National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Diaspora Department
presents
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Conferences
Publications in Press
Announcements
Photogallery
Videogallery
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
02/11/2021
Պատմաբաններն ու հայագետները բացահայտում են հայկական գաղթավայրերի մասին օտար աղբյուրները

   Ս.թ. նոյեմբերի 2-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» միջազգային երկրորդ գիտաժողովը՝ նվիրված Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակին (1821-2021թթ.):
   Գիտաժողովին ներկայացվեց «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին (պրակ Ա)» նյութերի  ժողովածուն, որը նվիրված է մեծանուն հայագետ, Մխիթարյան միաբանության անդամ Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին:

   Ժողովածուի հրատարակությունը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժինը: Բաժնի վարիչ, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Այսօր մեր ինստիտուտի պատմության մեջ ավելանում է ևս մեկ նշանակալի օր, հիմք ենք դնում նոր մատենաշարի: 2020 թ-ի սեպտեմբերի 15-ին մենք կազմակերպել էինք միջազգային գիտաժողով՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին»  խորագրով, որը լայն արձագանք գտավ, մասնակցության հայտ ներկայացրեցին Իտալիայից, Ֆրանսիայից, Հունաստանից,  Հունգարիայից, Ռումինիայից, Շվեյցարիայից: Գիտաժողովը շատ հաջողությամբ ավարտեցինք և որոշեցինք հրատարակել այս ժողովածուն, որտեղ ընդգրկված է շուրջ 21 զեկույց: Մենք փորձում ենք վերհանել մեր գաղթաշխարհի պատմությունը, հատկապես այն առանձնահատուկ հատվածը, որը վերաբերում է օտար հեղինակների ու ճանապարհորդների՝ հայկական գաղթավայրերի մասին անդրադարձերին: Այս առումով կա հսկայածավալ նյութ, և կան աղբյուրներ, որոնք պետք է մշակվեն  և այսպիսի ժողովածուների տեսքով լույս տեսնեն»:
   Շնորհավորելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Յուրի Սուվարյանն ասաց. «Այս ժողովածուն լուրջ հաջողություն է պատմագիտության ոլորտում: Բավականաչափ արժևորվել է ոչ միայն Ղևոնդ Ալիշանի գրական ժառանգությունը, այլ նաև այսօրվա խնդիրների տեսակետից դիտարկվել են շատ հարցադրումներ, հատկապես նրա աշխատությունը՝ նվիրված աշխարհագրական խնդիրներին, Հայաստանի սահմաններին, և այս ամենը ստացել են ժամանակակից հնչեղություն: Մաղթում եմ հաջող և արդյունավետ աշխատանք այս կարևոր միջոցառման բոլոր մասնակիցներին»:
   Միանալով շնորհավորանքներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշեց. «Պատմագիտության մեջ մենք մի նոր բնագավառի ակոս ենք բացել: Հայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժինը կարողացավ այս գիտաժողովների ու մատենաշարի ստեղծման շնորհիվ միավորել մեր սփյուռքի մասնագետներին: Ես հաջողություն եմ մաղթում գիտաժողովին և միաժամանակ համոզվածություն եմ հայտնում, որ այս շարքը կշարունակվի»:

   ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանն էլ նշեց, որ ժողովածուն գիտական տեսակետից անգնահատելի ճանաչողական նշանակություն ունի. «Այն լայն տեսակետերի հավաքածու է հայկական գաղթօջախների մասին և ունի բացառիկ կարևորություն մեր պատմագիտության ոլորտում: Սա շատ հեռուն գնացող ճանապարհի սկիզբն է, որը վերհանում է հայության կենցաղի, պատմության, մշակույթի այն հետաքրքիր դրվագները, որոնք աչքի են զառնել օտար ճանապարհորդների մոտ»:
   Ժողովածուի ստեղծման գաղափարը պատմաբան, թարգմանիչ, բանասեր, կինոգետ Արծվի Բախչինյանինն է, ով արտերկրում բնակվելու տարիներին բացահայտել է օտար աղբյուրներ, որոնք անդրադարձել են հայկական գաղթօջախներին: «Թե ճանապարհորդները, թե միսիոներները պարբերաբար հիշատակում են հայերին, որոնց նրանք հանդիպել են աշխարհի տարբեր ծայրերում: Այդ նյութերը կարիք ունեն թարգմանության և ներկայացման: Տարբեր լեզուներ կրող մեր մասնագետները պետք է բացահայտեն տվյալ լեզուներով այն աղբյուրները, որոնցում կան վկայություններ հայության և հայ ժողովրդի մասին»:
   Գիտաժողովի նիստերին ներկայացվեցին զեկույցներ՝ նվիրված Արևելքի,  Եվրոպայի և ԱՄՆ-ի հայկական գաղթավայրերին, դրանց դերին և կարևորությանը: Զեկույցները ներկայացրեցին պատմաբաններ, հայագետներ, փորձագետներ Հայաստանից, Հունաստանից, Լիբանանից, Հորդանանից, Գերմանիայից, Հունգարիայից և Ռումինիայից:

   02.11.2021թ.
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Announcements








On November 24, 2021, Scientific and Innovation Partnership Assistance Center (SIPAC) and NAS RA, in cooperation with Science Committee of RA and European Commission, organize EU Horizon Europe & EURAXESS Armenia Portal Inauguration Event. The registration deadline is November 17, 2021.

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Support for potential Armenian applicants to develop their Horizon Europe proposals

Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին

Ազդարարվել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի 2021թ. մրցույթի մեկնարկը

Federal Ministry of Education and Research (BMBF) has launched a call for proposals for joint projects in the field of “Green Hydrogen” - Research cooperation with Ukraine, the countries of the South Caucasus and Central Asia and Iran

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ՄՐՑՈՒՅԹ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 13-ը ներառյալ

ILUCIDARE Special Prizes - European Heritage Awards / Europa Nostra Awards 2021 call has been launched

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
23/11/2021
«Իրավունք». Ո՞րը կարող է լինել Հայաստանի համար մինիմում եւ մաքսիմում ընդունելի սահմանազատման եւ սահմանագծման տարբերակը ankakh.com
22/11/2021
Արտահանումը որպես ՀՀ տնտեսական աճի գրավական. Լիլիթ Սարգսյան yerepouni-news
22/11/2021
Հնագիտությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ ապրելակերպ, մտածելակերպ, աշխարհի հետ հարաբերվելու եղանակ yerepouni-news
22/11/2021
Արամ Փախչանյան. Գիտության վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները ծայրահեղ վտանգավոր են panorama.am
This site has been visited
5 967 966

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:40, 25/11/2021 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - News - Scientific Results - Diaspora Department presents -
Young Scientist Tribune - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery - Videogallery - "Gitutyun" newspaper -
"In the World of Science" Journal - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2021, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am