National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Ruben I. Azizyan
Dr. of Medicine, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
14/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում նշանավորվեց գրականագետ Սերգեյ Սարինյանի 100-ամյակը

Սույն թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գրականագետ Սերգեյ Սարինյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը։

Սերգեյ Սարինյանի աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին։ Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրություններ ու հոդվածներ։ Իր աշխատությունների համար ակադեմիկոս Սարինյանն արժանացել է բազմաթիվ պարգևների և պատվավոր կոչումների։ 

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց․ «Սարինյանը ֆենոմենալ գրականագետ էր։ Նա կարևորում էր գրական գործի ստեղծման գրականագիտական-գեղագիտական կարևոր սկզբունքները, նաև այն, որ գրական երկը պետք է ուղղորդի կյանքը և ունենա գաղափարական հենք։ Նրա գիտական ժառանգությունը վիթխարի է, և մենք պետք է գնահատենք և արժևորենք այն»։

Սերգեյ Սարինյանը 1952 թվականից աշխատել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, իսկ 1960 թվականից մինչև իր կյանքի ավարտը ղեկավարել է Հայ նոր գրականության բաժինը։ Սարինյանի ղեկավարությամբ լույս են տեսել «Հայ նոր գրականության պատմության» 5 հատորները, որոնց համար նա ստացել է ՀՍԽՀ պետական մրցանակ: «Այդ տասնյակ տարիների ընթացքում Սարինյանը ստեղծել է ավանդույթներ, որոնք պետք է պահպանվեն», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

«Իր հարցազրույցներում Սերգեյ Սարինյանը նշել է, որ Գրականության ինստիտուտը կարևոր դեր է կատարել գրականագիտական մտքի զարգացման գործում: Անշուշտ, այդ հարցում մեծ է նաև բազմավաստակ գիտնականի ներդրումը: 50-ականների սկզբից նա մտավոր-գրական կյանքի ոլորտում էր, մշտապես ուսումնասիրում էր հայ և համաշխարհային գրականությունը, յուրացնում տարբեր ուսմունքներ: Գրականությունը հոգեբանական, փիլիսոփայական լայն պարագծերում դիտարկելը հնարավորություն էր տալիս գիտնականին վերագնահատել մեր հոգևոր արժեքները, իսկ

հետազոտողից պահանջել գիտական խորագույն, հմուտ ու նրբանկատ վերլուծություն, զգաստ գրելաոճ, գեղարվեստական ճաշակ, հայացքի ուղղություն, անհատական դրոշմ, տեսական գիտելիքներ», - ասաց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը։ Նա նշեց, որ գիտաժողովը հնարավորություն է մեկ անգամ ևս գնահատելու Սերգեյ Սարինյանի գիտական ժառանգությունը, հայագիտության զարգացման գործում նրա ունեցած դերը, ստեղծած գրականագիտական դպրոցը։ Այն հարթակ է նաև անդրադառնալու գրականագիտության արդիական հիմնախնդիրներին։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը նշեց, որ Սերգեյ Սարինյանի գիտական աշխատությունները սերունդներ են կրթել և ուղենիշային են ապագա մասնագետների համար։

Գիտաժողովի ժամանակ ցուցադրվեց ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի պատրաստած ֆիլմն ակադեմիկոս Սարինյանի կյանքի ու գործունեության մասին։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 15-ը՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Այս օրերին կրթական և գիտական հաստատությունների մասնագետները կներկայացնեն Սերգեյ Սարինյանի գրականագիտական ժառանգությանը նվիրված զեկուցումներ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14.11.2024թ․


Notices








On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

On 22–26 September, 2025, Institute for Informatics and Automation problems of NAS RA organizes the 15th International Conference on "Computer Science and Information Technologies - CSIT-2025" (Yerevan, Armenia)

On 22-26 September, 2025, the Institute of Mechanics NAS RA organizes IX international conference "Topical Problems of Continuum Mechanics" (Tsakhkadzor, Armenia)

On September 26-27, 2025 the Shirak Center for Armenological Studies of NAS RA invites you to Gyumri to participate in the 12th International Conference entitled "Historical and Cultural Heritage of Shirak: Contemporary Issues of Armenian Studies"

On October 17-18, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA will organize a "National Sciences, Mathematics, Technology, and Computer Science in the 21st Century: problems and solutions in the field of popularization and education" 8th Pan-Armenian Conference at the National Academy of Sciences of RA

The process of allocating full-time and part-time PhD admission slots for the 2026–2027 academic year has commenced. The deadline for application submission is October 20, 2025, at 18:00 (via Higher Education and Science Committee system: grants.hesc.am)

On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

Publications in Press
22/07/2025

Անտառների հետազոտություն և քարտեզագրում՝ նորաբաց լաբորատորիայում
1lurer.am
20/07/2025

Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները
1lurer.am
19/07/2025

Սթրեսից դեպի կայունություն՝ նյարդահոգելեզվաբանի հետ
1lurer.am
11/07/2025

Կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
1lurer.am
This site has been visited
7 416 581

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:44, 20/08/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am