National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
05/12/2025
ԵԳԱԾ-ն ամփոփել է «Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանում մրցույթի» 2025թ․ արդյունքները

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» (ԵԳԱԾ) ամփոփել է «Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանում մրցույթի» 2025թ․ արդյունքները։

Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ գիտնականներին մասնակցելու իրենց ոլորտի նորարարական մեթոդների և մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ուղղված դասընթացներին արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններում,  նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։

Մրցույթի առաջին ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում երիտասարդ գիտնականներին արտասահմանյան գիտական կենտրոններում վերապատրաստման համար։ Այս ենթածրագրով շահառու են ճանաչվել Թամարա Համբարձումյանը՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտից, Մարիա Օհանյանը՝ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտից, Անահիտ Խլղաթյանը՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնից, Աննա Զաքոյանը՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնից, Անի Ավետիսյանը՝ ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտից, Գայանե Տոնոյանը՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտից, Մարիամ Սարիբեկյանը՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Պարգև Ղարիբյանը՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից, Էլեն Սահակյանը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, Ռոզա Գաբրիելյանը, Ռուզաննա Շուշանյանը և Լիլիթ Մելիքյանը՝ Երևանի պետական համալսարանից։

Մրցույթի երկրորդ ենթածրագրով, որով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում արտասահմանյան գիտական կենտրոններում գիտական ստորաբաժանումների երիտասարդ ղեկավարների մասնագիտական վերապատրաստման համար, շահառու է ճանաչվել Նաղաշ Միրաքյանը՝ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից։

Չորրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների կողմից իրականացվող դասընթացներին մասնակցության համար։ Այս ենթածրագրով շահառու են ճանաչվել Դերենիկ Անդրեասյանը՝  ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանից և Լիլիթ Երանյանը՝ Երևանի պետական համալսարանից։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
05․12․2025թ․


Notices
Publications in Press
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
This site has been visited
7 568 368

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:03, 05/12/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am