National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
31/10/2025
ՀՀ ԳԱԱ-ում ԵԳԱԾ հանձնաժողովը ներկայացրեց ընթացիկ դրամաշնորհային մրցույթները

Սույն թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) տեղեկատվական հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեցին ԵԳԱԾ-ի ընթացիկ դրամաշնորհային մրցույթների պահանջներն ու ընթացակարգերը։

 

«Վերապատրաստման ծրագիր երիտասարդ գիտնականների համար մրցույթի» չորրորդ ենթածրագրին կարելի է դիմել մինչև սույն թվականի նոյեմբերի 3-ը։ Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ գիտնականներին՝ մասնակցելու իրենց ոլորտի նորարական մեթոդների և մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ուղղված դասընթացներին, աջակցել երիտասարդ գիտնականների մասնագիտական որակավորման բարձրացմանը։

Մինչև սույն թվականի նոյեմբերի 5-ը հնարավոր է դիմել «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթին»։ Այս մրցույթի նպատակն է խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, իրենց գործունեության ոլորտի առաջնակարգ ամսագրերում հոդվածների տպագրության մեջ առաջին կամ հիմնական ներդրում ունեցող երիտասարդ հեղինակներին։ 

«Գիտահետազոտական աշխատանքի իրականացման օժանդակ ռեսուրսների ձեռքբերման մրցույթին» կարելի է դիմել մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը։ Մրցույթի նպատակն է ընդլայնել երիտասարդ գիտնականների հետազոտական աշխատանքների իրականացման հնարավորությունները, հասանելի դարձնել տվյալների հավաքագրման և վերլուծության ժամանակակից աղբյուրներն ու գործիքակազմը, աջակցել հետազոտական աշխատանքների արդյունքների տպագրմանն ու միջազգային հարթակներում դրանց ներկայացմանը։ 

«ՀՀ գիտահետազոտական կազմակերպություններ արտերկրի գիտնականների կարճատև այցելությունների կազմակերպման համար ֆինանսական աջակցության մրցույթին» դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 20-ը։ Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ գիտնականների մասնագիտական կարողությունների զարգացման համար՝ մեթոդական դասընթացներ և թեմատիկ դասախոսություններ կազմակերպելու առաջատար գիտնականների ներգրավմամբ, խթանել Հայաստանի և արտերկրում գործող գիտնականների միջև հաղորդակցությունն ու համագործակցությունը մասնագիտական փորձի փոխանակման, նոր կապերի հաստատման, հետազոտական նոր նախագծերի պատրաստման ու իրականացման նպատակով։

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և լրագրության մասնագիտությամբ սովորող՝ առնվազն չորրորդ կուրսի ուսանողները մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը կարող են դիմել «Գիտության հանրայնացման մրցույթի» երկրորդ ենթածրագրին։ Այս մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների գործունեության և գիտության բոլոր բնագավառների հետազոտական արդյունքների հանրայնացումը, նպաստել հասարակության մեջ գիտության դերի և նշանակության վերաբերյալ հանրամատչելի բովանդակության ձևավորմանը, նպաստել գիտության հանրայնացման հանդեպ հետաքրքրության բարձրացմանն ու հանրայնացմամբ զբաղվող մասնագետների շրջանակի ընդլայնմանը։

ԵԳԱԾ-ը հիմնադրվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել գիտությամբ զբաղվող երիտասարդներին, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
31.10.2025թ.

Photogallery

Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 518 245

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:19, 31/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am