National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N348 December 2020
N348
COVID-19
Structure
Divisions
Presidium Members
Documents
Innovation Proposals
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
Videogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
16/12/2020
ՀՀ ԳԱԱ նախագահությունում քննարկվեցին Հայաստանի նոր մարտահրավերների հաղթահարման ուղիները

    Սույն թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Քննարկվեցին Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիները: Քննարկվեցին անվտանգության ապահովման, Արցախի կարգավիճակի հստակեցման, բանակի վերականգնման, ազգային արժեքների նշանակության բարձրացման, կրթության որակի բարձրացման հարցերը: Ընդգծվեց Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում Արցախի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսումը:
    Վազգեն Մանուկյանը  կարևորեց լեգիտիմ իշխանափոխության  իրականացումը: «Առաջին տարում պետք է դրվի Հայաստանի ապագա ընթացքը, ինչպես պետք է մենք ունենանք ազգային ժողովրդավարական, լավ պաշտպանված, այս տարածաշրջանում դերակատարություն ունեցող երկիր», - ասաց նա: 
    ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց գիտության դերը երկիրը ծանր իրավիճակից  դուրս բերելու հարցում: Նա նշեց, որ  գիտության զարգացման համար անհրաժեշտ են պետական աջակցություն և ֆինանսական  ներդրումներ, ինչն, ըստ էության, չնչին է եղել Խորհրդային Միության փլուզումից հետո: «Անգամ այդ սուղ միջոցներով էլ Հայաստանի գիտությունն ունի ձեռքբերումներ և առաջատար է Կովկասի երկրների շարքում: Մեր երկրի զարգացումը, ժողովրդի, պետության զարգացումը հնարավոր չէ առանց գիտության: Այսօրվա գիտությունը ենթադրում է մեծ խմբերի՝ գիտական կառույցների ներուժի համադրում, որ ստանան լուրջ արդյունքներ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: 
    Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյանը, Յուրի Սուվարյանը, Էդուարդ Ղազարյանը, Աշոտ Սաղյանը, Գագիկ Ղազինյանը, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի ղեկավար Վանյա Բարսեղյանը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
16.12.2020թ.

20201216_1.jpg

20201216_2.jpg

Latest Announcements
Publications in Press
13/12/2020
Այս նախագծով, փաստորեն, Գիտությունների ակադեմիան լիկվիդացվում է. Ռադիկ Մարտիրոսյան
1in.am
10/12/2020
Գիտնականներն ահազանգում են. քիմիական նյութերով հարուստ տարածքում 25 հարկանի էլիտար շենքեր են կառուցում
168.am
04/12/2020
ԵՊՀ դեկանները ԱԺ-ից պահանջում են անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը
hraparak.am
04/12/2020
«Հրապարակ». Կրթական համակարգը ցնցված է
hraparak.am
03/12/2020
Հայագիտական առարկաները ակադեմիական ազատությունների դեմ համարելը կեղծ օրակարգ է. Վահե Հովհաննիսյան
panorama.am
03/12/2020
Այդ օրենքն ամբողջությամբ ենթակա չէ հաստատման
hraparak.am
This site has been visited
4 582 244

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  12:49, 13/01/2021 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - COVID-19 - Divisions
Presidium Members - Documents - Innovation Proposals - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - Videogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries
Publications - Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2020, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am