National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Yervant Zorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
27/03/2018
ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2017թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

   Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
   Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղյանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը: Բաժանմունքի կազմում գործում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը:
   Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոս և 18 թղթակից անդամ:
   ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
   2017 թ. բաժանմունքի հիմնարկների կողմից հրատարակվել է 101 գիրք, այդ թվում` 8-ը արտասահմանում, 12 դասագիրք և ձեռնարկ, այդ թվում` 2-ը արտասահմանում, 1056 հոդված, այդ թվում` 230-ը արտասահմանում:
   2017 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» հանդեսի և «Լրաբերի» 3-ական համարներ, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար, «Լեզու և լեզվաբանություն» հանդեսի 2 համար, «Կանթեղ»-ի 4 համար, «Ցեղասպանագիտական հանդեսի» 1 համար:
Բաժանմունքի հիմնարկները կազմակերպել են 45 գիտական միջոցառում, այդ թվում` միջազգային 9 գիտաժողով և 2 կլոր սեղան:
   Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

20180327_h2.jpg
   Ժողովի ընթացքում  ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Հայոց նորօրյա պետականության վերականգնման պատմական խորհուրդը», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մելքոնյան
  • «Արցախյան հիմնախնդիրը. պատմությունը, պայքարի նոր շրջափուլը և հիմնախնդրի լուծման ուղիները», զեկուցող՝  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Մանասյան
  • «Առաջին երկրագործներից մինչև պետականություն (նոր տվյալներ, նոր մոտեցումներ, նոր հայեցակարգեր)», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պ. Ավետիսյան
  • «Քեմալական Թուրքիոյ ցեղասպան քաղաքականութիւնը Հայոց նկատմամբ (1919-1942թթ.)», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Զաւեն Մսըրլեան (Լիբանան):

    Բաժանմունքի կարևորագույն արդյունքներն են`

  • Հրատարակվել է «Հայ պարբերական մամուլի պատմություն» երկհատորյակի 2-րդ հատորը, որն ընդգրկում է 1900-1922 թթ. ժամանակահատվածում հրատարակված հայերեն թերթերի և ամսագրերի պատմությունն ու բովանդակությունը, ինչը մեծ մասամբ ներկայացվում է առաջին անգամ:
  • Ուսումնասիրվել է Աղթամարի կաթողիկոսության պատմությունը՝ սկզբնավորումից մինչև լուծարում (1113-1895 թթ.)։
  • Ուսումնասիրվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի XIX դ. վերջերի-XX դ. սկզբների պատմաժողովրդագրությունը, քննության են առնվել նահանգի հայ բնակչության թվաքանակի և Հայոց ցեղասպանության պատմության խնդիրները:
  • Ուսումնասիրվել է Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայում, տեղի ունեցող հակամարտության պատմությունը:
  • «Հին, միջնադարյան և նոր շրջանի արևելյան աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» ծրագրի շրջանակներում անգլերեն հրատարակվել են ուշմիջնադարյան և նոր շրջանի պարսկական աղբյուրները:
  • Լեռնագոգ 1 նորահայտ հնավայրի  պեղումներով և նյութերի ուսումնասիրությամբ բացահայտվել և ուսումնասիրվել է մ.թ.ա. VIII-VII հազարամյակով ժամանակագրվող, վաղ հոլոցենի` նոր քարի դարի նախակերամիկական փուլի (PPNB/C) մշակույթը ներկայացնող հնագույն բնակատեղի:
  • «Շիրակի հնագիտական և պատմազգագրական ուսումնասիրություններ-2» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում՝ Ջրափի գյուղի տարածքում` Ախուրյանի ջրամբարի ափին, հայտնաբերվել են քանդակազարդ և արձանագրված օրորոցաձև տապանաքարեր, նաև նոր հնավայր, որը հնագիտական հետախուզության նախնական տվյալներով վերագրվում է անտիկ ժամանակաշրջանին: Հնագիտական հետախուզության միջոցով Ախուրյանի աջ և ձախ ափերին հայտնաբերվել են 4 ամրաշինական կառույցներ՝ կիկլոպյան շարվածքով, անշաղախ պատերով ամրոցներ Փոքր Սեպասարում, Ջրափիում և Ջրաձորում: Ախուրյանի ափամերձ բոլոր ամրաշինական կառույցները հաշվառվել և քարտեզագրվել են:
  • Վերհանվել ու արժևորվել են Կարս-Ալեքսանդրապոլ աշուղական առնչությունները, Ալեքսանդրապոլի աշուղական համքարության ձևավորման ընթացքը, նրա պատմական դերն ու նշանակությունը, որ ցայժմ կատարված չէր հայ աշուղագիտության մեջ:
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմել և ներկայացրել է 5 ժամանակավոր ցուցադրություն՝ «Մանթաշյանցի ժամանակը. հայ գործարար կյանքը XIX-XX դարերում», «Ավրորա Մարդիգանյան», «Եղեռնից դեպի անկախության վերականգնում», «Հայոց ցեղասպանության զոհրերի հուշահամալիր-50», «Հայ թագավորների ու թագուհիների պատկերները XVII-XX դարերի եվրոպական և հայկական փորագրանկարներում»: Հրատարակության է պատրաստվել «Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին մենագրությունը:
  • «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել «Հանրագիտական բառարանի» երկրորդ հատորը (ղեկ.` ք.գ.դ. Հ.Այվազյան):
  • Առանձին կայքով պատրաստ է գործարկման «Հայկական էլեկտրոնային համաբարբառ» նախագիծը, որով գիտական հանրությանը կմատուցվի համակարգչային ծրագրերով ստեղծված, որոնողական ճկուն համակարգ ունեցող, համացանցում հասանելի էլեկտրոնային համաբարբառների մեծածավալ շտեմարան:
  • Կոտայքի մարզում կենդանի բարբառային խոսքի հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ Վանի բարբառն ամբողջովին կորստի չի մատնվել, և ՀՀ-ում Կը ճյուղի Մշո, Սասնո, Դիադինի, Կարնո բարբառների խոսվածքներից բացի գործառում է նաև Վանի բարբառի խոսվածք:
  • Քրիստոնեության առաջին դարերի ասորաբյուզանդական ավանդությունների համատեքստում ուսումնասիրվել են վերջիններիս հայկական տարբերակները և խմբագրությունները՝ սկսած Աբգարի մասին ավանդազրույցներից մինչև Կոստանդիանոս Մեծի հետ կապված պատումները:
  • Բացահայտվել է ԵՏՄ անդամության հետ կապված հնարավոր խնդիրների ու հետևանքների անորոշության աստիճանը` անդրադառնալով ԵՏՄ անդամ և ոչ անդամ պետությունների հետ հարկային և մաքսային մարմինների գործունեության կազմակերպման առանձնահատկություններին, անդամակցությունից բխող օրենսդրական և վարչարարական նորամուծություններին։
  • Ցույց է տրվել, որ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը հնարավոր է մարզային արդյունաբերական համալիրի ձևավորման, վերամշակող արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացման, մարզի ներսում ներճյուղային ու միջճյուղային արտադրական կապերի ստեղծման պարագայում:
  • Ամփոփվել են միգրացիային նվիրված բազմամյա սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները, որոնց հիման վրա կարևոր գիտական եզրակացություն է արվել ՀՀ-ում սկզբնավորված մի նոր երևույթի՝ բնակչության բնաթափման գործընթացի մասին: Մատնանշվել են մեր երկրի անվտանգությանը սպառնացող այս վտանգավոր երևույթը կանխելու ու հաղթահարելու ուղիներն ու մեթոդները: Գիտական արդյունքներն ու առաջարկվող լուծումները տպագրվել են մենագրության տեսքով և ուղարկվել հանրապետության պետական ու հանրային բոլոր շահագրգիռ մարմիններին:
  • Հայրենական թատերագիտության մեջ առաջին անգամ իրականացվել է XX դարի և XXI դարասկզբի Հայաստանի բալետային արվեստի ձևավորման, առանձնահատկությունների ու միտումների համակողմանի ուսումնասիրություն հայ խորեոգրաֆների ստեղծագործության օրինակով:

20180327_h1.jpg

    Բաժանմունքի կիրառական աշխատանքների արդյունքներն են`
    Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

  • Կազմվել և http://www.armeniatotalitaris.ru/ կայքում տեղադրվել է 1949 թ. հունիսի 14-ին Հայաստանից աքսորի ենթարկված անձանց տվյալների շտեմարանը: Հրատարակության են պատրաստվել Խորհրդային Հայաստանում ԽՍՀՄ քաղաքական բռնությունների շրջանում բռնադատվածների մասին «Գիրք հիշողության» տեղեկատուի երկու հատորները՝ շուրջ 23000 անձի մասին տեղեկություններով:
  • Աննախադեպ ծավալների դաշտային ազգագրական հետազոտական աշխատանքներ են կատարել ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում: Կատարված և ընթացող ուսումնասիրություններով փաստագրվել, վերլուծվել և գնահատվել են Հայաստանում մշակութային, գյուղական և էթնիկ տուրիզմի զարգացման հնարավորությունները, որոնց հիման վրա մշակվելու են զբոսաշրջության զարգացման ռազմավարական և ընթացիկ ծրագրեր:
  • Ավարտվել են Արենի 1 քարայրի` որպես զբոսաշրջության օբյեկտի թանգարանացման առաջին փուլի՝ ցանկապատման, լուսավորության կազմակերպման, անցուղիների և օժանդակ շինության  կառուցման, տեղեկատվական վահանակների պատրաստման և տեղադրման աշխատանքները:
  • Ինստիտուտում լրամշակված «Քոչարի. ավանդական խմբապար» ("Kochari, traditional group dance") հայտն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
  • Վերականգնվել և թանգարանացման համար նախապատրաստվել են 900 անուն պատմամշակութային մեծ արժեք ունեցող գտածոներ:

    Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

  • Պատրաստվել և հրատարակվել են՝ «Նոր բառեր», «Հատուկ անունների ուղղագրական բառարան», «Անհարկի փոխառյալ բառերի հայերեն համարժեքների բառարան» բառարանները, կազմվել է «Հայոց լեզվի ուղեցույց»:

    Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

  • Առաջարկվել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում թույլատրել արագացված ամորտիզացիայի կիրառումը և էներգիայի մասնավոր ցրված հզորությունների կառուցման խթանման նպատակով էներգիայի կուտակման կայաններին էլեկտրաէներգիայի վաճառքի և հետգնման գնի երաշխավորված մարժայի սահմանումը: Մշակվել են առանց լիցենզիայի ինքնավար արևային կայանների գործունեության խթանման մեխանիզմներ` հիմնված արտադրված էներգիայի գնման սակագնի սանդղակի և վարկային միջոցներով կառուցված հզորությունների վարկի դիմաց հաշվարկված տոկոսադրույքը ֆիզիկական անձանց վճարած եկամտային հարկից փոխհատուցելու տարբերակի վրա, հիմնավորվել է «կանաչ սերտիֆիկատների» ներդրման արդյունավետությունը և հիդրոակումուլյացիոն հզորությունների գործարկման անհրաժեշտությունը։
  • Գործարարության դյուրինության ինդեքսի բարելավմանն ուղղված վերլուծությամբ ցույց է տրվել, որ անհրաժեշտ է բարելավել շինարարության թույլտվության ստացման, էլեկտրաէներգիայի միացման, փոքր ներդրողների պաշտպանության, հարկերի վճարման, պայմանագրերի կիրարկման և վեճերի քննման ընթացակարգերը: Հայաստանի ներդրումային ներուժի և ներդրումային ռիսկի գնահատման արդյունքով պարզվել է, որ առավել մտահոգիչ են ՕՈՒՆ ներհոսքի, 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի, աղքատության, բիզնեսի կողմից վճարվող հարկերի ցուցանիշները:
  • «Ռազմարդյունաբերության, նորարարությունների և տնտեսական աճի միջև փոխկապվածությունները փոքր բաց տնտեսությունում (ՀՀ օրինակով)» թեմայի շրջանակներում ՀՀ օրինակով տեղայնացվել է ռազմարդյունաբերության զարգացման հիմքով տնտեսական աճի էական ցուցանիշներ արձանագրած փոքր բաց տնտեսությամբ որոշ երկրների (Իսրայել, Հարավային Կորեա, Սինգապուր) հաջող փորձը։

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   27.03.2018թ.


Notices








On March 21st at 11:00 the Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia will organize an event entitled "Golden Fund of the French Printed Heritage" dedicated to the International Day of Francophonie. The event will take place in the round hall of the presidential building of the National Academy of Sciences

On March 6, 2024 at 15.00 in the Meeting Hall of the National Academy of Sciences of the Republic of Armenia (Baghramyan ave., 24), Artem Badasyan, associate professor of the University of Nova Gorica (Slovenia, EU), will give an invited lecture on the topic "Modeling protein conformations in water: theory and experiment"

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

The international conference "Armenia as a Civilizational Crossroad: Historical and Cultural Ties" is scheduled to take place from March 28 to 30, 2024, organized by the National Academy of Sciences of the Republic of Armenia and Yerevan State University

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
16/03/2024

Գիտական նոր խումբ, լաբորատոր նոր միջավայր՝ պետական դրամաշնորհով
1lurer.am
15/03/2024

Ակադեմիական քաղաքի կառուցվածքը հայտնի կդառնա հավանաբար 2025-ին․ մամուլում շրջանառվող ցանկում աշխատանքային խմբերի կազմն է
infocom.am
14/03/2024

«Գիտական հոդվածների տեսքով ներկայացվում է Արցախի մշակութային ժառանգությունը, Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականությունը»
aravot.am
13/03/2024

Բաց մրցույթներ և դրամաշնորհներ․ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերը
1lurer.am
This site has been visited
6 874 074

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:43, 19/03/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am