National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Organisations Members Contact us
Diaspora Department
presents
COVID-19
Structure
Divisions
Presidium Members
Documents
Innovation Proposals
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Conferences
Publications in Press
Announcements
Photogallery
Videogallery
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
19/07/2018
Հայ գիտնականները մասնակցել են բարձր էներգիաների նեյտրինոների ճառագայթման աղբյուրի բացահայտման աշխատանքներին

   Գիտնականների միջազգային խումբը աշխարհում առաջին անգամ հայտնաբերել է բարձր էներգիաների նեյտրինոների ճառագայթման տիեզերական աղբյուր, որը ժամանակակից բարձր էներգիաների աստղաֆիզիկիայի ամենաարդիական և կարևոր խնդիրներից մեկն է։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են հեղինակավոր Science ամսագրում:
   Խմբի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության գիտնականները: Նրանք նաև համագործակցելով Մյունխենի տեխնիկական համալսարանի խմբի (Էլիզա Ռեսկոնիի գլխավորոթյամբ), Եվրոպական Հարավային Աստղադիտարանից՝ Պաուլու Պադովանիի և Իտալիայի տիեզերական գործակալությունից՝ Պաուլո Ջիոմիի հետ, ստացել են  կարևոր արդյունք, որ Հարավային բևեռում տեղակայված IceCube դիտակով գրանցված նեյտրինոները միանշանակորեն առաջանում են մեր մոլորակից չորս միլիարդ լուսատարի հեռավորության վրա գտնվող տիեզերական աղբյուրից`  բլազարից։ Նեյտրինոները լույսի արագությամբ շարժող մասնիկներ են, որոնք կարող են առանց կլանման տարածվել միլիարդավոր լուսային տարիների հեռավորություններ, և նրանց այս առանձնահատկությունը թույլ է տալիս ուսումնասիրել տիեզերքի ամենահեռավոր աղբյուրները։
   IceCube նեյտրինոների դիտակի և տարբեր էներգետիկ տիրույթներում գործող մի շարք այլ դիտակների (օրինակ MAGIC միջազգային համագործակցությունը, որի լիիրավ անդամ է նաև ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը՝ սկսած 2018թ.) ուսումնասիրությունների արդյունքում առաջին անգամ հնարավոր եղավ միաժամանակյա գրանցել  նեյտրինոներ և ֆոտոններ միևնույն աղբյուրից:
   Ինչպես նշեց ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության տնօրեն Նարեկ Սահակյանը, - «2017թ. սեպտեմբերի 22-ին նեյտրինոների գրանցումից հետո, մեր գործընկերների հետ համատեղ սկսեցինք մանրամասն ուսումնասիրել գրանցված ազդանշանի ուղղությունը մոտ 1.33 աստիճան շառավղով երկնային տիրույթը։ Համադրելով տարբեր ալիքային դիապազոնների դիտակների օգնությամբ գրանցված տվյալները՝ կարողացանք բացառել հնարավոր բոլոր այլ աղբյուրների ազդեցությունը և միանշանակ պնդել, որ TXS 0506+056 աղբյուրը հանդիսանում է գրանցված նեյտրինոների ճառագայթման աղբյուր»:
   Նեյտրինոների գրանցման և նրանց ծագման աղբյուրների բացահայտման շնորհիվ կարելի է համարել, որ սկիզբ դրվեց նոր ուղղության՝ «բազմասուրհանդակային» աստղաֆիզիկային, երբ միևնույն աղբյուրում տեղի ունեցող պրոցեսներն ուսումնասիրվում են՝ գրանցելով ֆոտոններ և նեյտրինոներ։
   ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ-ի կազմում 2016 թ-ին:  Կենտրոնի գործունեության հիմնական առարկան ռելյատիվիստական աստղաֆիզիկայի, աստղամասնիկային ֆիզիկայի, ռենտգենյան աստղաֆիզիկայի, բարձր և գերբարձր էներգիաների գամմա-աստղաֆիզիկայի, բարձր էներգիաների նեյտրինո-աստղաֆիզիկայի բնագավառներում տեսական և հաշվողական հետազոտությունների իրականացումն է:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   19.07.2018թ.


Announcements








ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Support for potential Armenian applicants to develop their Horizon Europe proposals

Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին

Ազդարարվել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի 2021թ. մրցույթի մեկնարկը

Federal Ministry of Education and Research (BMBF) has launched a call for proposals for joint projects in the field of “Green Hydrogen” - Research cooperation with Ukraine, the countries of the South Caucasus and Central Asia and Iran

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ՄՐՑՈՒՅԹ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 13-ը ներառյալ

ILUCIDARE Special Prizes - European Heritage Awards / Europa Nostra Awards 2021 call has been launched

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
12/10/2021
Սեւանը մաքրելու «դեղատոմսը» գտնված է. նորարարությունը հայ գիտնականները կփորձարկեն հաջորդ տարի
armenpress.am
12/10/2021
Բյուրականի աստղադիտարանի և Արցախի գիտական կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
armenpress.am
11/10/2021
Գիտնականները հուշարձանների չափագրում և ֆոտոգրամետրիա են իրականացրել Արցախում
armenpress.am
11/10/2021
Գյուղատնտեսական ոլորտի զարգացման նորարական մեխանիզմերը
armversion.am
11/10/2021
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առօրյան
armversion.am
This site has been visited
5 927 359

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:34, 14/10/2021 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - COVID-19 - Divisions
Presidium Members - Documents - Innovation Proposals - News - Scientific Results - Diaspora Department presents -
Young Scientist Tribune - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery - Videogallery - "Gitutyun" newspaper -
"In the World of Science" Journal - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2021, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am