National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
29/01/2025
Տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» գրքի շնորհանդեսը

Սույն թվականի հունվարի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը։ 

Գիրքը նվիրված է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ամյակին։ Գրքի խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Լևոն Հակոբյանը, գրախոսներն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Աննա Ասատրյանն ու Մհեր Նավոյանը։

Միջոցառմանը մասնակցեցին մաեստրո Մանսուրյանի ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները, ՀՀ արվեստի և մշակույթի գործիչներ, երիտասարդ հետազոտողներ։ 

«Դժվար է ասել, թե ինչ է նշանակում մեկի համար իր մասին գիտական հայերենով հրաշալի ձևակերպմամբ նման աշխատությունը։ Ինձ համար անչափ հուզիչ է այս ամենը։ Շնորհակալ եմ բոլորիդ ձեր ներդրած եռանդի համար», - նշեց մաեստրո Մանսուրյանը։  

Մենագրության հեղինակ Աննա Արևշատյանը պատմեց, որ գիրքը գրելու գաղափարը ծնվել է 2022 թվականին՝ Իտալիայում աշխատանքային այցի ժամանակ, երբ իտալական տարբեր քաղաքների մշակութային կենտրոններում հիշատակվում էր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների մասին։ «Միամտաբար, երբ ես սկսում էի գրքի վրա աշխատել, ինձ թվում էր, որ ես գործը գլուխ կբերեմ մի 6-7 ամսվա ընթացքում, բայց պարզվեց, որ այն, ինչ ինձ

հայտնի է, միայն այսբերգի երևացող մասն է կամ նրա գագաթը, իսկ ողջ ստեղծագործական ժառանգությունը մաեստրոյի հսկայածավալ է, ընդգրկուն, բազմաժանր, բազմաշերտ, և դա ինձ ստիպեց խորանալու, մանրամասն ծանոթանալու։ Ես շնորհակալ եմ մաեստրոյին տրամադրած ժամանակի և նյութերի համար։ Մեր զրույցներն անմոռանալի են ինձ համար», - ասաց Աննա Արևշատյանը։ 

Շնորհավորելով Տիգրան Մանսուրյանին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շեշտեց մաեստրոյի նշանակալի վաստակը մեր երկրի երաժշտաարվեստի զարգացման գործում։ Դանիել Դանիելյանը նշեց, որ մենագրությունը համակողմանի բացահայտում է Մաեստրոյին, նրա ստեղծագործական կյանքն ու գործունեությունը։ «Ինչպես հեղինակն է գրքում նշում՝ մաեստրոն ոչ միայն երաժիշտ է, այլ նաև մտածող, արարող, գեղագետ՝ իր երաժշտությամբ, իր էությամբ», - ասաց Դանիել Դանիելյանը։ 

 

Տիգրան Մանսուրյանին շնորհավորեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Մաեստրոն իր ստեղծագործություններով զարգացրել է հայ մշակույթը, հատկապես՝ երաժշտական մշակույթը, և այս աշխատությամբ գնահատվել է մեծ արվեստագետի ժառանգությունը գիտական սկզբունքներով», - նշեց Յուրի Սուվարյանը։ 

 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը նշեց, որ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեությունը միշտ գտնվել է պրոֆեսոր Աննա Արևշատյանի տեսադաշտում։ «Երաժշտագետը քայլ առ քայլ հասավ տրամաբանական հանգրվանին և սեղանին դրեց այս մենագրությունը, որի վրա նա աշխատել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Սա առաջին գիրքն է Տիգրան Մանսուրյանի մասին։ Վստահ եմ, որ այս գիրքը մեծ ոգևորություն է պատճառելու անվանի կոմպոզիտորին և մղելու է նորանոր ստեղծագործական սխրանքների», - ասաց Աննա Ասատրյանը։ Նա նշեց, որ գրքում հեղինակը կազմել է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկն ըստ ժանրերի, որը գիտական շրջանառության մեջ է դրվում առաջին անգամ։ Հեղինակը կազմել է Տիգրան Մանսուրյանի մասին առկա մատենագիտությունը։ 

Մենագրությունը հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ «Սիրելի մաեստրո, Ձեր կյանքը լավագույն օրինակներից մեկն է հայ ժողովրդի, Դուք անքակտելիորեն կապված եք մեզանից յուրաքանչյուրի հետ», - նշեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը ներկայացրեց մենագրության բովանդակությունը։ «Գիրքը փաստում է, որ մեր երաժշտագիտությունն իր բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ապրում է և պտուղ է տալիս», - նշեց Մհեր Նավոյանը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29․01․2025թ․


Notices








On April 17, 2026, the Institute of Arts of NAS RA is organizing an International Scientific Conference entitled "From the History of Armenian-French Cultural Ties" within the framework of the two-month long Francophone season in Armenia

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia will host a seminar entitled "The Role of Law in Shaping a Global Community of Shared Values (Mireille Delmas-Marty)" at 3:00 PM

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA will host a seminar entitled "The French School of Geopolitics" at 2:00 PM

С 4 по 8 мая 2026г. Институты Прикладных проблем физики и Физических исследований НАН РА организуют научное мероприятие 15-й международный симпозиум и COST конференцию на тему "Оптика и её применения (OPTICS-15)"

On May 16-19, 2026, the L.A. Orbeli Institute of Physiology of the NAS RA and the Yerevan State Medical University named after Mkhitar Heratsi, in collaboration with the International Stress and Behavior Society (ISBS) is organizing the international conference "Neuroscience Week 2026" at 10:00

On May 25-29, 2026, Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian of NAS RA organizes the international conference "Communicating Astronomy with the society" in Byurakan

On June 21-28, 2026, the Institute of Applied Problems of Physics of NAS RA is holding an international conference "Beam and Radiation, Interaction and Applications" and international scientific school ASRP "Radiation Physics" named after Academician Alpik Mkrtchyan (Yerevan and Jermuk cites)

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
02/04/2026

Միջառարկայական կապերը հնագիտության մեջ
boon.am
02/04/2026

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
hesc.am
28/03/2026

Կայացավ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ը
hesc.am
27/03/2026

Նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ա․Նազարովի անվ․ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
hesc.am
This site has been visited
7 710 977

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:50, 06/04/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am