MAX-ֆազերի ձևավորումն ընթանում է պինդ ֆազային մեխանիզմով: 

ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

Մշակվել է պարարտանյութերի ստացման տեխնոլոգիա՝ 

  • Հայաստանի ֆոսֆոր պարունակող կենսածին դիատոմային ապարներից,
  • մագնեզիում և ֆոսֆոր պարունակող պարարտանյութեր Հայաստանի սերպենտինիտներից։
  • Ուսումնասիրվել է MeF2-MgO–Al2O3TiO2–SiO2 համակարգի հիմքով արծաթապատված մակերևույթներով ապակեբյուրեղների ու ապակիների քիմիական բաղադրության և հատկությունների փոփոխման հնարավորությունն արծաթի մոլեկուլային կլաստերների դիֆուզիայի միջոցով: Որպես ֆոտոակտիվ տարր արծաթապատված մակերևույթով ապակին կարող է կիրառվել որպես զգայուն տվիչ ուլտրամանուշակագույն սպեկտորի լայն տիրույթում:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

  • Ամփոփվել և հրատարակվել են Սյունիքի և Վարդենիսի բարձրավանդակների պլիոցենի և չորրորդական, այդ թվում՝ հոլոցենի հասակի տասնութ հրաբխային ապարների նմուշների 40Ar/39Ar իզոտոպային հասակագրման արդյունքները: Առաջին անգամ ստացվել է նշված բարձրավանդակներում առավելապես պոլիգեն հրաբխականության մոնոգենի անցման հասակը: 
  • Հետազոտությունների ժամանակակից մեթոդների կիրառման արդյունքում Հայաստանի մի շարք տարածքների ածուխների, այրվող թերթաքարերի և բիտումաբեր կրաքարերի երևակումներում հայտնաբերվել են հազվագյուտ և ազնիվ մետաղների բարձր, հետաքրքրություն ներկայացնող պարունակություններ: 
  • Արփիի (էրտիչ) և Ջրովանքի կտրվածքների նստվածքներից հայտնաբերվել են ստորին ֆամենի հասակի 6 ռինխոնելիդ և 1 աթիրիդ բրախիոպոդներ: Ռինխոնելիդներից չորսը և միակ աթիրիդը (Crinisarina pseudoglobularis n. sp) առաջին անգամ են գտնվել Հայաստանում, այդ թվում՝ Greira transcaucasica Erlanger, 1993, որը գիտությանը հայտնի ծակոտկեն խեցիով ամենահին տեսակն է: Առաջին անգամ բրախիոպոդների խեցու վրա հայտնաբերվել են էկտոպարազիտներ: Ապացուցվել է Tornatospirifer armenicus տեսակի առկայությունը, որը հերքվել էր ադրբեջանցիների կողմից: Հաստատվել է, որ Նախիջևանի  Գյումուշլուի կտրվածքում հետազոտողների` ֆամենի նստվածքներում գտած caucasia տեսակը նոր չէ, այլ նույն armenicus-ն է: 
  • Հայաստանի պալեոզոյան նստվածքներում հայտնաբերվել են միջին և ուշ դևոնի տրիլոբիտներ՝ ներկայացված ակնհայտ պրոետիդային պիգիդիումով և մի քանի ֆակոպիդներով: Կատարվել է նրանց պալեոէկոլոգիական գնահատում և հնակենսաաշխարհագրական տեղաբաշխման վերլուծություն: 

ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

  • Արագածի հրաբխային լեռնազանգվածի տարածքում, մասնավորապես դրա արևելյան լանջերի տեղամասերում ռեգիոնալ ջրամերժ ապարների ռելիեֆի քարտեզագրման արդյունքում որոշվել է տարածքի ստորերկրյա ջրերի բաշխվածությունը: Առաջարկվել են հնագետահուների և լոկալ ջրավազանների ստորերկրյա ջրերի հայտնաբերման արդյունավետ տեղամասերը: 
  • Իրականացվել է 2021թ. տեղի ունեցած Շորժայի, Երևանի և Ջավախքի երկրաշարժերի տարածա-ժամանակա-էներգետիկ բաշխվածության մանրամասն վերլուծություն: Քանակապես գնահատվել են երկրաշարժի օջախի խզումնագոյացման կինեմատիկ և դինամիկ պարամետրերը, որոշվել են օջախի ճառագայթման սպեկտրալ բնութագրերը: Օջախի մեխանիզմի լուծումների, սեյսմիկ մոմենտի թենզորային վերլուծության և լարվածային վիճակը բնութագրող Լոդե-Նոդայի գործակցի տվյալներով ստեղծվել են երկրաբանատեկտոնական պայմաններն ադեկվատ արտացոլող վերոնշյալ երկրաշարժերի օջախների իրատեսական երկրադինամիկ մոդելներ, ստացվել է օջախային գոտու սեյսմագենեզի ճշգրտված պատկեր: 
  • Նախագծվել, պատրաստվել և փորձարկվել է նոր սերնդի ճոճանակային սեյսմիկ տվիչ՝ երկրաշարժների հետևանքով առաջացած գրունտների ուղղաձիգ տատանումները գրանցելու նպատակով: 

Կիրառական աշխատանքների արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

  • Ստեղծվել է 2016-18թթ. Սևանա լճի և սնուցող գետերի ջրերում ու հատակային նստվածքներում պեստիցիդների պարունակության տվյալների բազա։ Ըստ տարիների կազմվել են Սևանա լճում պեստիցիդների կոնցենտրացիոն բաշխման եռաչափ քարտեզներ։

ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

  • Սինթեզվել  են բարձր թափանցելիությամբ ապակիներ ինֆրակարմիր տիրույթում, որոնք առանձնանում են նաև բեկման ցուցիչի և հարաբերական դիսպերսիայի արժեքների փոփոխության լայն տիրույթով, դյուրահալությամբ և բյուրեղացման նկատմամբ բարձր կայունությամբ կիրառելի ժամանակակից օպտիկայի, օպտօէլեկտրոնիկայի և օպտիկական սարքաշինության բնագավառում: 
  • Մշակվել է թափանցիկ ապակեկերամիկա բյուրեղային BaAl2Si2O8 ֆազով լեգիրացված Eu2+-ով, որը կարելի է կիրառել որպես սպիտակ լուսարձակող դիոդներ(LED): 

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

  • Ուսումնասիրվել է տետրաէթօքսիսիլանի (TEOS) պոլիկոնդենսացումը և համապոլիկոնդենսացումը 3-ամինոպրոպիլտրիէթօքսիսիլանի (APTES) հետ  ջրային միջավայրում սիլիցիումի քսերոգելների ձևավորմամբ թթվային, ալկալային և միջֆազային կատալիզացման պայմաններում: Գանգլերոնով սորբված սիլիցիումի քսերոգելների նմուշները ունեն երկարատև դեղային ազդեցություն: Բացի այդ, ստացված կոմպոզիտը կայունացումն է սորբցված գանգլերոնը խոնավությունից և, հետևաբար, լակտոզայի (տաբլետոզայի) օգտագործման անհրաժեշտություն որպես լցանյութ չկա:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

  • ՀՀ հյուսիսային հատվածում տրանսպորտային կոմունիկացիաները շրջափակող Օձուն, Այրում և Թումանյանի ակտիվ սողանքների վերջին տարիներին իրականացված ինժեներաերկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքների հիման վրա կատարվել են վերլուծություններ, իրականացվել է սողանքային մարմինների եռաչափ մոդելավորում, որոշվել են սողանքների սահքի մակերևույթները, գնահատվել են սողանքների ակտիվության ներկա վիճակը և սահմանվել են հակասողանքային միջոցառումներ:
  • Շարունակվել են գրունտների սինթետիկ սեյսմոգրամաների և աքսելերոգրամաների ստացման հիմնախնդրի հետազոտությունները: Առաջարկված եղանակով սինթետիկ աքսելերոգրամաների հիման վրա ստացվել են երկրաշարժի հակազդումների սպեկտրներ սեյսմիկ հատկություններով նորմատիվային I-IV կարգերով գրունտային շինարարական հրապարակների համար: Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սինթետիկ աքսելերոգրամաներով ստացված հակազդումների սպեկտրներն ինչպես քանակական, այնպես էլ կառուցվածքային բնույթով նույնական են իրական երկրաշարժների հիման վրա ստացված երկրաշարժի հակազդումների սպեկտրին, ինչը վկայում է առաջարկվող սինթետիկ աքսելերոգրամաների գործնական կիրառման նպատակահարմարության մասին:
  • Հայաստանի ազգային ճարտարապետության և շինարարության համալսարանում մշակված «Երկաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» նորմատիվային փաստաթուղթը, ներառյալ ՀՀ տարածքի հավանական սեյսմիկ վտանգի գնահատման նոր քարտեզը, մշակված միջազգային (ԱՄՆ, Իտալիա, Հայաստան կոնսորցիում) մասնագետների կողմից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հրամանով կիրարկման է դրվել 2021թ.-ից:
  • Իրականացվել է ԵԳԻ էլեկտրոնային գրադարանի http://10.77.0.181։5000 կայքի անցումը լոկալ ցանցից վեբ միջավայր՝ ապահովելով հասանելիություն նաև ԵԳԻ տարածքից դուրս` http://library.geology.am/:

ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

  • Նախագծվել, պատրաստվել, փորձարկվել են հատուկ հաճախականային տիրույթում (0.75 Հց) աշխատող սեյսմիկ տվիչ շենքերի տեխնիկական վիճակն գնահատելու նպատակով, սեյսմիկ պաշտպանության համակարգ` ջրամբարների պատվարները շահագործելու նպատակով, էլեկտրահետախուզական դյուրակիր, ֆունկցիոնալ տեսանկյունից ճկուն բազմաէլեկտրոդ սարք, երկրաֆիզիկական կայանների անխափան աշխատանքի «խելացի» համակարգ:

    ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
    24.05.2022թ.

Notices








On 7-11 October, 2024, the ICRANet international organization of NAS RA is organizing the international conference "High Energy Astrophysics and Cosmology in the Era of All-Sky Surveys (HEACOSS 2024)"

From October 11-13, 2024, a pan-Armenian scientific conference on "Natural Sciences, Mathematics, Technology, Computer Science in the 21st century: problems of popularization and education and their solutions" will take place at the National Academy of Sciences of the Republic of Armenia

On October 14, 2024, at 15:00, in the presidium hall of the NAS RA, within the framework of "Scientific reports of specialists from foreign countries", a foreign member of the NAS RA, head of the MAGIC group of the Max Planck Institute of Physics Razmik Mirzoyan will make a report "Gamma rays as messengers of the highest energies of the Universe"

On 15-19 October, 2024, we invite to take part in the 12th international symposium "Optics and its applications", which will be held in Yerevan (Armenia). The deadline of registration is August 15, 2024

On 24 October, 2024, at 14:00 in the presidium hall of the NAS RA, within the framework of "Scientific reports on research directions of the organizations of the department", the director of the NAS RA Ikranet-Armenia IC Narek Sahakyan will present a report on the topic "Multiwave astrophysics: current research and future projects"

On October 24, 2024, at 14:00, in the presidium hall of the NAS RA, within the framework of "Scientific reports on research areas of the organizations of the department", the Director of the Institute of Radiophysics and Electronics of NAS RA Tigran Zakaryan will make a report on the topic "Development of radiophysical methods and systems for radar, process control, security and other applications"

On November 4-6, 2024, the Institute of Physiology after L.A. Orbeli is organizing the International Conference "Solving Nature's Mysteries Using Advanced Bioimaging Approaches" (Yerevan, Armenia)

On 7-8 November, 2024, the International conference "Western Armenian in the 21st century. "Challenges and opportunities" will take place at the Institute of Language after H. Acharian

On November 6 -7, 2024, the Institute of Language after H. Acharian of NAS RA organizes an international scientific conference entitled "Dialect Language Study in CIS Countries"

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
11/10/2024

Մրցույթի արդյունքները հայտնի են. ֆինանսավորման է երաշխավորվել ասպիրանտների և երիտասարդ հայցորդների 65 գիտական նախագիծ
hesc.am
11/10/2024

Ֆինանսավորման է երաշխավորվել երկակի նշանակության 8 նախագիծ
hesc.am
01/10/2024

Երեխաներին կարող ենք ցույց տալ գիտության կապը կյանքի հետ. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գիտության շաբաթվա մեկնարկին
1lurer.am
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
This site has been visited
7 126 615

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:58, 15/10/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am