National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
01/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին

Սույն թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» գրքի շնորհանդեսը։ Այն նվիրված է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Խորհրդային Միության և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին: Աշխատության խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը:

Աշխատության մեջ անգլերեն լեզվով առաջին անգամ ներկայացվել է Հովհաննես Չեքիջյանի կյանքն ու կատարողական արվեստը, բացահայտվել է Չեքիջյան-խմբավարի ներդրումը հայ խմբերգային արվեստի զարգացման գործում, Մաեստրոյի խմբավարական և դիրիժորական արվեստի կատարողական առանձնահատկությունները։ Ներկայացվել է Հովհաննես Չեքիջյանի վաստակը հայ ժամանակակից երաժշտության կատարման և հանրահռչակման գործում, լուսաբանվել են Հովհաննես Չեքիջյանի համերգային շրջագայությունների լենինգրադյան և ֆրանսիական էջերը:

Հեղինակը կազմել է Հովհաննես Չեքիջյանի մասին առկա մատենագիտությունը, գիտական շրջանառության մեջ դրել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի արխիվում և Հովհաննես Չեքիջյանի անձնական արխիվում պահվող կարևոր վավերագրեր՝ համերգների վերաբերյալ գրախոսականներ, համերգների հայտագրեր, ծրագրեր, փաստաթղթեր:

«Ohannes Tchekidjian: Life and Career» գիրքը լույս է տեսել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
01․10.2024թ.


Notices
Publications in Press
17/02/2026

Առցանց տեղեկատվական հանդիպում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնության 2026թ․ մրցույթներին
hesc.am
11/02/2026

Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ
infocom.am
09/02/2026

«Ռիսկ կա, որ Հայաստանում վերածվենք ներքին սփյուռքի, եթե կորցնենք մեր մշակույթը, ինքնությունը»․ Գևորգ Պողոսյան
aravot.am
09/02/2026

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել փետրվարի 6-ից նոյեմբերի 20-ը
1lurer.am
This site has been visited
7 664 922

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:23, 24/02/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am