National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N345 September 2020
N345
COVID-19
Structure
Divisions
Presidium Members
Documents
Innovation Proposals
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
Videogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
08/09/2020
ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիին Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը ստանձնելու կապակցությամբ

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիին Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը 2020-ի սեպտեմբերի 1-ից մեկ տարով ստանձնելու կապակցությամբ:

    «Հարգելի պրոֆեսոր Արա Դարզի,Մեծ  ուրախությամբ տեղեկացանք Ձեր՝ Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահի պաշտոնում նշանակվելու մասին: Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքներն այդ առթիվ: Հուսով ենք, որ Ձեր նշանակումը կամրապնդի մեր կապերը և մեր գիտական համագործակցությունը կբարձրացնի նոր մակարդակի: Մաղթում ենք Ձեզ հաջողություններ այսօր և միշտ»: 

    Ի արձագանք ՀՀ ԳԱԱ նախագահի շնորհավորանքի՝ պրոֆեսոր Արա Դարզին պատասխան նամակում գրել է. 

    «Ես շատ ուրախ եմ եկող տարի ստանձնելու  Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահությունը և համակարծիք եմ Ձեզ հետ, որ այս նշանակումը կօգնի հետագայում ամրապնդելու մեր հարաբերությունները»:

    Արա Վարդգես Դարզին ծնվել է 1960թ. Իրաքի Բաղդադ քաղաքում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկված հայ ծնողների ընտանիքում: Նա աշխարհի առաջատար վիրաբույժներից է։ Լոնդոնի Կայսերական քոլեջի նրա ղեկավարած ամբիոնը զբաղվում է ռոբոտացված վիրաբուժությամբ։Պրոֆեսորը Դարզին Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրենն է, քոլեջի Փոլ Համլինի վիրաբուժության ամբիոնի և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի ղեկավարը։ Արա Դարզին նաև խորհրդատու վիրաբույժ է Imperial College հոսպիտալում, Royal Marsden-ում։ Պրոֆեսոր Դարզին վիրաբուժությունում ռոբոտների և տեխնոլոգիաների կիրառման հեղինակ է։

Latest Announcements
Publications in Press
20/10/2020
Աշխարհը ստիպված է լինելու առերեսվել թուրքական վտանգին
hhpress.am
15/10/2020
Գիտական շրջանակն արտերկրի գործընկերներին պատմել է թուրք- ադրբեջանաահաբեկչական դաշինքի պատերազմի մասին
armenpress.am
11/10/2020
Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
armenpress.am
07/10/2020
«Սրանք Ադրբեջանի վերջին հուսահատ փորձերն են»
hhpress.am
05/10/2020
Այս պատերազմը Ադրբեջանի վերջին պատերազմն է․ Աշոտ Մելքոնյան
shantnews.am
23/09/2020
Հայաստանյան հնագիտական բացահայտումների հետքերով կամ՝ Վաղ բանական մարդը ձեւավորվել է նաեւ Եվրասիայում
hhpress.am
This site has been visited
3 713 640

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  22:06, 23/10/2020 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - COVID-19 - Divisions
Presidium Members - Documents - Innovation Proposals - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - Videogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries
Publications - Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2020, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am