National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Zadig Mouradian
Dr. of Phys.-Math. Sciences
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
28/02/2022
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին նոր օրենսդրական նախագծերն ու «EU4Sevan» ծրագրի աշխատանքները

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը՝ նորընտիր նախագահ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի գլխավորությամբ, ս.թ. փետրվարի 25-ին անցկացրեց հերթական նիստը: Բարդուխ Գաբրիելյանն այդ պաշտոնում փոխարինել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Ջավադյանին:

   Նիստին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գեոբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, հաշվողական և իմացական ցանցերի բաժնի վարիչ Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, աշխարհագրական տեղեկատվական համակարգի մասնագետ Ալեքսանդր Առաքելյանը, ինժեներ-հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Արտաշես Միրզոյանը:

   Նիստի օրակարգում հետևյալ հարցերն էին՝

  • - Սևանա լճի էկոլոգիական խնդիրների գիտական մոտեցումները: 2022 թ-ին կայանալիք կլոր սեղանի կազմակերչպական աշխատանքների քննարկում;
  • - EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող և պլանավորվող աշխատանքների վերաբերյալ պարբերական թարմացումներ, համագործակցության խթանում;
  • - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների քննարկում;
  • - քաղաքացի Ռուբեն Մովսիսյանի կողմից նախատեսվող «Սևան» ազգային պարկի տարածքում, Ծովազարդ գյուղի լճափնյա 12/3 հասցեում մեկ հարկանի 6 շարժական քոթեջների էսքիզային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի քննարկում: 

   ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը Ռուբեն Հարությունյանը նշեց Հայաստանում ջրերի կենսաբանական մոնիթորինգի անցկացման անհրաժեշտության մասին: ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը համաձայնեց այդ տեսակետի հետ. «Հայաստանում կենսաբանական մոնիթորինգ իրականացվում է միայն Սևանա լճում՝ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից, որն ունի 100 տարվա տվյալներ: Մնացած վայրերում իրականացվում է միայն ֆիզիկաքիմիական մոնիթորինգ, բայց օրգանիզմների մոնիթորինգ չի արվում»:

   ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ Վլադիմիր Սահակյանը բարձրացրեց տվյալների շտեմարանի ստեղծման հարցը: «Մեր ինստիտուտը կապահովի հարթակ, որտեղ կարելի է իրականացնել Սևանա լճի վերաբերյալ տվյալների պահպանումն ու մշակումը», - ասաց նա: 
   ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Առաքելյանը մանրամասնորեն ներկայացրեց «EU4Sevan» ծրագրի բաղադրիչները և 2021 թ-ին իրականացված աշխատանքները: 
   Սևանա լճին առնչվող նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հարցերը որոշվեց քննարկել ավելի մանրամասնորեն, որից հետո հանձնաժողովը կներկայացնի իր առաջարկություններն ու եզրակացությունները:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   28.02.2022թ.


Notices








Ս.թ. հունիսի 5-ին ժամը 15:00 ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա գիտական զեկուցում հետևյալ թեմայով`«ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

On 15 May 2024, at 14.00 a seminar on the topic "Astronomy in the crossroads of multidisciplinary and interdisciplinary sciences" will be held at the conference hall of Presidium of the NAS RA, which will be presented by the director of the Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian, cand.(phys.-math.) Areg Mickaelian

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
25/05/2024

«Անահիտ» հանդեսն այսօր էլ հետազոտության արժեքավոր աղբյուր է
1lurer.am
23/05/2024

17 գիտական դրամաշնորհ՝ ՀՕՖ-ից
1lurer.am
20/05/2024

Академик Kамалов и инновационная медицина
golosarmenii.am
19/05/2024

Շիրակի ջրանցքի հետազոտություն՝ կառուցումից մեկ դար անց
1lurer.am
This site has been visited
6 981 424

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:30, 27/05/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am