National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Vartan Gregorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
27/03/2018
ՀՀ ԳԱԱ-ի Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2017թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

   Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և Երկրի մասին գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
   Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության  ինստիտուտները:
   Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 9 ակադեմիկոս, 6 թղթակից անդամ և 21 արտասահմանյան անդամ:
   2017 թվականին  բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 385 հոդված, այդ թվում 175-ը` արտասահմանյան ամսագրերում, 70 թեզիս, այդ թվում 38-ը` արտասահմանյան գիտաժողովների նյութերում, 7 մենագրություն, այդ թվում 4-ը` արտասահմանում: Ստացվել է 3 արտոնագիր:
   Անցկացվել է 4 միջազգային գիտաժողով:
   Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:

20180327_c2.jpg

Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Հետազոտություններ 2-հետերիլպիրոլիդինների քիմիական փոխարկումների և հատկությունների ուսումնասիրման բնագավառում», զեկուցող՝ ք.գ.թ. Ս. Պ. Գասպարյան 
  • «Ջրամբարների անվտանգ շահագործման և սողանքային երևույթների ուսումնասիրվածության հիմնահարցերը ՀՀ-ում», զեկուցող՝  ե.գ.թ.  Ջ.Կ. Կարապետյան,  ե.գ.դ. Ռ.Ս. Մինասյան
  • «Զոլ-ժել սինթեզի եղանակով ջերմակայուն օքսիդային կերամիկայի ստացումը», զեկուցող՝ ք.գ.թ. Ա. Կ.Կոստանյան: 

    Քիմիական գիտությունների բնագավառում բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն արդյունքներ

  • Ուսումնասիրվել են N–բենզոիլ-DL-վալին դիմեթիլամինոէթիլ ամիդի յոդմեթիլատի մի շարք դեղաբանական և ֆիզիոլոգիական հատկությունները, մասնավորապես որոշվել են հակախոլինէսթերազային հատկությունները, սուր տոքսիկականության տվյալները, նեյրոֆիզիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ երկարատև հիշողության կառույցներում նեյրոդեգեներատիվ շեղումները, որոնք աջակցում են Ալցհեյմերի հիվանդության ձևավորմանը, ճնշվել են հետազոտվող միացության ազդեցության պայմաններում՝ մոտենալով նորմային: Նման ակտիվությունը վկայում է, որ միացությունը կարող է կիրառվել` Ալցհեյմերի հիվանդության բուժման համար դեղամիջոց ստեղծելիս:
  • Բացահայտվել է, որ ածխածնի երկօքսիդով մեթանի փոխարկման ռեակցիայում պլազմամեխանիկական եղանակով ստացված վոլֆրամի կարբիդի (WС) նանոփոշու չափերի փոքրացումը հանգեցնում է դրանից պատրաստված կատալիզատորի ակտիվության և մեթանի փոխարկման աստիճանի զգալի մեծացմանը:
  • Պղնձալարերի արտադրական օքսիդային յուղոտ թափոններից պղնձի վերականգնման պրոցեսն իրականացվել է այրման ռեժիմում ուժեղ օքսիդիչի հավելումների միջոցով:
  • Մշակվել են տիեզերական ապարատների ջերմակարգավորիչ նոր բաղադրության ծածկույթներ ցիրկոնիումի և ցինկի սիլիկատների հիման վրա կիրառելի ապարատների ջերմային ռեժիմի կարգավորման համար: Մշակվել է նաև սկզբունքորեն նոր մոտեցում՝ հիդրոթերմալ-միկրոալիքային եղանակ, նպատակային նյութերը սինթեզելու համար, որը հնարավորություն է տալիս ստանալ բարելավված հատկություններով ճառագայթակայուն պիգմենտներ ՋԿԾ համար: Ստացված ծածկույթները փորձարկվել են Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում տիեզերական միջավայրը մոդելավորող պայմաններում:
  • Ալմաստ պարունակող գործիքակոմպոզիտային նյութերի սինթեզի համար՝
  • KNO3-Ca(NO3)2-Al2O3/B2O3 համակարգի հիմքով, մշակվել է վերափոխման նեղ ջերմաստիճանային տիրույթով, բյուրեղացման նկատմամբ կայուն, դյուրահալ նիտրատային ապակիներ: Մշակվել են կոմպոզիտային ալմաստահղկանյութեր` մոնո- և բազմաբյուրեղային ալմաստի մշակման համար:

    Երկրի մասին գիտություններ.

  • Իգնիմբրիտների շերտագրական և պետրոլոգիական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նախկինում անջատված բյուրական-շամիրամի տիպն արթիկ տիպի իգնիմբրիտների ենթատիպն է: Վերը նշված իգնիմբրիտները և երևան-լենինականյան տիպի տուֆերն արդյունք են Արագածի հրաբխային ակտիվության տարբեր էպիզոդների:
  • Մարտակերտի շրջանի (Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հատված) միկրոբիալ, կարբոնատային գնդաձև առաջացումներն ունեն սև, միկրիտային պելոիդալ կառուցվածք, առանց ներքին շերտայնության, հետևաբար դասակարգվել են որպես թրոմբոլիթներ և յուրահատուկ երկրաբանական հուշարձաններ են:
  • Դաստակերտ-2 հանքային դաշտի տարածքում բացվել են ոսկեբեր գոտիներ, որոնցում օգտակար հանածոյի պարունակությունը համապատասխանում է արդյունաբերական մակարդակին:
  • Կազմվել է ՀՀ տարածքի 1:500 000 մասշտաբի սեյսմիկ վտանգի գնահատման նոր հավանակային և ճշգրտված դետերմինիստական քարտեզի տարբերակ՝ արտահայտված գրունտների առավելագույն արագացման արժեքներով:
  • Կիրառելով կոնսոլային ձողով առաձգական ալիքի և երկար լարով հոսանքի տարածման միջև ստացված համանմանությունը` առաջարկվել է սկզբունքորեն նոր սխեմա` հաշվարկելու սեյսմիկ ազդեցությունը շենքների և կառույցների վրա: Առաջին անգամ գրվել է հավասարումների համակարգ` երկհաղորդիչ լարով հոսանքի համար, որը համանման է ձողով մաքուր սահքի տատանմանը:

20180327_c1.jpg

    Կիրառական  մշակումների արդյունքներ
   Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

  • «Բիօքսիլ-2» ախտահանիչի ակտիվարարի բաղադրության օպտիմալացման և ստացված նմուշների մանրէասպան ակտիվության բացահայտման նպատակով փորձարկումներ են իրականացվել ՀՀ առողջապահության նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի ռեֆերենս լաբորատորիայում, մսամթերքի, ձկան վերամշակման, հյութերի արտադրություններում: Բոլոր փորձարկումներում հաստատվել է «Բիօքսիլ-2» ախտահանիչի բարձր արդյունավետությունը:
  • Մշակվել է պղնձալարերի արդյունաբերական օքսիդային յուղոտ թափոններից մեծ մաքրությամբ (99%-ը գերազանցող) պղնձի փոշու կորզման եղանակ՝ միափուլ այրման տեխնոլոգիական պրոցեսով:
  • Հիդրիդային ցիկլի եղանակով մշակվել են տիտանի ալյումինիդի՝ TiAl3 և տիտանի ամենատարածված Тi6Al4V համաձուլվածքի ստացման միափուլ, անթափոն, էկոլոգիապես անվտանգ նոր տեխնոլոգիական պրոցեսներ, որոնք առավել արդյունավետ են, պարզ և ապահովում են էներգածախսերի և պրոցեսի տևողության զգալի կրճատում:
  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքահարստացուցիչ ֆաբրիկայի թափոնապոչի վերամշակման և դրանից պղնձ, մոլիբդեն, երկաթ պարունակող բաղադրիչների կորզման նոր տեխնոլոգիան փորձարկվել է խոշորացված լաբորատոր սարքավորման վրա:

    Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

  • Մշակվել և փորձարկվել են խաղողի վերամշակման պրոցեսի բուսական թափոններում պոլիֆենոլային միացությունների հակաօքսիդանտային (հակառադիկալային) ակտիվության գնահատման և այդ միացությունների քանակական որոշման սպեկտրոֆոտոմետրիկ մեթոդներ:
  • Կատարվել է ալբումինի և պլազմային սպիտակուցների բաժանման կապիլյարային զոնային էլեկտրոֆորեզի եղանակի մշակում: Այս հետազոտությունը կարող է դառնալ ախտորոշիչ եղանակ լյարդի ցիռոզի հայտնաբերման, կանխարգելման և բուժման համար:

    Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

  • Ուսումնասիրվել են պղնձի օքսիդացած հանքանյութերից ֆլոտացումով պղնձի կորզման պրոցեսները և առաջարկվել են արդյունավետ կորզման տեխնոլոգիական հիմունքներ:
  • «Սերպենտինացված ուլտրահիմնային ապարների համալիր քիմիական մշակման տեխնոլոգիա»  տարեկան նախագծի շրջանակներում հավաքվել է պիլոտային սարքավորում և կատարվել փորձարկումներ Հայաստանի հանքավայրերի սերպենտինացված լեռնային ապարներից բիշոֆիտի ստացման տեխնոլոգիական պարամետրերի ճշտման համար: Ցույց է տրվել, որ առաջարկված տեխնոլոգիան կարելի է ներդնել արտադրական մասշտաբներով բիշոֆիտ և սիլիկահողեր ստանալու համար:

    Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

  • Հարստացման ճանապարհով ստեղծվել է նոր տիպի ֆոսֆորային պարարտանյութ, որն իր որակական չափանիշներով (բույսերի կողմից P2O5 կլանման քանակով) արդյունաբերության մեջ օգտագործվող կրկնակի սուպերֆոսֆատի նմանատիպն է:
  • Ուժեղ երկրաշարժը դիտարկելով որպես երկրակեղևի ակնթարթային խզում՝ տեսական հետազոտություններով որոշվել են երկրի մակերևույթի վրա անհամասեռ գրունտային ստվարաշերտի մասնիկների լայնական սեյսմիկ տատանումների սկզբնական արագությունները՝ կախված կանխագուշակվող երկրաշարժի մագնիտուդից: Գործնական կիրառության նպատակով կառուցվել են ուժեղ՝ 6.0 ≤ M ≤ 9.0 մագնիտուդի երկրաշարժերի համար գրունտի արագացման (երկրաշարժի ուժգնություն ըստ MSK-64 սանդղակի) և էպիկենտրոնային հեռավորության կապը տվյալ տեղանքի իրական դինամիկ պարամետրերի հաշվառմամբ:
  • Իրականացված համալիր ստորջրյա և վերջրյա տեկտոնական հետազոտությունները թույլ են տալիս Սևանա լճի հատակին, լճային ժամանակակից նստվածքների տակ բացահայտել Նորատուս-Քանագեղ տեկտոնական խախտման սեգմենտի առկայությունը՝ հիմնվելով ստորջրյա աղբյուրների և գազերի արտանետման աշխարհագրական բաշխվածության վրա:
  • Կատարվել է բջջային սեյսմոլոգիա (Cellular Seismology) մեթոդի ուսումնասիրություն և դրա կիրառումը ՀՀ խոշոր ջրամբարների տարածքում երկրաշարժերի կամ պայթյունների ուսումնասիրության համար:
  • Մշակվել և ստեղծվել է փորձնական նմուշ՝ ժամանակակից բազմաֆունկցիոնալ էլեկտրահետախուզական բազմաալիք չափման սարքավորում «VECTOR-GEO», որն իր առանձնահատկությունների և մրցակցային առավելությունների շնորհիվ կարող է լայնորեն օգտագործվել էլեկտրահետախուզական գիտահետազոտական աշխատանքներում:
  • Ավարտին է հասցվել և թեստավորվել սողանքների ավտոմատացված մոնիթորինգի ծրագրային ապահովումը, որն այժմ գործում է Հայաստանում առաջին անգամ իրականաց¬ված մոնիթորինգի համակարգում: Մշակվել է քարաթափումների վտանգի գնահատման մոդել` օգտագործելով Լոռու մարզի քարաթափումների վերաբերյալ տվյալները:

    Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

  • Ինստիտուտի գիտաարտադրական բազայում ստեղծվել է նոր փոքրածավալ արտադրական գիծ, կազմակերպվել են ՀՀ շուկայում որոշակի պահանջարկ ունեցող ջրի մակարդակի ստուգիչ-չափիչ ստացիոնար և մոբիլ սարքերի սերիական արտադրություններ, որոնք հաջողությամբ կիրառվում են ՀՀ հատուկ նշանակության ջրամբարների անվտանգ շահագործման նպատակով:
  • Համալիր երկրաֆիզիկական, սեյսմաբանական, գեոդեզիական, երկրաբանատեկտոնական տվյալների համակարգային վերլուծության արդյունքում Կապսի ջրամբարի տարածքի համար կառուցվել է 1:200000 մասշտաբի երկրակեղևի կառուցվածքադինամիկ եռաչափ մոդել, որը ծառայել է սեյսմատեկտոնական հիմք ջրամբարի ամբարտակի վրա սեյսմիկ ազդեցությունների գնահատման նպատակով ստեղծված սեյսմիկ վտանգի քարտեզի համար:
  • Համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են կառուցվող Կապսի ջրամբարի «Կումայրի» ոռոգման թունելի ուղեգծի տարածման դիրքը, երկարությունը, գեոտեխնիկական վիճակը, գնահատվել են թունելի շարունակության նոր տեղամասի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական առանձնահատկությունները:
  • Մշակվել և ՀՀ-ում ներդրվել է հեռակառավարվող պյեզոմետրական, ճարտարագիտասեյսմաբանական ստուգիչ-չափիչ համակարգ՝ ռազմավարական նշանակության կառույցների մշտադիտարկման և անվտանգ շահագործման համար:
  • Նախագծվել, պատրաստվել և փորձարկվել է ուղղաձիգ տատանումները գրանցող սեյսմիկ տվիչ:
  • Նախագծվել, պատրաստվել և ներդրվել է հորատանցքերում ջրի մակարդակի ստուգիչ-չափիչ, ավտոմատացված ստացիոնար համակարգ:
  • Գեղարդալճի ջրամբարի վրա պյեզոմետրական հորատանցքերում ստեղծվել է ջրի մակարդակի մշտադիտարկման ավտոմատացված ցանց:
  • Նախագծվել և ներդրվել է սեյսմիկ պաշտպանության հեռակառավարվող համակարգ, ստրատեգիական կարևոր օբյեկտների մշտադիտարկման և անվտանգության համար:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   27.03.2018թ.


Notices








On April 23, 2024, at 10:30, the Annual General Meeting of NAS RA on the main results of the scientific and scientific-organizational activity of the National Academy of Sciences of the Republic of Armenia for 2023 will be held. The Annual General Meetings of the Divisions of Sciences will be held on April 22 at 10:00

The Institute of Physical Research of NAS of Armenia in collaboration with the IPR Armenia Optica Student Chapter have announced a photo contest entitled "Light through the Eyes of a Photographer" dedicated to the International Day of Light. The registration deadline for the competition is May 1

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

On April 5 2024, a seminar on the topic "Advanced channeling Technologies: Strong external Electromagnetic fields to guide charged and Neutral Beams" will be held at the conference hall of the NAS RA Presidum which will be presented by professor of the Institute of Nuclear Physics (Italy) Sultan Dabagov

On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
15/04/2024

Ֆինանսական փոխհատուցում կտրամադրվի գիտական աշխատանքների հրատարակության համար․ նոր կարգ
escs.am
12/04/2024

Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը
escs.am
12/04/2024

Նոր կարգ՝ ուղղված արշավախմբերի կազմակերպանը, գիտական գործուղման ճանապարհածախսի փոխհատուցմանը
escs.am
11/04/2024

Արցախի՝ աղվանական ներկայացվող կոթողները որևէ կապ չունեն աղվանների և կովկասյան բնիկ հանրույթների հետ․ Monument Watch
news.am
This site has been visited
6 953 319

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:46, 19/04/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am