National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
13/03/2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբերտ Ղուլյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 12-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Գարեգինի Ղուլյանը։

Ալբերտ Ղուլյանը ծնվել է 1938թ. մայիսի 2-ին՝ Արցախի Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում, ուսուցիչների ընտանիքում: 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի ռադիոաստղագիտության բաժնից՝ որպես լաբորանտ: Նույն թվականին տեղափոխվել է ՀՍՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ։ 1978թ.-ից մինչև կյանքի ավարտն Ալբերտ Ղուլյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիան:

Ալբերտ Ղուլյանի գիտական հետազոտությունները կապված են անտենաների բնութագրերի ուսումնասիրության ճշգրիտ մեթոդների մշակման հետ՝ հիմնված հաճախությունների լայն տիրույթում տիեզերական աղբյուրների աղմկային ռադիոճառագայթման ընդունման սահմանային զգայնությամբ ընդունիչ սարքերի և համակարգերի նախագծման և իրականացման վրա:

Նրա ղեկավարած լաբորատորիայում մշակվել են նոր մեթոդներ, որոնք ապահովում են անտենաների բնութագրերի չափման մեծ ճշգրտություններ, ստեղծվել են բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգեր, հրապարակվել է ավելի քան 250 գիտական աշխատանք և ստացվել 30 գյուտի վկայագիր։ Լաբորատորիայում ստեղծված նոր, ռադիոաստղագիտական մեթոդների և զգայուն ընդունիչ սարքերի միջոցով մեծ ճշգրտությամբ չափվել են նախկին Խորհրդային Միության տիեզերական կապի նպատակով ստեղծված անտենաների բնութագրերը:

Ակադեմիկոս Ղուլյանը զգալի ավանդ է ունեցել երիտասարդ կադրերի պատրաստման գործում: 1975թ.-ից նա դասախոսել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում:

Ալբերտ Ղուլյանն արժանացել է ՀՍՍՀ Պետական մրցանակի գիտության և տեխնիկայի ոլորտում։ 2000թ.-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2010թ.-ին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ 2014թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Հանրապետության սահմանների պահպանության տեխնիկական վերազինմանը միտված Ղուլյանի ղեկավարած գիտական խմբի կատարած աշխատանքների շարքն արժանացել է 2011թ. հանրապետության Նախագահի մրցանակին:

ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Ալբերտ Ղուլյանի ընտանիքին, մերձավորներին և ընկերներին։ Մեծ գիտնականի, շիտակ, ազնիվ ու համեստ մարդու հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Ալբերտ Ղուլյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 14-ին՝ ժամը 18։00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ, Կոզեռնի փող., 15 շենք), իսկ hուղարկավորությունը՝ մարտի 15-ին՝ ժամը 12։00-ին, նույն վայրից։

ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք
13.03.2025թ.


Notices
Publications in Press
31/10/2025

Ամփոփվել են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր — 2025» մրցույթի արդյունքները
hesc.am
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
This site has been visited
7 525 020

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:43, 06/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am