National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
23/10/2025
ՀՀ ԳԱԱ-ում միջազգային գիտաժողովով նշանավորվեց Ավետիք Իսահակյանի 150-ամյակը

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկեց միջազգային գիտաժողով՝ նվիրված հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։ 

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Մխիթարյան միաբանությունը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Իսահակյանը համաշխարհային պոեզիայի գագաթներից է, նրա բոլոր գործերը համամարդկային գաղափարներ ունեն, hավիտենական նշանակության արժեք են։ Մեր խնդիրն է էլ ավելի հանրահռչակել Իսկահակյանի թողած վիթխարի ստեղծագործական ժառանգությունը, արժևորել այն և փոխանցել երիտասարդ սերնդին», - ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ 

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը նշեց, որ ինստիտուտի Տեքստաբանության բաժնի կողմից հրատարակվում են Ավետիք Իսահակյանի Երկերի լիակատար ժողովածուի 14 հատորները։ Այս տարի կտպագրվի Իսահակյանի «Հիշատակարանը»: Կազմվում են «Ուստա Կարո և Օրթե Հարութ» անավարտ վեպի տարբերակները: Արդեն պատրաստ է և այս տարի տպագրվելու է վեպի երրորդ գիրքը: Հրատարակվում է Ավետիք Իսահակյանի գիտական կենսագրության երկրորդ հատորը: 

«Ավետիք Իսահակյանի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, և ստեղծագործություններն արժանի տեղ են գրավել նաև համաշխարհային գրականության գանձարանում: Ժողովրդական ակունքներից եկող նրա երգը խոսում էր ժողովրդի սրտի հետ: Նրա ստեղծագործությունն արձագանքն էր դարաշրջանի հակասությունների: Նա ապրում էր Հայաստանի ճակատագրով, կերտում հոգեպես գեղեցիկ, դրական մարդու իդեալը, երազում կյանքի և բնության ներդաշնակության մասին, շոշափում համաշխարհային հնչեղություն ունեցող թեմաներ: Նրա ցավն ու ապրումները համամարդկային են, որ ծնվում են անսահման սիրուց դեպի մարդը, կյանքը, աշխարհը, հայրենիքը: Եվ այդ ամենը՝ մարդկային հոգին շոյող անմիջականությամբ, խոր հուզականությամբ, բյուրեղյա պարզությամբ», - ասաց Հերիքնազ Որսկանյանը։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 25-ը՝ Երևանում և Գյումրիում։ Գիտաժողովի շրջանակում ՀՀ և ՌԴ գիտական և կրթական կառույցների առաջատար մասնագետները, հետազոտողներն ու ուսանողները գիտական զեկուցումներով կներկայացնեն Իսահակյանի գեղարվեստական ժառանգությունը հայ և համաշխարհային գրականության համատեքստում, նրա քննադատական, հրապարակախոսական ժառանգությունը, նամականին և օրագրերը, հասարական-քաղաքական գործունեությունը, գրական առնչություններն ու ազդեցությունները, ինչպես նաև Իսահակյան-արվեստ առնչությունները։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
23.10.2025թ.


Notices
Publications in Press
01/12/2025

Մագնիսական նոր նյութերի փնտրտուքով
1lurer.am
30/11/2025

Գիտնականները պետական դրամաշնորհով վերապատրաստվում են արտասահմանում
1lurer.am
29/11/2025

Բակտերիալ ցելյուլոզի արտադրության նոր տեխնոլոգիա՝ հայ գիտնականներից
1lurer.am
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
This site has been visited
7 575 110

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:11, 09/12/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am