Սույն թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հայ արվեստը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945)» գիտաժողովը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի 80-ամյա հոբելյանին: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում):

Գիտաժողովի ընթացքում բանախոսները կներկայացնեն հայ արվեստի համայնապատկերը Հայրենական մեծ պատերազմի տարիներին, կբացահայտեն հայ երաժշտության, կերպարվեստի, թատրոնի, ճարտարապետության և գրականության զարգացման հիմնական միտումները, կարժևորեն պատերազմական Հայաստանի արվեստում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, կանդրադառնան հայ արվեստի անվանի գործիչների այդ տարիների ստեղծագործություններին։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
25.06.2025թ․