National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Aleksandr Chubaryan
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
08/02/2019
Նորարարությունն է լինելու ապագա զարգացման լոկոմոտիվը, և Հայաստանն այստեղ շատ լավ դիրքերում է. Արմեն Սարգսյան

   Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության, նորարարության և քննադատական մտածողության թեմայով կոնֆերանսին։
   Հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ՀԲԸՄ- ն և՛ համաշխարհային, և՛ մաքուր հայկական կառույց է, որը ծառայում է ոչ միայն մեր ժողովրդի, այլև ողջ մարդկության շահերին:
   «Մենք մուտք ենք գործում սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջան,- ասել է նախագահ Սարգսյանը:- Դրա ակունքներում 20-րդ դարում արված հետազոտություններն են, գիտական հայտնագործությունները մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ոլորտներում, նոր աշխարհի օրենքների հայտնագործումը, որոնք քվանտային օրենքներ են, քվանտային մեխանիկան՝ մինչև հարաբերականության տեսությունը, գրավիտացիան և այլն: 20-րդ դարում մենք զբաղվում էինք հետազոտություններով որպես ակադեմիական աշխատանք: Սակայն եկել է ժամանակը, երբ այդ հետազոտությունների արդյունքները դառնում են ինդուստրիալ»:
   Նոր տեխնոլոգիաների ու բացահայտումների շարքում անդրադառնալով արհեստական բանականությանը՝ Հայաստանի նախագահը նշել է, որ այն մեծ ու առանցքային դերակատարում է ունենալու և մեծ ու դրամատիկ փոփոխություններ մտցնելու մեր կյանքում: «Այն ազդելու է մեր կյանքի վրա՝ սկսած խոշոր քաղաքները կառավարելուց մինչև այդ քաղաքներում կյանքը հեշտացնելը,-նշել է նախագահ Սարգսյանը:- Երևանն ունի նույն խնդիրները, ինչ Փարիզը: Ի վերջո, այդ խնդիրների լուծումը լինելու է արհեստական բանականությունը»:
   Նրա խոսքով, արհեստական բանականությունը փոփոխություն է մտցնելու նաև առողջապահության ոլորտում, ինչի արդյունքում առողջապահական հետազոտության արդյունքները կարող են ստացվել րոպեների ընթացքում: Սա մեծ ազդեցություն կունենա այդ ոլորտի աշխատանքի արդյունավետության վրա: Նույնը վերաբերում է նաև իրավունքի ոլորտին: «Արհեստական բանականության միջոցով կարող ենք հրաշքներ գործել,- ասել է նախագահ Սարգսյանը: - Մենք կարող ենք բարելավել մեր իմունային համակարգը, պայքարել քաղցկեղի դեմ, ապրել ավելի երկար: Այսինքն, այս ամենը կարող է հիմնովին փոխել մեր կյանքը»:
   Հաջորդը, որ կարևորել է Հայաստանի նախագահը, ստարտափներն են: «Դրանք հրաշալի գաղափարներ են, բիզնես սկսելու նոր՝ 21-րդ դարի տարբերակը՝ ազատություն տալով մարդկանց նորարարական ուժին,- ասել է Արմեն Սարգսյանը: - 21-րդ դարում երիտասարդներն ունեն բավարար գործիքներ՝ ՏՏ գործիքները, նորարարությունները կամ տեղեկատվությունը՝ լինելու ստեղծարար: Նայեք աշխարհի ամենախոշոր ընկերություններին, արդյոք դրանք հին, մեծ, ինդուստրիալ ընկերություններն են, կապված են բնական պաշարների հետ: Ո՛չ: Microsoft, Google, Facebook և այլն. բոլորն էլ սկիզբ են առել մի քանի անհատից կողմից, ովքեր նորարարության ուժն են ունեցել»:
   Իր ելույթի հաջորդ թեման հանրապետության նախագահն անվանել է իրականություն և վիրտուալ աշխարհ: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վիրտուալի ու իրականի միջև սահմանները վերանում են,-նշել է նա: -Մտածեք, թե օրական որքան շատ ժամանակ եք անցկացնում վիրտուալ աշխարհում՝ ձեր հեռախոսի, համակարգչի կամ հեռուստացույցի մոտ: Վիրտուալն ու իրականը ձուլվում են, իսկ սահմանները՝ վերանում: Ի վերջո, վիրտուալը գնալով ավելի գերիշխող է դառնում: Սակայն վիրտուալը համաշխարհային, փոխկապացված աշխարհում միայն մեր կյանքը, բանկային հաշիվները, մեր կյանքի մասին տեղեկատվությունը չէ: Այն վերածվում է այն ամենի, ինչ մենք անում ենք: Օրինակ, դիտարկենք սպորտը՝ իբրև 20-րդ դարի խոշորագույն նվաճում. սպորտային մրցումները, միջազգային մրցաշարերը ողջ աշխարհում դիտում են միլիոնավոր մարդիկ: Սակայն ներկայում երիտասարդ սերունդն ավելի շատ դիտում է իր ընկերներին, ովքեր մրցում են համակարգչային խաղերով: Վիրտուալ մրցումները դիտող մարդկանց թիվն այսօր նույնքան է, որքան իրական խաղերը դիտողներինը: Ուստի, վիրտուալն ու իրականը ձուլվում են»:
   Նախագահ Սարգսյանն իր ելույթում ասել է, որ 21-րդ դարում դասական ինստիտուտները, կազմակերպություններն աստիճանաբար ավելի ու ավելի քիչ ռելևանտ են լինելու, քան ուղղակի մոտեցումը, գաղափարը, շարժումը, ներշնչանքն ու էներգիան: «Փոքրը կարող է շատ հզոր լինել,- նշել է նա:-Այսուհետ փոքրը կարևոր է»:
   Երիտասարդներին դիմելով՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Եթե ես լինեի մեկը, ում՝ որպես պրոֆեսորի, խնդրում են խորհուրդ տալ, թե ինչ անել կյանքում հաջողակ լինելու համար, արդյոք պետք է լինել ուսուցիչ, իրավաբան, բժիշկ կամ մեկ այլ բան, իմ պատասխանը կլինի հետևյալը՝ պետք չէ մտածել ինչ-որ մեկը դառնալու մասին: Նախ և առաջ բացահայտիր ինքդ քեզ, հասկացիր՝ ով ես, ինչ որակներ ունես, քանի որ ամեն երեխա ծնվում է ինչ-որ տաղանդով: Մեկն ունի երաժշտության, մյուսը՝ մաթեմատիկայի, երրորդը՝ արհեստավորի տաղանդ , մյուսը՝ լսելու կամ խոսելու: Ուստի բացահայտիր ինքդ քեզ, և երբ դա անես, դու պետք է հասկանաս, թե որքան կարևոր է կրթությունը: Հայաստանը կարող է նոր գաղափարներ ստեղծել կրթական ոլորտում: Կրթությունը կարևոր է, սակայն այն կփովի: Այսօր 2-ամյա տղայի կամ աղջկա ձեռքում հայտնվող առաջին գործիքը հեռախոսն է, iPad-ը: Նրանք այնքան տաղանդավոր են, որ կարողանում են շատ արագ գտնել այն, ինչ փնտրում են: Երբ դառնում են 3 տարեկան, նրանց տալիս են գիրք: Եվ ո՞րն է լինում նրանց ռեակցիան գրքին: Նրանք մտածում են, թե գիրքը կոտրված iPad-ն է, որը չի աշխատում: Իհարկե, ի վերջո նրանք կկարդան այդ գիրքը, սակայն կրթությունը տարբեր կլինի»:

20190308_body.jpg
   Իր խոսքի վերջում նախագահն անդրադաձել է բարոյականության սկզբունքին: «Մենք կարող ենք ունենալ արհեստական բանականություն, մեծ հաջողություններ տեխնոլոգիաներում, սակայն եթե չունենք բարոյականություն, ապա դատապարտված ենք,- ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը: - Մարդկությունը հայտնաբերեց կրակը, որը դրական նվաճում էր, դրա միջոցով ուտելիք էինք պատրաստում, այն մեզ ջերմացնում էր, հանդիսանում զարգացման շարժիչը: Սակայն այդ նույն կրակը մարդկության կողմից օգտագործվեց ավերելու համար: Կամ մուրճը, որը ստեղծվեց տուն կառուցելու, որևէ օգտակար քայլ անելու համար, սակայն մեկ այլ տեսակի մուրճ օգտագործվեց սպանելու համար:
Միջուկային էներգիան ստեղծվեց մեծ օգուտ ստանալու համար, սակայն, միևնույն ժամանակ, վերածվեց մեծ վտանգի: Այսինքն, խնդիրը տեխնոլոգիան, գործիքը չեն, խնդիրը մենք ենք և մեր արժեքները: Եթե դրանք ճիշտ արժեքներ են, մարդկային են, տանում են դեպի ապագա, ապա Աստված մեզ օրհնի: Սակայն եթե դրանք կործանող արժեքներ են, ապա՝ Աստված մեզ պահապան:
   Ո՞րն է այս ամենի մեջ Հայաստանի տեղը: Հայաստանում ևս սկսվել է էվոլյուցիա տեխնոլոգիաների, գիտության, քաղաքական կառուցվածքի ոլորտներում: Մենք կարող ենք այս ամենի մեջ լինել աշխարհում առաջատարը, քանի որ սրընթաց էվոլյուցիայի շարժիչ ուժը գլոբալիզացիան է, գլոբալ փոխկապակցվածությունը: Մենք յուրահատուկ ազգ ենք՝ փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ, որը փոխկապակցված է և ինտերակտիվ: Ուստի, մենք այս աշխարհում շատ լավ դիրք ունենք: Մենք խոսեցինք արհեստական բանականության մասին: Այստեղ կան մարդիկ, ովքեր ինժեներներ են, գիտնականներ, ովքեր գիտեն Հայաստանում ու, դրանից դուրս, մաթեմատիկայի, ֆիզիկայի ուժը: Ձեզնից շատերը չեն ծնվել Հայաստանում, սակայն եկել են այստեղ ու ստեղծել շատ արժեքավոր բաներ: Նոր աշխարհում չեն կառավարելու բնական պաշարների, մեծ ինդուստրիալ հոսքերի հարստությամբ: Ես կանխատեսում եմ, որ 10 կամ գուցե և 5 տարի հետո մենք կփոխարինենք Ֆորդի հայտնագործությունը, քանի որ հաջորդ մեքենաները կհավաքվեն առևտրի կենտրոնում՝ 3D գործիքով: Մեքենայի ստեղծումը կդառնա նոու հաու, դրա համար մեծ կազմակերպությունների կարիք չի լինի: Հայաստանն ու հայերն այստեղ փոքր առավելություն ունեն:
   Կամ ստարտափները. ողջ աշխարհում հայերն այս ոլորտում հանդես են գալիս փայլուն գաղափարներով: Ես ունեմ շուրջ 50 ընկերության ցուցակ, որոնք շատ հաջողակ գործունեություն են ծավալում աշխարհով մեկ: Ստարտափների մշակույթը շատ տարածված է Հայաստանում: Մեր երկրում կա «Seaside Startup» նախագիծը, որն ամեն տարի միավորում է ստարտափների տարբեր վայրերում՝ Դուբայում, Ավստրալիայում, իսկ այս տարի՝ նաև Սևանա լճի մոտ: Ես այս տարի եղա այնտեղ, դա պարզապես ֆանտաստիկ էր: Արտադրության, նորարարության նոր մշակույթը կարևոր է, և մենք կարող ենք հաջողակ լինել այստեղ: Անգամ խոշոր ընկերությունները հասկանում են, որ հաջողակ լինելու համար պետք է խրախուսեն նորարարություններն ու ստարտափները: Նորարարությունն է լինելու ապագա զարգացման լոկոմոտիվը և մենք այստեղ շատ լավ դիրքերում ենք:
   Երիտասարդները նաև պետք է ադապտացվելու կարողություն ունենան: Եկեք հիշենք, թե ով ենք մենք. մենք սերունդներն ենք նրանց, ովքեր տառապել են 1915 թվականի ցեղասպանության հետևանքով: Այն իրականացվեց մեզ ոչնչացնելու համար, սակայն մենք ունենք վերածնվելու ու վերակենդանանալու հզոր ուժ: Ուստի, ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է: Այդ օրը մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ հայերը չեն կարող ոչնչացվել: Մենք ապացուցել ենք, որ կարող ենք վեր հառնել մոխրից: Մենք ունենք ողջ մնալու այս ֆանտաստիկ որակը, ինչը և կարևոր է 21-րդ դարի նոր աշխարհում: Դու պետք է լինես մեկը, ով կարող է շատ արագ ադապտացվել, ընդունել ճիշտ որոշում: Մենք կարող ենք անել դա: Նոր աշխարհը նաև մեր աշխարհն է: Ուստի ուզում եմ ասել երիտասարդներին՝ դուք նոր աշխարհի զավակներն եք: Եվ երբ ես ասում եմ նոր Հայաստան կամ նոր հայեր, նկատի ունեմ, որ մենք նոր աշխարհում կարևոր տեղ ունենք: Մենք պետք է կառավարենք մեր երկիրը՝ որպես 21-րդ դարի առաջադեմ ու հզոր երկիր»։

 

Սկզբնաղբյուր`www.president.am


Notices








On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

On March 21st at 11:00 the Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia will organize an event entitled "Golden Fund of the French Printed Heritage" dedicated to the International Day of Francophonie. The event will take place in the round hall of the presidential building of the National Academy of Sciences

On March 6, 2024 at 15.00 in the Meeting Hall of the National Academy of Sciences of the Republic of Armenia (Baghramyan ave., 24), Artem Badasyan, associate professor of the University of Nova Gorica (Slovenia, EU), will give an invited lecture on the topic "Modeling protein conformations in water: theory and experiment"

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

The international conference "Armenia as a Civilizational Crossroad: Historical and Cultural Ties" is scheduled to take place from March 28 to 30, 2024, organized by the National Academy of Sciences of the Republic of Armenia and Yerevan State University

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
27/03/2024

«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
aravot.am
27/03/2024

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա
1lurer.am
25/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
This site has been visited
6 932 850

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:54, 28/03/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am