National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armais Kamalov
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
21/03/2018
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագիր

   Սույն թվականի մարտի 21-ի նիստում ՀՀ ԳԱԱ նախագահությունը հաստատեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում:
   «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսը սկսել է հրատարակվել 1944 թ-ից: Ավանդաբար ամսագրի գլխավոր խմբագիրը եղել է ակադեմիայի նախագահը` ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: 2004թ-ից  ամսագրի գլխավոր խմբագիրը ակադեմիկոս Վանիկ Զաքարյանն էր: Ներկայացնելով Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը  «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը նշեց, որ, Ռադիկ Մարտիրոսյանին  «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրելով, կպահպանվի ամսագրի` ակադեմիայի նախագահի կողմից ղեկավարվելու ավանդույթը: Նախագահության անդամները շնորհակալություն հայտնեցին ակադեմիկոս Վանիկ Զաքարյանին հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար:
   Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահն է 2006թ-ից: 2016թ-ին նա ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, 2018թ-ին` Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ:
  Ռադիկ Մարտիրոսյանն ավելի քան 200 գիտական աշխատանքի, Շվեդիայում և ԱՄՆ-ում հրատարակված 2 մենագրության հեղինակ է:
   Ակադեմիկոս Մարտիրոսյանի գիտակազմակերպական ու մանկավարժական գործունեությունն արժանացել է Խորհրդային Միության, Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի կառավարական բարձր պարգևների: Նա պարգևատրվել է  «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Հոկտեմբերյան հեղափոխություն», «Պատվո նշան», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշաններով:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   21.03.2018թ.


Notices
Publications in Press
12/01/2025

Բաց հարթակ. Գիտնականների արտահոսքը հաջողվել է կանխել. Հայոցյան
1lurer.am
10/01/2025

Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
05/01/2025

Գիտության դեմքեր. Հասմիկ Սիմոնյան
1tv.am
01/01/2025

Արտասահմանում վերապատրաստվելու հնարավորություն՝ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար
1lurer.am
This site has been visited
7 208 609

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:32, 20/01/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am