National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Aleksandr Chubaryan
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
16/03/2017
ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2016թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնները, Բուսաբանության, Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի, Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների, Մոլեկուլային կենսաբանության, Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտները: 

20170316-3.jpg
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` 8 ակադեմիկոս, 11 թղթակից և 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր: Բաժանմունքի կազմակերպությունները տպագրել են 347 հոդված, որոնցից 193-ը` արտասահմանյան ամսագրերում, 121 թեզիս, որոնցից 83-ը` արտասահմանյան գիտաժողովների նյութերում, 16 մենագրություն, 3 ուսումնական ձեռնարկ: Կազմակերպությունները ստացել են 3 արտոնագիր:Անցկացվել է հանրապետական և միջազգային 8 միջոցառում: Ժողովի ընթացքում 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝ 

• «Սերմերի բանկի ստեղծումը` որպես Հայաստանի ֆլորայի գենոֆոնդի պահպանության արդյունավետ եղանակ», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Ա. Ներսեսյան
• «ՀՀ լեռնահանքային շրջաններում աճեցված թարմ պտուղ-բանջարեղենի ռիսկերի գնահատումը», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Դ. Պիպոյան
• «Հայաստանում հյուսվածքային ինժեներիայի զարգացման նախադրյալները», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Զ. Ղարաբեկյան  
• «Գենետիկական գործոնների ներդրումը շիզոֆրենիայի զարգացման գործում», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Ռ. Զախարյան
• «Ուղեղի` էմոցիոնալ հագեցած ճանաչողական քարտեզը», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արա Բազյան:Կարևորագույն գիտական արդյունքներԲուսաբանության ինստիտուտ
• Ավարտված են «Հայաստանի անոթավոր բույսերի որոշիչ»-ի անգլերեն և ռուսերեն տարբերակների մշակումները: «Հայաստանի ֆլորա» բազմահատորյակում ներկայացված 3200 տեսակի փոխարեն որոշիչում բերվում է շուրջ 3800 տեսակ:
• Երկրաբուսաբանական հետազոտությունների շրջանակներում մշակվել է Հայաստանի բուսական համակեցությունների նոր սխեմա: Ավարտվել է EUNI S բնակմիջավայրերի դասակարգման համակարգի հարմարեցումը Հայաստանի պայմաններին:
• Աբորիգեն ծառերի ու թփերի ուսումնասիրության ուղղությամբ կատարվել է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների` «Խոսրովի անտառ» և Շիկահողի պետական արգելոցների, «Դիլիջան», «Սևան» ու «Արևիկ» ազգային պարկերի դենդրոֆլորաների տաքսոնոմիական կազմի համեմատական վերլուծություն:

20170316-4.jpg
• Շարունակվել են Հորթունի բրածո ֆլորայի հնէաբուսաբանական ուսումնասիրությունները: Հայտնաբերվել են նոր տեսակներ Հայաստանի համար:
• Հերբարիումի (ERE) տեղական բաժնի հավաքածուն հարստացել է շուրջ 540 նմուշով` հասնելով 189800-ի:
• Թեհրանի համալսարանի մասնագետների հետ կատարվել են Իրանի ֆլորայի Pyrus ցեղի ներկայացուցիչների համատեղ ուսումնասիրություններ: Արդյունքում հայտնաբերվել է շրջանի ֆլորայի համար 2 նոր տեսակ: ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
• Համակարգվել են 1989-2010թթ. հետազոտությունների արդյունքները, ստեղծվել է տվյալների էլեկտրոնային հենք:
• Երևանի հարավային և կենտրոնական որոշ տեղամասերի ծառերի տերևներում գրանցվել են սնդիկի, մոլիբդենի, նիկելի և քլորի բարձր պարունակություններ, որոնք գերազանցում են նորմալ արժեքները:
• Ուսումնասիրվել է` Քաջարանի տարածքի և մանկապարտեզների հողերում առկա ծանր մետաղների պարունակությունները ռիսկ են ներկայացնում` ուղղված երեխաների առողջությանը:
• Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կնքված պայմանագրի շրջանակում կատարվել է Քաջարան ու Կապան քաղաքներին և Սյունիք գյուղական համայնքին հարակից գետերի ջրերի, ինչպես նաև Արծվանիկի պոչամբարի հոսքաջրերի ամենամսյա մոնիթորինգ:
• Միջին և բարձր լուծաչափի LANDSAT 8 OLI և Sentinel 2 տիեզերական նկարների վերծանմամբ մշակվել են Սևանա լճի ջրում քլորոֆիլի, կախված նյութերի ընդհանուր քանակության և ջրի ջերմաստիճանի վերծանման հայտանիշները:
• «Ռադիոէկոլոգիական մոնիթորինգ Հայաստանի տարածքում» թեմայի շրջանակում մշակվել են դաշտային և լաբորատոր աշխատանքների ստանդարտ օպերացիոն ընթացակարգեր: Արագածի լեռնազանգվածում ստեղծվել է մթնոլորտային չոր նստեցումների, հողի, բուսականության, մակերևութային ջրահոսքերի մոնիթորինգային ցանց:
• Իրականացվում են ՀՀ ներմուծվող սննդամթերքի փորձարկումներ, ինչպես նաև սպառողական շուկայում իրացվող բուսական և կենդանական ծագման մթերքի որակի մոնիթորինգ:
• Մշակվել է մեթոդական ուղեցույց` սննդամթերքի սպառման միջոցով ծանր մետաղների առողջական ռիսկի գնահատման վերաբերյալ: Առաջարկվել են ՀՀ էկոլոգատնտեսական համակարգի մաթեմատիկական մոդելավորման և դինամիկայի օպտիմալ կառավարման մոտեցումներ:«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն 
• Առաջին անգամ մշակվել է արդյունավետ քիմիա-էնզիմատիկ եղանակ` մի շարք էնանտիոմերապես հարուստ ոչ սպիտակուցային ամինաթթուներ և դրանց հիման վրա նոր պեպտիդներ ստանալու համար:
• Ժամանակակից գենետիկա-սելեկցիոն և գենաինժեներային մեթոդներով կատարելագործվել են նախկինում ստացված L-վալինի, L-ալանինի, L-արգինինի շտամ-արտադրիչները:
• Արցախում աճող վայրի բույսերի պալարաբակտերիաներից անջատվել են շտամներ, որոնց հիման վրա մշակվել է արդյունավետ պարարտանյութ:
• Խալկոպիրիտի նախամշակումը շունգիտի և ակտիվացված ածխի վրա կենսածին երկաթով թույլ է տալիս պղնձի և երկաթի կենսատարրալուծման արդյունավետությունն ավելացնել 1,5—2,0 անգամ:
• Շարունակվել է «Նարինե» կաթնաթթվային մթերքի արտադրությունը կաթնաթթվային բակտերիայի հիման վրա: Արտադրանքն այսօր սպառվում է դեղատնային ցանցերում, ինչպես նաև մի շարք ծննդատներում և մանկապարտեզներում:
• Ստեղծվել են առավել արդյունավետ «Էկոբիոֆիդ» և «Էկոբիոֆիդ+» նոր կենսապատրաստուկները, որոնք ներկայումս արտադրվում են կենտրոնի փորձաարտադրական կայանում: Արտադրանքը փորձարկվում է ՀՀ պետական և մասնավոր գյուղատնտեսական ընկերություններում:
• Փորձաարտադրական կայանում ստեղծվել է փոքրածավալ արտադրական գիծ և արդեն կազմակերպված են տարբեր տեսակի պարզագույն դեղամիջոցների սերիական արտադրություններ:Կենդանաբանության և հիդրոէկոլոզիայի գիտական կենտրոն
• Սևան-Հրազդան հիդրոէկոհամակարգի հարակից տարածքների կենդանական աշխարհի հետազոտությունների ընթացքում պարզվել են անողնաշար և ողնաշարավոր կենդանիների ժամանակակից ֆաունայի տեսակային կազմը և կենսաէկոլոգիական առանձնահատկությունները:
• Նկարագրվել է գիտության համար միջատների 4 նոր տեսակ, Հայաստանի ֆաունայի համար գրանցվել է 9 նոր տեսակ, Գեղարքունիքի մարզի համար՝ 1 նոր տեսակ, առաջին անգամ նկարագրվել են 5 տեսակի բզեզների կարիոտիպերը: 

• Ուսումնասիրվել է բույսերի և կենդանիների պարազիտոֆաունան, տարբեր տեսակի կենդանիների վարակվածությունը մակաբույծներով, բիոհելմինթների շրջանառությունը արոտային էկոհամակարգերում:
• Մշակվել են ոչխարների և այծերի մակաբույծների դեմ պայքարի առաջարկություններ Հայաստանի պայմաններում:
• Սևան-Հրազդան հիդրոէկոհամակարգի հետազոտությունների արդյունքում   պարզ է դարձել, որ կենսացենոզների զարգացման առանձնահատկությունները դեռևս կլիմայի փոփոխության արդյունք չեն հանդիսանում, այլ պայմանավորված են անթրոպոգեն ազդեցությամբ (կենցաղային և գյուղատնտեսական հոսքաջրերով գետի աղտոտում, կոշտ կենցաղային թափոններով հունի աղտոտում, ջրառ և այլն):
• Պետական կարիքների համար գնահատվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարները:
• Մշակել և ՀՀ Բնապահպանության նախարարությանն են ներկայացրել հիդրոբիոնտների շահագործման առումով արդյունագործական տարածքներին ներկայացվող պահանջները և կառավարման սկզբունքները:Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
• Մշակվել է բուսական հումքի արտադրության նոր օրգանական, հիդրոպոնիկ համակարգ, որի համար ինստիտուտը ստացել է արտոնագիր:
• In vitro եղանակով վերականգնվել է արժեքավոր եթերայուղատու վարդաբույր խորդենու (Pelargonium roseum Willd.) հիդրոպոնիկ մշակույթը:
• Արծաթափայլ եղևնու (Piceapungens L.) in vitro եղանակով տնկիներ ստանալու նպատակով, տարբեր էքսպլանտներից (հիպոկոտիլ, բողբոջ, արմատավզիկ) ստացվել է կալուսային մշակույթ, որոշվել է նրանց աճման ինտենսիվությունը:
• Բացահայտվել է, որ ցողաջրաշիթային հիդրոպոնիկական համակարգը ապահովել է դեղատու պատրինջի (Melissa officinalis L.) և գանգուր կաղամբի (Brassica oleracea var. Sabellica L.) ռադիոէկոլոգիապես առավել անվտանգ բուսահումքի ստացումը:Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
• Հայկական պոպուլյացիայում հիվանդությունների գենետիկական ռիսկերի տարածվածության գնահատման արդյունքները բացահայտել են սրտանոթային, քաղցկեղային, մետաբոլիկ հիվանդությունների ռիսկի հետ կապված գենետիկական պոլիմորֆիզմների բարձր տարածվածությունը:
• Հայերի տարբեր աշխարհագրական խմբերում ամբողջական միտոքոնդրիալ գենոմի հիման վրա համակարգչային մոդելավորման միջոցով որոշվել է հայկական մայրագծային գենոֆոնդի կազմավորման տարիքը՝ ավելի քան 4000 տարի: 
• Կատարվել է շիզոֆրենիայի հիվանդների NTRK1 գենի փոփոխական հատվածի սեկվենավորում, որի արդյունքում իդենտիֆիկացվել են ինչպես նախկինում նկարագրված պոլիմորֆիզմներ, ալնպես էլ հալտնաբերվել են դեռևս չնկարագրված մուտացիաներ:
• Ուսումնասիրվել է պարբերական հիվանդությամբ տառապող անձանց արյան շիճուկի հումորալ գործոնների ազդեցությունը նեյտրոֆիլների անցանկալի գերակտիվացման վրա:
• Գենատիպավորման հետազոտութլունները ցույց են տվել, որ բոլոր Salmonela Enteritidis իզոլատներում առկա է pegD գենը:
• Կրծքագեղձի քաղցկեղի դրական ընտանեկան պատմությունով հիվանդների և առողջ անձանց BRCA1 և BRCA2 գեների սեքվենավորումը թույլ տվեց առաջին անգամ հայտնաբերել 15 եզակի նուկլեոտիդային պոլիմորֆիզմներ և 3 ինսերցիա-դելեցիաներ:
• Ցույց է տրվել, որ CD2+ ատիպիկ լիմֆոցիտների առկայությունը հանդիսանում է խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի վարակի նկատմամբ բջջային իմունային համակարգի պատասխանի հատկանիշ։
• OIV 455-1 չափորոշիչով «Ամբողջական տերև» մեթոդի կիրառմամբ իրականացված խաղողի հայկական տասը սորտերի ֆենոտիպավորման արդյունքում առանձնացվել են օիդիում (Erysiphe necator) սնկային հիվանդության նկատմամբ կայուն և/կամ զգայուն ֆենոտիպերը:
• Մշակվել է կարտոֆիլի Կուրաժ սորտի in vitro պալարագոյացման արդյունավետությունը 90%-ի հասցնող տարբեր աճի գործոնների օպտիմալ բաղադրությունը:Լ.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ
• Ինստիտուտի գիտահետազոտական լաբորատորիաներում ուսումնասիրվում են կենտրոնական, վեգետատաիվ և ծայրամասային նյարդային համակարգերի գործունեության նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմները: Կենտրոնական նյարդային համակարգի վնասված ֆունկցիաների փոխհատուցման ու վերծանման, պլաստիկության, ինչպես նաև նյարդահյուսվածքաքիմիայի բնագավառների հարցերը:
• Ուսումնասիրվել է օձի թույնից առանձնացված օբեստատին դեզինեգրինի ազդեցությունը Ալցհեյմերի հիվանդության կենդանական ամիլոիդային մոդելի վրա: Իրականացվել է մարդու արյան էրիթրոցիտների թաղանթների վրա Իրանական Montivipera latifi իժի թույնի թաղանթաթրոպ ազդեցության բացահայտումը:
• Ուսումնասիրվել է գյուրզայի թույնի ցիտոտոքսիկ ազդեցությունը: Փորձարկված թույնն ունի արտահայտված ազդեցություն ուսումնասիրված բոլոր տեսակի բջիջների ադհեզիվ հատկությունների վրա:
• Կատարվել է Բիոսկոպ սարքի նախատիպի մշակում, որի օգտագործումը թույլ կտա մշակել սրտանոթային և օնկոլոգիական հիվանդությունների վաղաժամ ախտորոշման մեթոդներ:
• Իրականացվել են «Head Sense Medicab (Իսրաել) սարքի փորձարկումը ներգանգային ճնշման և նրա դինամիկայի որոշման և մոնիտորինգի համար: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ հետևյալ բնագավառներում` նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկաներում, սպորտային ֆիզիոլոգիայում:
• Իրականացվում են հոգեֆիզիոլոգիայի և պոլիգրաֆոլոգիայի գիտափորձնական կիրառության աշխատանքներ (սպորտային հոգեֆիզիոլոգիա, մասնագիտական պիտանելիության բացահայտում, սթրեսոլոգիա):Հ.Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտ
• Սպեկտրոսկոպիայի և մոլեկուլային դոկինգի մեթոդներով հետազոտվել է ճարպաթթուների ազդեցությունը սպիտակուցների հետ պորֆիրինների կոմպլեքսառաջացման գործընթացների վրա:
• Մշակվել է բակտերիաների սկրինինգային համակարգ` հիմնված լեկտինների հետ նրանց փոխազդեցության վրա:
• Հաշվետու տարում շարունակվել է խոզի սրտի նախասրտային և ականջային մասերից անջատված պեպտիդի հետազոտությունը բարձր էֆեկտիվության հեղուկային քրոմատոգրաֆիայի և մասս-սպեկտրալ մեթոդների կիրառմամբ:
• 2-րդ տիպի շաքարախտի բուժման այլընտրանքային մոտեցումն իրականացնելու համար պատասխանատու ֆերմենտներն ընկճող բուսական պատրաստուկների հավաքածուն համալրվել է նոր տեսակներով:
• Ստեղծվել են բոլոր նախադրյալները fmog ամինաթթուների հենքի վրա նոր պեպտիդների սինթեզի և աշտարակների արտադրության համար: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
16.03.2017թ.


Notices








On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

On March 21st at 11:00 the Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia will organize an event entitled "Golden Fund of the French Printed Heritage" dedicated to the International Day of Francophonie. The event will take place in the round hall of the presidential building of the National Academy of Sciences

On March 6, 2024 at 15.00 in the Meeting Hall of the National Academy of Sciences of the Republic of Armenia (Baghramyan ave., 24), Artem Badasyan, associate professor of the University of Nova Gorica (Slovenia, EU), will give an invited lecture on the topic "Modeling protein conformations in water: theory and experiment"

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

The international conference "Armenia as a Civilizational Crossroad: Historical and Cultural Ties" is scheduled to take place from March 28 to 30, 2024, organized by the National Academy of Sciences of the Republic of Armenia and Yerevan State University

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
27/03/2024

«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
aravot.am
27/03/2024

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա
1lurer.am
25/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
This site has been visited
6 932 261

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:54, 28/03/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am