«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ն ամփոփել է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթի» 2025թ․ արդյունքները։

Մրցույթի նպատակն է խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։
«Այս տարի ստացել ենք աննախադեպ քանակությամբ հայտեր, որոնք վկայում են միջազգային հեղինակավոր ամսագրերում երիտասարդ գիտնականների կողմից տպագրվող հոդվածների թվի աճի և որակի բարձրացման մասին», - նշված է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» պաշտոնական էջում։
Մրցույթն իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների համար՝ չորս ենթածրագրով։
Մրցույթի առաջին ենթածրագրով շահառու է ճանաչվել 3, երկրորդ ենթածրագրով՝ 54, երրորդ ենթածրագրով՝ 12 և չորրորդ ենթածրագրով՝ 22 երիտասարդ գիտնական։
Մրցույթի շահառուների ցանկը՝ այստեղ։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
09․12․2025թ․