Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է  «Պերմ-Տրիասի սահմանի ընդհանրացված շերտագրության, կլիմայական, շրջակա  միջավայրի և կենսաբազմազանության կտրուկ փոփոխությունները» V IGSP 630  դաշտային միջազգային սեմինարը: Այն նվիրված է Հարավային Կովկասում  Պերմ-Տրիասի ժամանակաշրջանի պալեոէկոլոգիական, օվկիանոսային և կլիմայական  պայմանների ուսումնասիրություններին: Հարավային Կովկասը աշխարհի այն եզակի  վայրերից է, որտեղ պահպանվել է Պերմ-Տրիասի ժամանակաշրջանի ծովային  կենդանական աշխարհի տեսակները:

    Սեմինարին ներկայացված են 19 զեկուցում և 4 ստենդային զեկուցում:  Սեմինարին մասնակցում են գիտնականներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Շվեցարիայից,  Սլովենիայից, Չինաստանից, Իսրայելից Խորվաթիայից, Գերմանիայից,  Ավստրալիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից:

    Սեմինարի մասնակիցները կայցելեն Հայաստանի հարավ, որտեղ արտահայտված են  Պերմ-Տրիասի սահմանները և կուսումնասիրեն Պերմ-Տրիասի զանգվածային  անհետացումից հետո էկոհամակարգերի ինքնավերականգնումը: 
   Սեմինարը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը:
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   09.10.2017թ.