National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
08/02/2022
Միջազգային գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում՝ նվիրված Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

   Ս.թ. փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: 
   Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը: 
   Գիտաժողովի մասնակիցներին ուղերձներ կհղեն ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը, ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:
   Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, գիտաժողովի կազմկոմիտեի քարտուղար Գոհար Իսկանդարյանը: Ուղերձներ կհղեն ԻԻՀ-ում ՀՀ և ՀՀ-ում ԻԻՀ տարբեր տարիների դեսպանները՝ Վահան Բայբուրդյանը, Գեղամ Ղարիբջանյանը, Գրիգոր Առաքելյանը,  Արտաշես Թումանյանը, Արսեն Ավագյանը, Բահման Ղասեմին,  Ալի Սաղայիանը,  Մոհամմադ Ռայիսին, Սեյյեդ Քազեմ Սաջադին և Աբբաս Բադախշան Զոհուրին: 
   Գիտաժողովի նիստերի ժամանակ հայ և իրանցի գիտնականները կներկայացնեն գիտական զեկուցումներ՝ նվիրված Հայաստան-Իրան հարաբերությունների պատմությանը և զարգացմանը, Թուրքիայի քաղաքականությանը Իրանի նկատմամբ, ՀՀ հասարակության վերաբերմունքի փոփոխության դինամիկային Իրանի նկատմամբ,  լրատվամիջոցների դերին Հայաստանի և Իրանի հարաբերություններում, հայ ազգային փոքրամասնության իրավունքներին Իրանում, Իրանի հայ համայնքի մասնակցությանը ՀՀ-ԻԻՀ միջպետական հարաբերությունների հաստատման և զարգացման գործընթացում, Իրանի և Հայաստանի տնտեսաքաղաքական հարաբերություններին 2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո: 
   Գիտաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային արխիվի կողմից կկազմակերպվի հայ-իրանական հարաբերություններին նվիրված փաստաթղթերի ցուցադրություն:Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն փետրվարի 10-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստերի դահլիճում և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում: 

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   08.02.2022թ.


Notices








On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia will host a seminar entitled "The Role of Law in Shaping a Global Community of Shared Values (Mireille Delmas-Marty)" at 3:00 PM

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA will host a seminar entitled "The French School of Geopolitics" at 2:00 PM

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
17/02/2026

Առցանց տեղեկատվական հանդիպում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնության 2026թ․ մրցույթներին
hesc.am
11/02/2026

Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ
infocom.am
09/02/2026

«Ռիսկ կա, որ Հայաստանում վերածվենք ներքին սփյուռքի, եթե կորցնենք մեր մշակույթը, ինքնությունը»․ Գևորգ Պողոսյան
aravot.am
09/02/2026

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել փետրվարի 6-ից նոյեմբերի 20-ը
1lurer.am
This site has been visited
7 667 099

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:14, 26/02/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am