National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
06/12/2021
«Սիրիահայերը և թուրքական գործոնը․ Քեսաբը, Հալեպը և Դեյր էզ Զորը սիրիական պատերազմում» գրքի շնորհանդեսը՝ ՀՀ ԳԱԱ-ում

    Ս.թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սիրիահայերը և թուրքական գործոնը․ Քեսաբը, Հալեպը և Դեյր էզ Զորը սիրիական պատերազմում» գրքի շնորհանդեսը:  

    Գրքի հեղինակներն են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Հակոբյանը և Իտալիայի Մեսսինայի համլսարանի ասոցացված պրոֆեսոր Մարչելլո Մոլլիկան: Գրքում նոր դիտանկյունից քննարկվում են սիրիական հակամարտությունը և սիրիահայ համայնքի գոյակերպի առանձնահատկությունները՝ միջգիտակարգային ուսումնասիրության հիման վրա: Ուսումնասիրված է, թե ինչպես է ինքնությունն ու պատկանելիությունը դառնում անդրսահմանային հարվածների թիրախ, իսկ հիշողության վայրերը, քաղաքները՝ անցյալն ու ներկան միահյուսող տարածաշրջանային քաղաքականության ու պատերազմի հանգույցներ՝ վերարտադրելով Ցեղասպանության հիշողությունն ու գոյատևման միևնույն սպառնալիքները՝ թուրքական գործոնի դերակատարմամբ ու մասնակցությամբ:

    «Գիրքը ճգնաժամի, պատերազմի մասին է: Երբ մենք պետք է ավարտեինք գիրքը, սիրիական պատերազմը շարունակվում էր, իսկ 2020 թ-ի հուլիսին սկսվեցին հայ-ադրբեջանական սահմանային բախումները: Հենց այդ բախումների նկարագրությամբ էլ սկսվում է գրքի վերջաբանը», - ասաց Արսեն Հակոբյանը:
Մարչելլո Մոլլիկան նշեց, որ գիտնականի համար ամենակարևորը «հեռվից նայել ամեն ինչին, լինել չեզոք ճիշտ վերլուծություն իրականացնելու համար»:

    «Թուրքական գործոնն այսօր ղարաբաղյան հարցում նույնն է, ինչ Սիրիայում էր: Այն մեծ դեր է խաղում, որը ցավոք չեն տեսնում միջազգային ուժերը: Աշխարհը պետք է ավելի լուրջ վերաբերվի թուրքական գործոնին: Օգտագործվում են նույն մոդելները: Ինչպես նախկինում էին օգտագործվում այլազգի փոքրամասնությունները, այսօր էլ թուրքմեններին են ներգրավում հակամարտություններին: Այս աշխատանքն այդ մասին է, այն նաև պատուհան է մասնագետների համար», - ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը:  

    Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դոցենտ Յուլիա Անտոնյանը նշեց, որ գիրքը շատ կարևոր է հայկական սփյուռքի ուսումնասիրության տեսանկյունից: «Այս աշխատության մեջ խաչվում են մի քանի մարդաբանական խնդիրներ և ոլորտներ: Բացի քաղաքային մարդաբանությունից, այստեղ կան ազգայնականության, ինքնության մասին խորը վերլուծություններ, պատերազմի, միգրացիայի, այն մասին, թե ինչպես են քաղաքական իրադարձություններն անդրադառնում սովորական մարդկանց վրա: Այստեղ շատ կարևոր անդրադարձեր կան, և նմանատիպ հետազոտությունները պետք է շարունակվեն», - ասաց  Յուլիա Անտոնյանը:

06.12.2021թ.
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն




Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 149 699

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:10, 12/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am