National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N348 December 2020
N348
COVID-19
Structure
Divisions
Presidium Members
Documents
Innovation Proposals
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
Videogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
23/12/2020
Ռոբերտ Ղազարյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

   Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Ռոբերտ Ղազարյանը:
   Ռոբերտ Ղազարյանը ծնվել է 1976թ. Երևանում: 2001թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը, 2005թ-ին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: Ռոբերտ Ղազարյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է Հին Արևելքի պատմությունը, Հայոց պատմության հին շրջանը, Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի պատմության միջին և ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանը: Նա 4 գրքի և 31 հոդվածի հեղինակ է: 
   Ռոբերտ Ղազարյանը 2005 թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում:  2013-2020թթ. եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, 2020 թ. սեպտեմբերի 15-ից՝ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: 

20201223_1_body.jpg
   Ռոբերտ Ղազարյանը  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնի վարիչն է 2008թ-ից: 2015թ-ից առ այսօր նա ՀՀ ԳԱԱ «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլալեզու պարբերականի պատասխանատու քարտուղարն է, 2014 թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» ժողովածուի գլխավոր խմբագրի տեղակալը: 
   Ռոբերտ Ղազարյանը Հայաստանի պատմաբանների ասոցացիայի անդամ է: 2011-2015թթ. եղել է ԲՈԿ-ի 006 Համաշխարհային պատմություն մասնագիտական խորհրդի անդամ, «Մերձավոր Արևելք», «Հին Արևելք», «Արևելագիտությունը Հայաստանում» ժողովածուների խմբագրական խորհուրդների անդամ:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   23.12.2020թ.

Latest Announcements
Publications in Press
13/12/2020
Այս նախագծով, փաստորեն, Գիտությունների ակադեմիան լիկվիդացվում է. Ռադիկ Մարտիրոսյան
1in.am
10/12/2020
Գիտնականներն ահազանգում են. քիմիական նյութերով հարուստ տարածքում 25 հարկանի էլիտար շենքեր են կառուցում
168.am
04/12/2020
ԵՊՀ դեկանները ԱԺ-ից պահանջում են անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը
hraparak.am
04/12/2020
«Հրապարակ». Կրթական համակարգը ցնցված է
hraparak.am
03/12/2020
Հայագիտական առարկաները ակադեմիական ազատությունների դեմ համարելը կեղծ օրակարգ է. Վահե Հովհաննիսյան
panorama.am
03/12/2020
Այդ օրենքն ամբողջությամբ ենթակա չէ հաստատման
hraparak.am
This site has been visited
4 582 374

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  12:49, 13/01/2021 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - COVID-19 - Divisions
Presidium Members - Documents - Innovation Proposals - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - Videogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries
Publications - Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2020, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am