National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
19/03/2025
ՀՀ ԳԱԱ-ն խորացնում է համագործակցությունը Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի հետ

Սույն թվականի մարտի 19-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի պատվիրակության հետ։ Պատվիրակության կազմը գլխավորում էր Գենտի համալսարանի ռեկտորի տեղակալ Միկե վան Հերեվեգեն։ Հյուրերին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ 

թղթակից անդամ Արամ Պապոյանը։ Նա նշեց, որ ուրախ են ՀՀ ԳԱԱ-ում հյուրընկալել աշխարհում բարձր վարկանիշ ունեցող համալսարաններից մեկի՝ Գենտի համալսարանի ներկայացուցիչներին։ Արամ Պապոյանն ասաց․ «ՀՀ ԳԱԱ-ն հիմնադրվել է 80 տարի առաջ և մինչև հիմա Հայաստանի գիտական հետազոտությունների իրականացման հիմնական համակարգն է: Ակադեմիան միավորում է 

շուրջ 30 գիտահետազոտական ինստիտուտ։ Ունի շուրջ  3800 աշխատակից։ Միջազգային համագործակցությունը շատ կարևոր է ակադեմիայի համար։ Մեր սկզբունքներից է միջազգային համագործակցության խթանումը, և ես ուրախ եմ տեսնել, որ մենք նվազագույնը 3 իրականացվող նախագիծ ունենք, որոնք կապում են մեզ ձեր համալսարանի հետ։ Ես հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումից հետո մենք կընդլայնենք և կխորացնենք մեր համագործակցությունը», - ասաց Արամ Պապոյանը։

«Ուրախ եմ, որ մեր համալսարանի հետ ՀՀ ԳԱԱ-ն ունի որոշ համագործակցություն։ Գենտի համալսարանը հիմնադրվել է 1817թ-ին։ Մեր համալսարանում հետազոտություններ են իրականացվում գիտական բոլոր ուղղություններով։ Ունենք շուրջ 50 հազար ուսանող, 11 ֆակուլտետ, աշխատակազմը՝ 15 հազար։ Մենք միշտ ուրախ ենք միջազգային համագործակցության համար»,- ասաց Միկե վան Հերեվեգեն։

Գենտի համալսարանի հետ իրենց համագործակցության ծրագրերը ներկայացրին ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը, ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավար Պայծառ Մանթաշյանը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի 

ասպիրանտ Մարիա Օհանյանը։ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց բաժանմունքի ինստիտուտների գիտական գործունեությունը և առաջարկեց համագործակցել բնական գիտությունների ոլորտում։ 

Գենտի համալսարանի «Eureast Platform»-ի համակարգող Աննա Սաշչենկոն ներկայացրեց համալսարանի հետազոտական ծրագրերին մասնակցելու հնարավորությունները։ 

Կողմերը պայմանավորվեցին խորացնել համագործակցությունը և փոխանակվեցին հուշանվերներով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19․03․2025թ․

Photogallery

Notices








On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia will host a seminar entitled "The Role of Law in Shaping a Global Community of Shared Values (Mireille Delmas-Marty)" at 3:00 PM

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA will host a seminar entitled "The French School of Geopolitics" at 2:00 PM

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
20/02/2026

Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների հետ այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
escs.am
17/02/2026

Առցանց տեղեկատվական հանդիպում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնության 2026թ․ մրցույթներին
hesc.am
11/02/2026

Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ
infocom.am
09/02/2026

«Ռիսկ կա, որ Հայաստանում վերածվենք ներքին սփյուռքի, եթե կորցնենք մեր մշակույթը, ինքնությունը»․ Գևորգ Պողոսյան
aravot.am
This site has been visited
7 669 229

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:45, 27/02/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am