National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
02/03/2026
Կյանքից հեռացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ականավոր բժիշկ և առողջապահության փորձառու կազմակերպիչ Կառլեն Գրիգորի Ադամյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ հայաստանյան գիտական համայնքն անդառնալի կորուստ կրեց․ 89 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ականավոր բժիշկ և առողջապահության փորձառու կազմակերպիչ Կառլեն Գրիգորի Ադամյանը:

Կառլեն Ադամյանի մասնագիտական ուղին սկսվել է 1959  թվականին՝ ռազմական բժիշկ որակավորմամբ Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետն ավարտելուց հետո։ Ասպիրանտուրան ՀԽՍՀ առողջապահության նախարարության Սրտաբանության և սրտի վիրահատության ինստիտուտում (1962 թ.) կանխորոշեց նրա հետագա ճակատագիրը։ Իր ընդունակությունների և բացառիկ աշխատասիրության շնորհիվ նա մեծ ճանապարհ է անցել՝ կրտսեր գիտ․աշխատողից մինչև գիտությունների դոկտոր, ինստիտուտի տնօրեն (1979 թ.), հանրապետության գլխավոր սրտաբան, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։ 

Շատ լայն է Կառլեն Ադամյանի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը։ Զբաղվելով ընդհանուր և անհապաղ սրտաբանության խնդիրներով, սրտի իշեմիկ հիվանդության, սրտամկանի սուր ինֆարկտի, սրտի արատների ախտորոշման և բուժման ժամանակակից հայեցակարգերի մշակմամբ և այլ հարցերով՝ նա առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում կլինիկական և ֆունկցիոնալ ուղղությանը, որը ներառում է սրտի ֆունկցիոնալ հարմարվողականության, սրտային անբավարարության զարգացման մեխանիզմների և կլինիկական սրտաբանության մեջ կենսառիթմաբանության դերի ուսումնասիրումը։ 

Կ․Գ․Ադամյանը Հայաստանի սրտաբանական ծառայության հիմնադիրն է, որի գործունեությունը հնարավորություն է ընձեռել զգալիորեն նվազեցնել հիվանդների մահացության թիվը՝ կանխարգելման, վաղ ախտորոշման և արդյունավետ բուժման միջոցով։ 

Հայաստանի հեռավար Ախտորոշման կենտրոնի հիանալի փորձը ներդրվել է նաև մի շարք այլ սրտաբանական ինստիտուտներում։ Սրտանոթային հիվանդությունների ռադիոնուկլիդային ախտորոշման մեթոդների մշակման և ներդրման համար Կառլեն Ադամյանն ու իր գործընկերները 1988 թվականին արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։ 

Կառլեն Ադամյանի ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են ավելի քան 500 գիտական աշխատությունում, 9 մենագրությունում, 6 գյուտում, ավելի քան 120 զեկույցում, որոնք ներկայացվել են սրտաբանների համաշխարհային և եվրոպական համաժողովներում։ 1979 թվականից նա ղեկավարել է Հայաստանի սրտաբանների միությունը, որը 1996 թվականից վերակազմավորվել է Հայաստանի սրտաբանների ընկերակցության։ Կառլեն Ադամյանը ոչ միայն պրակտիկ բժշկի և հետազոտողի, այլ նաև մանկավարժ-առաջնորդի վառ օրինակ է։ Նա արժանի գիտական կադրեր է նախապատրաստել՝ գիտության  21 դոկտոր և 30 թեկնածու։ 30 տարուց ավել տնօրինելով Հայաստանի սրտաբանական խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Կառլեն Ադամյանը նախ և առաջ առաջնորդվում էր  բարձր որակավորման բժիշկների և գիտնականների նախապատրաստման կարևորության գիտակցմամբ։ 

Կառլեն Ադամյանի ծառայությունները ժողովրդի, պետության և բժշկության առաջ գնահատվել են ըստ արժանվույն։ Նա պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով, «Մխիթար Հերացու» մեդալով, Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով (2011 թ.)։ Սրտաբանների եվրոպական ընկերակցության գլխավոր ասամբլեայի կողմից «Սրտաբանության ասպարեզում ակնառու ձեռքբերումների համար» Կառլեն Ադամյանը պարգևատրվել է Եվգենի Չազովի անվան ոսկե մեդալով (2007 թ. )։ Նա արժանացել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչման, ընտրվել է Սրտաբանների եվրոպական ընկերակցության պատվավոր անդամ, իր հայրենի Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացի է։ Կառլեն Ադամյանին հարգում էին և սիրում գործընկերներն ու աշակերտները, իր շնորհիվ ապաքինված հազարավոր բուժառուները։

ՀՀ ԳԱԱ նախագահությունն իր ցավակցությունն է հայտնում ակադեմիկոս Կառլեն Ադամյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ողջ գիտական համայնքին։

Ականավոր բժիշկ և գիտնական, ակադեմիկոս Կառլեն Ադամյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։


Notices








On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia will host a seminar entitled "The Role of Law in Shaping a Global Community of Shared Values (Mireille Delmas-Marty)" at 3:00 PM

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA will host a seminar entitled "The French School of Geopolitics" at 2:00 PM

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
20/02/2026

Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների հետ այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
escs.am
17/02/2026

Առցանց տեղեկատվական հանդիպում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնության 2026թ․ մրցույթներին
hesc.am
11/02/2026

Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ
infocom.am
09/02/2026

«Ռիսկ կա, որ Հայաստանում վերածվենք ներքին սփյուռքի, եթե կորցնենք մեր մշակույթը, ինքնությունը»․ Գևորգ Պողոսյան
aravot.am
This site has been visited
7 672 162

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:20, 02/03/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am