National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
23/07/2025
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Գոտի և ճանապարհ» թանգարանային միջազգային կոնֆերանսը

Սույն թվականի հուլիսի 22-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի ունեցավ «Լուծումներ համագործակցության միջոցով» խորագրով «Գոտի և ճանապարհ» թանգարանային միջազգային կոնֆերանսը։ Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ի, Իտալիայի, Իրանի, Հայաստանի, Չինաստանի, Սերբիայի, Վրաստանի,  գիտական, մշակութային, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը։ «Այս գիտաժողովը բացառիկ հարթակ է՝ համախմբելու աշխարհի տարբեր երկրների թանգարանային և մշակութային ժառանգության ոլորտի փորձագետներին, քննարկելու այսօրվա լուրջ մարտահրավերները՝ թվայնացումից և հանրային ներգրավումից մինչև կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մշակութային արժեքների պահպանման վրա։ Սակայն այս մարտահրավերները նոր հնարավորությունների դուռ են բացում՝ նորարարական մոտեցումների, փորձի փոխանակման և լայնածավալ համագործակցության շնորհիվ», - ասաց ՀՀ ԳԱԱ փոխնախագահը։ 

Նա նշեց, որ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության համատեքստում մշակութային կապերն ունեն առանձնահատուկ նշանակություն։  «Մեր առջև ծառացած խնդիրներին կարող ենք դիմագրավել՝ միայն միավորելով ուժերը, կիսելով լուծումները և ստեղծելով միջմշակութային երկխոսության նոր կամուրջներ։ Թանգարանները դառնում են ոչ միայն պատմության վկաներ, այլև ապագայի կառուցման կարևոր գործիք։ Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի պրոֆեսիոնալ կապերի ամրապնդմանը, սկիզբ կդնի նոր ծրագրերի, հետազոտական նախաձեռնությունների, համատեղ ցուցահանդեսների իրականացմանը», - ասաց Պավել Ավետիսյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես կարևորել է մշակութային ժառանգության պահպանությունը և այս համատեքստում միջազգային համագործակցությունը։ «Մենք հավատում ենք, որ երկխոսության, գիտելիքի փոխանակման և փոխադարձ հարգանքի միջոցով կարող ենք ամրապնդել թանգարանային համայնքը։ Թանգարանները, որպես կրթության, երկխոսության և հիշողության

հարթակներ կարևոր նշանակություն ունեն մարդկանց ու հասարակությունների կյանքում՝ կարևորելու անցյալը, արժևորելու, ինչպես նաև և հասկանալու ներկան ու ապագան։ Նախարարության անունից պետք է ասեմ, որ խրախուսվում է համագործակցության, նոր կապերի ստեղծման կարևորությունը։ Հենց այս փոխադարձ համագործակցության մեջ է առաջընթացի բանալին», - ասաց Լիլիթ Պողոսյանը։

Ելույթներով հանդես եկան ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, Չինաստանի Հունան նահանգի Մշակութային ժառանգության վարչության հնագիտության բաժնի վարիչի տեղակալ, ավագ գիտաշխատող Հե Չունփին, Հայ-չինական

գործընկերության կենտրոնի նախագահ Արմեն Մխիթարյանը։ Նրանք ընդգծեցին գիտական համագործակցության, տեխնոլոգիական նորարարությունների կարևորությունը մշակութային կապերի ամրապնդման գործում, թանգարանների՝ որպես մշակութային արժեքների պահպանման, գիտակրթական գործունեության և հանրության հետ երկխոսության կարևոր օջախների դերն ու նշանակությունը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին երկու տասնյակ զեկուցումներ՝ նվիրված թանգարանային ոլորտում նորարարական մոտեցումներին, արհեստական բանականության ստեղծած հնարավորություններին և մարտահրավերներին, թանգարանների դերին գեոտուրիզմի զարգացման գործում, պատմամշակութային հնավայրերի թանգարանացման խնդիրներին, Հայաստան–Չինաստան հարաբերություններին, Մետաքսի ճանապարհի ընթացիկ հնագիտական ուսումնասիրություններին ու համագործակցության հեռանկարներին։

Կոնֆերանսը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն, Հայաստանի պատմության թանգարանը և «Գոտի և ճանապարհ» մշակութային զարգացման ասոցիացիան:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
23.07.2025թ․

Photogallery

Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
13/09/2026

Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
1lurer.am
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
This site has been visited
8 311 372

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:37, 22/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am