National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N325 December 2018
N325
Structure
Divisions
Presidium Members
Documents
Innovation Proposals
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
Videogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
20/12/2018
Սիրիայի գիտնականների և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական հարաբերությունները նոր փուլ են մտնում

   Սույն թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մուհամմեդ Հաջ Իբրահիմի և սիրիացի պատգամավորների հետ, որին մասնակցեցին նաև  արաբական երկրների գիտաշխատողներ: Պատվիրակության կազմում էին Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր դոկտոր Նորա Արիսյանը, հայտնի վերլուծաբան դոկտորա Աշվակ Աբբասը, Մահիր Խայաթան և Ջալալ Դարվիշը:
    Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-արաբական, այդ թվում՝ անցյալում և ներկայում հայ-սիրիական հարաբերությունները: Նշվեց, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն այն եզակի գիտական հաստատությունն է, որը տասնամյակներ շարունակ զբաղվել է Սիրիայի արտաքին և ներքին քաղաքական հիմնախնդիրների, նաև՝ սիրիահայ համայնքի վերլուծությամբ, ինչն ունի ինչպես քաղաքական, այնպես էլ գիտական կարևորություն: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Արևելագիտության ինստիտուտը պատրաստ է այսուհետ ևս նպաստել հայ-սիրիական գիտական կապերի էլ ավելի զարգացմանն ու ընդլայնմանը՝ դառնալով կարևոր հարթակ հայ-արաբական համագործակցության համար:

  20181220_body.jpg
    ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմը շեշտեց, որ իր երկիրը ևս պատրաստակամ է Հայաստան-Սիրիա գիտակրթական և մշակթային կապերի ընդլայնման հարցում` շեշտելով Արևելագիտության ինստիտուտի դերը:  Պատվիրակության կազմում ընդգրկված դոկտոր Աշվակ Աբբասն ընդգծեց, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն արաբական աշխարհում, այդ թվում նաև Սիրիայում ունի բարձր հեղինակություն և համարվում է Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտից հետո երկրորդը հետխորհրդային երկրների արևելագիտական հաստատությունների շարքում: Նա խոսեց հայ արաբագետների և Դամասկոսի ու Հալեպի համալսարանների մասնագետների միջև սերտ համագործակցության ու համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու կարևորության մասին: Մասնավորապես կարևորվեց ցեղասպանագիտության ոլորտում երկու երկրների մասնագետների համագործակցությունը: 
Սիրիայի պատգամավորները Հայաստանից վերադառնալուց հետո Սիրիայի Ազգային ժողովում զեկուցել են Արևելագիտության ինստիտուտ այցի մասին, նշել են Արևելագիտության ինստիտուտի` որպես Մերձավոր Արևելքի արդի հետազոտություններ իրականացնող ակադեմիական կենտրոնի հետ համագործակցության կարևորությունը:

    ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
    20.12.2018թ.

Latest Announcements
Publications in Press
18/01/2019
ГОСУДАРСТВО ДОЛЖНО ПОСТАВИТЬ ЗАДАЧУ РАЗВИТИЯ ХИМИЧЕСКОЙ ОТРАСЛИ
golosarmenii.am
18/12/2018
Մեխանիկա՝ առանց երջանկության, կամ երբ «գիտության պոչը կտրվում է»
hetq.am
17/12/2018
Բարդուղ Գաբրիելյանը իրավապահներին Սեւանում միլիոնների կոռուպցիայի տեղն է մատնացույց անում
aravot.am
17/12/2018
Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գիտնականները հայ գործընկերների հետ քննարկել են հայ-չինական հարաբերությունների ապագան
armenpress.am
14/12/2018
Տեղի է ունեցել չափումների հավաքագրման միասնական կայանի (GLONASS) բացումը
mtcit.am
14/12/2018
Թուրքագետները ներկայացրեցին Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական վերջին գործընթացները՝ ՀՀ անվտանգային մարտահրավերների տեսանկյունից
armenpress.am
This site has been visited
1 671 556

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:22, 18/01/2019 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - Divisions
Presidium Members - Documents - Innovation Proposals - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - Videogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries
Publications - Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2019, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am