National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N348 December 2020
N348
COVID-19
Structure
Divisions
Presidium Members
Documents
Innovation Proposals
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
Videogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
19/11/2020
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտական ղեկավար, պրոֆ. Արմեն Թռչունյանը

    64 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտական ղեկավար, պրոֆ. Արմեն Թռչունյանը:
    Արմեն Թռչունյանը 1993-2011 թթ. աշխատել է պրոֆեսոր ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնում, հետագայում ստանձնելով ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչի պարտականությունները: 2001-2002թթ. աշխատել է որպես ՀՀ ԿԳՆ գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ, այնուհետև ստանձնել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնը (2002-2010թթ.): Վերադառնալով հարազատ համալսարան նա 2011 թվականին ընտրվում է ԵՊՀ մանրէների և բույսերի կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, իսկ 2015 թվականին,  ֆակուլտետի երկու ամբիոնների միացման արդյունքում, ընտրվել է կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի միացյալ ամբիոնի վարիչ։ 

20201119_1.jpg
    Ա.Թռչունյանը 2015թ.-ից զբաղեցրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության գ/հ ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի գիտական լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը: Անգնահատելի է Ա.Թռչունյանի ներդրումը լաբորատորիայի գիտական և պրակտիկ գործունեության մեջ: Նա կարողացավ ապահովել լաբորատորիայի աշխատանքն ամուր վարչարարական  սկզբունքներով, զարգացրեց լաբորատորիայի գիտական գործունեությունը միջազգային մակարդակի ամենաարդիական ուղղություններով, լիովին վերակառուցեց ամբիոնը և լաբորատորիան, հագեցրեց ժամանակակից սարքավորումներով: Իր անսպառ կազմակերպչական էներգիայի և աշխատասիրության շնորհիվ Ա.Թռչունյանը թողել է հսկայական գիտական ժառանգություն՝ մեծաքանակ արժեքավոր գիտական աշխատանքների, մենագրությունների և հատկապես մանկավարժական գործունեության արդյունքում պատրաստված կադրերի տեսքով:
    Ա.Թռչունյանը 2006 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2019 թվականին արժանացել  ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման: Իր ակտիվ և բեղուն գործունեության արդյունքում արժանացել է ՀՀ ԱԺ և ԳՊԿ հուշամեդալների, մեծաթիվ պարգևների և մրցանակների, անդամակցել է ամբողջ շարք միջազգային ակադեմիաներին և գիտական կազմակերպություններին:
    Իր բազմամյա գործունեությամբ Ա.Թռչունյանը խոշոր ներդրում է ունեցել Հայաստանում մանրէաբանության, կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիայի և կենսաէներգետիկայի զարգացման մեջ:

    ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Բնական գիտությունների բաժանմունքը սգում են անվանի գիտնականի և սիրելի ընկերոջ մահը ու խորին ցավակցություն են հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

    Հուղարկավորությունը տեղի կունենա` նոյեմբերի 21-ին ժամը 15:00-ին (“Թոխմախի” քաղաքային պանթեոն, մուտքը՝ գաջի գործարանի կողմից)

Latest Announcements
Publications in Press
13/12/2020
Այս նախագծով, փաստորեն, Գիտությունների ակադեմիան լիկվիդացվում է. Ռադիկ Մարտիրոսյան
1in.am
10/12/2020
Գիտնականներն ահազանգում են. քիմիական նյութերով հարուստ տարածքում 25 հարկանի էլիտար շենքեր են կառուցում
168.am
04/12/2020
ԵՊՀ դեկանները ԱԺ-ից պահանջում են անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը
hraparak.am
04/12/2020
«Հրապարակ». Կրթական համակարգը ցնցված է
hraparak.am
03/12/2020
Հայագիտական առարկաները ակադեմիական ազատությունների դեմ համարելը կեղծ օրակարգ է. Վահե Հովհաննիսյան
panorama.am
03/12/2020
Այդ օրենքն ամբողջությամբ ենթակա չէ հաստատման
hraparak.am
This site has been visited
4 582 470

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  12:49, 13/01/2021 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - COVID-19 - Divisions
Presidium Members - Documents - Innovation Proposals - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - Videogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries
Publications - Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2020, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am