Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Բելգիայի Գենտի համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Այն ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Գենտի համալսարանի Հետազոտությունների տնօրեն պրոֆեսոր Իգնաս Լեմայեն։

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն հետևյալ ուղղություններով՝
• Գիտական հետազոտություններ կատարելու նպատակով գիտաշխատողների և անձնակազմի փոխանակում
• Ասպիրանտների և հետդոկտորական հետազոտողների փոխանակում՝ առանց կրեդիտի ուսուցման և հետազոտություններ կատարելու նպատակով
• Փոխադարձ աջակցություն՝ ակադեմիական անձնակազմի, ասպիրանտների և հետդոկտորական հետազոտողների այցելությունների համար
• Փաստաթղթերի, ուսումնական տեղեկատվության և հետազոտական նյութերի փոխանակում։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
15․09․2025թ.