National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Megerdich Toomanian
Dr. of Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
18/05/2022
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արմեն Հայրապետյանը

Ս.թ. մայիսի 18-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Արմեն Սերգոյի Հայրապետյանը:

Արմեն Հայրապետյանը ծնվել է 1978թ-ին, Գյումրի քաղաքում: 1995-2000թթ-ին սովորել է Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում, 2000-2003թթ-ին եղել է ինստիտուտի ասպիրանտ: 2003թ-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2006թ-ին ստացել է դոցենտի կոչում:

2003թ-ից մինչ օրս Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ներկայում «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամ) Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի «Պատմության և փիլիսոփայության ամբիոն»-ի դոցենտ է, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Նոր պատմության» բաժնի ավագ գիտաշխատող, 2004թ-ից նաև ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, 2019թ-ից կենտրոնի տնօրենն է: Արմեն Հայրապետյանը 3 մենագրության, 73 գիտական հոդվածի և 1 մեթոդական ձեռնարկի հեղինակ է:

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի զարգացման ծրագիրը՝ Արմեն Հայրապետյանը նշեց, որ նախատեսվում է ընդլայնել կենտրոնի թեմատիկ աշխարհագրությունը և ակտիվացնել համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումն այլ հայագիտական կառույցների հետ: «Անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել միջազգային շրջանակային ծրագրերին մասնակցության համար, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը: Կենտրոնն ունի հնարավորություն ստանձնելու տարածաշրջանային խնդիրների լուծման առաքելություն՝ իր վրա վերցնելով Շիրակի և հարակից շրջանների հայագետ մասնագետների պատրաստման, վերապատրաստման և փորձի փոխանակման գործը», - ասաց Արմեն Հայրապետյանը:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18.05.2022թ.


Notices
Publications in Press
13/05/2025

ՀՀ ԳԱԱ–ն հայտարարում է մրցույթ. յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը 5 մլն դրամ է
news.am
05/05/2025

Կյանքից հեռացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
armenpress.am
05/05/2025

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/887469.html © factor.am
factor.am
05/05/2025

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
hesc.am
This site has been visited
7 331 644

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:17, 15/05/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am