National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
08/07/2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամների և արտասահմանյան անդամների 2026 թվականի ընտրության մրցույթի մասին

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հայտարարում է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամների և արտասահմանյան անդամների 2026 թվականի ընտրության մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 870-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԳԱԱ կանոնադրության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից հաստատված «ՀՀ ԳԱԱ անդամների 2026 թվականի ընտրության մրցույթի կազմակերպման կարգի» համաձայն։

Մրցույթն անցկացվում է ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից հաստատված մասնագիտությունների գծով թափուր տեղերի ցանկին համապատասխան։

Թեկնածուների առաջադրումը

Ասոցացված անդամի թեկնածու կարող են առաջադրել համապատասխան գիտական ոլորտի ՀՀ ԳԱԱ իսկական և թղթակից անդամները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ մրցույթի կազմակերպման կարգով սահմանված պահանջներին համապատասխան։

Արտասահմանյան անդամի թեկնածուներն առաջադրվում են ՀՀ ԳԱԱ գիտական բաժանմունքների կողմից՝ մրցույթի կազմակերպման կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան։

Փաստաթղթերի ներկայացումը

Թեկնածուների ներկայացվող փաստաթղթերը, գիտական գործունեության նկատմամբ սահմանված չափանիշները, գնահատման կարգը, ընտրության փուլերը և ժամկետները սահմանված են կից հրապարակվող «ՀՀ ԳԱԱ անդամների 2026 թվականի ընտրության մրցույթի կազմակերպման կարգում»։

ՀՀ ԳԱԱ անդամների 2026 թվականի ընտրության մրցույթի կազմակերպման կարգով նախատեսված՝ ասոցացված անդամի թեկնածուի առաջադրման փաստաթղթերի փաթեթին լրացուցիչ կցվում են՝

  • թեկնածուի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն),
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • մեկ գունավոր լուսանկար (3×4 սմ),
  • բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի (դիպլոմների) պատճենը,
  • գիտական աստիճանը և (կամ) գիտական կոչումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը։

Փաստաթղթերը ներկայացվում են թղթային և էլեկտրոնային եղանակով։

Թղթային եղանակով ներկայացնելու դեպքում անձնագիրը կամ նույնականացման քարտը, բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները), ինչպես նաև գիտական աստիճանը և (կամ) գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը (փաստաթղթերը) ներկայացվում են նաև բնօրինակներով՝ ներկայացված պատճենների համապատասխանությունը ստուգելու նպատակով։ Գործին կցվում են միայն փաստաթղթերի պատճենները։

Էլեկտրոնային եղանակով ներկայացվում են փաստաթղթերի սկանավորված պատճենները։

Հայտերն ընդունվում են 2026 թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 7-ը՝ ներառյալ։

Փաստաթղթերը ներկայացնել հետևյալ հասցեներով՝

թղթային՝ 
0019, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 
սենյակներ 45 և 50,

էլեկտրոնային՝
էլ. փոստ՝ elections2026@sci.am

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ կապի հետևյալ միջոցներով՝

Հեռախոսներ՝ (010) 516085, (010) 524461, (094) 213238, (099) 774900

Էլեկտրոնային փոստ՝ elections2026@sci.am

Կից հրապարակվում են

  1. «ՀՀ ԳԱԱ անդամների 2026 թվականի ընտրության մրցույթի կազմակերպման կարգը»։
  2. Ասոցացված անդամների ընտրության թափուր տեղերի ցանկն ըստ մասնագիտությունների։

Notices
Publications in Press
24/06/2026

3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
1lurer.am
23/06/2026

Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում
1lurer.am
22/06/2026

Հնագիտական նոր բացահայտումներ՝ Արգիշտիխինիլի հնավայրում
1lurer.am
14/06/2026

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում
1lurer.am
This site has been visited
7 875 928

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:30, 08/07/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am