National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
15/04/2025
ՀՀ ԳԱԱ նախագահը հյուրընկալեց ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի պատվիրակությանը

Սույն թվականի ապրիլի 14-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հյուրընկալեց ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական, ՌԴ կրթության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը,

համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ալբերտ Կումուկովը։ ՀՀ ԳԱԱ-ից հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատարներ Արամ Պապոյանը և Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության ղեկավար Սոֆի Աճեմյանը։ 

«Մենք կարևորում ենք նման հանդիպումների անցկացումը, որոնք ամրապնդում են գիտական կապերը»,- ասաց Աշոտ Սաղյանը՝ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ գործունեությունը։Աշոտ Մելքոնյանը նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի համագործակցության մասին, որի արդյունքում հրատարակվել է 2 մենագրություն, որոնց շնորհանդեսները նախատեսված են առաջիկայում Երևանում և Ստավրոպոլում։

Դմիտրի Բեսպալովը կարևորեց համագործակցությունը ՀՀ գիտական կառույցների հետ և ՀՀ ԳԱԱ նախագահին փոխադարձ այցով հրավիրեց Ստավրոպոլ։ Կողմերը քննարկեցին համագործակցության՝ համատեղ կրթական ծրագրերի, գիտաժողովների, դպրոցների կազմակերպման հնարավորությունները։  

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15.04․2025թ․


Notices
Publications in Press
03/08/2026

Եվս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց կֆինանսավորվեն 2026-ին
hesc.am
31/07/2026

Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող․ մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/07/2026

Հայագիտությունը՝ գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի կարևոր բաղադրիչ․ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը
hesc.am
28/07/2026

Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի հրավեր
hesc.am
This site has been visited
7 939 445

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:04, 07/08/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am