National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Megerdich Toomanian
Dr. of Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
19/05/2025
ՀՀ ԳԱԱ-ում ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները ծանոթացան տիեզերական գիտությանը, AMADEE-24 Մարսի անալոգային գիտական հետազոտության արդյունքներին

Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» գիտահանրամատչելի սեմինարը, որին մասնակցեցին ավագ դպրոցների աշակերտներ և ուսանողներ։ Սեմինարի նպատակն էր ներկայացնել տիեզերքի գիտությունը, վերջին տարիների արդյունքները, ներկայացնել Հայաստանում տիեզերական գիտության զարգացման միտումները։ 

ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը շեշտեց երիտասարդների մասնակցության և ակտիվության կարևորությունը՝ նշելով, որ գիտահանրամատչելի սեմինարների շարքի նպատակն է երիտասարդությանը ներգրավել գիտական միջավայր, իրազեկել նրանց և հետաքրքրություն առաջացնել գիտության նկատմամբ։

Հայաստանում անցկացված առաջին տիեզերական գիտափորձի՝ AMADEE-24 Մարսի անալոգային գիտական հետազոտության մասին պատմեց «Հայկական տիեզերական ֆորում» հիմնադրամի ղեկավար, AMADEE-24 առաքելության համաղեկավար Հայկ Ասլանյանը։ Նա ներկայացրեց այս խոշոր 

ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, առաքելության նպատակները, գրանցված հաջողությունները, տիեզերագնացների ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունները։ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, Հայ-Ռուսական համալսարանի 

կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն անդրադարձավ տիեզերագնացների սննդային առանձնահատկություններին։ Նա ներկայացրեց AMADEE-24 առաքելության շրջանակում հայ գիտնականների կողմից իրականացված հետազոտության 

արդյունքները: Արսեն Առաքելյանը նշեց, որ հարկավոր են իմունային համակարգը կարգավորող միջամտություններ՝ իմունային համակարգի ակտիվությունը պահպանելու և հնարավոր առողջական ռիսկերը նվազեցնելու համար։

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց աստղագիտության հիմնական դրույթները, խոսեց տիեզերական թռիչքների նվաճումների մասին։

«Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» սեմինարն անցկացվեց «Գիտությունն այսօր» շարքի շրջանակում, որը նախաձեռնել են ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19․05.2025թ.

Photogallery

Notices
Publications in Press
13/05/2025

ՀՀ ԳԱԱ–ն հայտարարում է մրցույթ. յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը 5 մլն դրամ է
news.am
12/05/2025

«Гармонический анализ» снова в Aрмении
golosarmenii.am
09/05/2025

Հայտարարվում է մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով
hesc.am
08/05/2025

«Մասնագիտական վերապատրաստում 2025»․ մեկնարկել է հայտերի ընդունումը
hesc.am
This site has been visited
7 335 228

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:23, 20/05/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am