Սույն թվականի մարտի 10-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում (Մարշալ Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ) տեղի կունենա «READ JAPAN PROJECT» ծրագրի շրջանակում ինստիտուտին տրամադրված գրքերի շնորհանդեսը։

Ծրագրի շրջանակում ինստիտուտի գրադարանային ֆոնդը համալրվել է Ճապոնիային վերաբերող 137 մասնագիտական գրքով՝ նվիրված երկրի պատմությանը, քաղաքականությանը, տնտեսությանը, մշակույթին և հասարակությանը։ Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի «Tokyo Foundation for Policy Research» կազմակերպության կողմից՝ «The Nippon Foundation»-ի աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա են լինելու Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աոկի Յուտական, ՀՀ ԱԳՆ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հյուսիսարևելյան Ասիայի բաժնի վարիչ Արամ Քարամյանը, գիտական և դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչներ։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
09․03․2026թ․