Սույն թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ), իր աշխատանքները կսկսի «Նոր զարգացող միտումները քիմիայում-2025» (NewTrendsChem-2025) միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովի նպատակն է միավորել քիմիայի տարբեր ոլորտների ականավոր հետազոտողներին և խթանել արդյունավետ քննարկումներն ու ապագա համագործակցությունները։
Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն զեկուցումներ հետևյալ թեմաների վերաբերյալ՝
- Օրգանական սինթեզ և գործնական կիրառություններ
- Կատալիզ
- Բժշկական քիմիա
- Հետերոցիկլիկ քիմիա և դեղերի նախագծում
- Նոր տեխնոլոգիաների համար ֆիզիկական և քիմիական հետազոտություններ
- Ժամանակակից թվային տեխնոլոգիաներ քիմիայում, կենսաբանությունում, բժշկության մեջ
- Գերմոլեկուլային քիմիա
- Նյութագիտություն
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Oրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երևանի պետական համալսարանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ն․Դ․ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտը։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 25-ը։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
19․09․2025թ․