National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
06/06/2024
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում նշվեց ակադեմիկոս Թախտաջյանի 114-ամյակը

Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում նշվեց ակադեմիկոս Թախտաջյանի 114-ամյակը։ «Բուսաբանության ոլորտում Արմեն Թախտաջյանն աշխարհի ամենահայտնի գիտնականներից է։  Մենք պետք է միշտ հիշենք մեր մեծանուն գիտնականներին», - իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

Մեծարելով համաշխարհային ճանաչում ունեցող բուսաբանին՝  ինստիտուտը սահմանել է Թախտաջյանի անվան մեդալ։ «Մենք որոշեցինք ստեղծել ավանդույթ՝ մեդալների հանձնմամբ արժևորել նաև այն մարդկանց, ովքեր մեր ինստիտուտից դուրս են աշխատում։ Հուսանք՝ այս նախաձեռնությունը կդառնա ամենամյա, և մենք կկարողանանք ներկայացնել այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր ներդրում են ունենում բուսաբանության ոլորտում», - ասաց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։

 

Թախտաջյանի անվան մեդալներ հանձնվեցին 5 անվանակարգերում։

Բուսական աշխարհի հետազոտման ոլորտում առանձնակի ներդրման և գիտելիքի ստեղծման համար մեդալ ստացավ Էռնստ Վիտեքը, ով եղել է Վիեննայի Բնագիտության պատմության թանգարանի բուսաբանության բաժնի տնօրենը, ուսումնասիրել է Հայաստանի և Իրանի բուսական աշխարհը: 

Բուսական աշխարհի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերի համար մեդալ ստացավ հայկական բնական կոսմետիկա արտադրող «Նաիրիան» ընկերության համահիմնադիր Անահիտ Մարկոսյանը։ 

Մարդու կյանքում բուսական աշխարհի նշանակության և դերի բարձրացման համար մեդալ ստացավ բնապահպան Թամար Գալստյանը։

Բուսական աշխարհի պահպանության գործում ունեցած ներդրման համար մեդալ ստացավ WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը։ 

Հայաստանում բուսաբանական այգիների զարգացման գործում ունեցած ավանդի համար մեդալը ստացավ Հայ օգնության ֆոնդը։ Մեդալը հանձնվեց ՀՕՖ-ի փոխտնօրեն Էդուարդ Կարապետյանին։

Բուսաբանական գիտության զարգացման և բնապահպանության ոլորտում ավանդի համար մեդալներ ստացան հայ բուսաբան-կարգաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Թախտաջյանի աշակերտ Էլեոնորա Գաբրիելյանը, հայ բուսաբան-սնկաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լիա Օսիպյանը և Թախտաջյանի աշակերտ, բուսաբան-սնկաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Վանդիկա Ավետիսյանը։ 

Շնորհավորելով մեդալակիրներին՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը նշեց․ «Ես իսկապես հպարտ եմ, որ 2017 թվականին կարողացանք Բուսաբանության ինստիտուտն անվանակոչել Արմեն Թախտաջյանի անունով։ Հիանալով բուսաբանության ոլորտում ավանդի համար մեդալների արժանացած մեր ավագ սերնդի ներկայացուցիչների եռանդով՝ կարելի է վստահորեն պնդել, որ եթե դուք ուզում եք շատ երկար ապրել, դուք պետք է լինեք բուսաբան»։

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտքարտուղար, Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի ավագ գիտաշխատող Ժաննա Հովակիմյանը ներկայացրեց ակադեմիկոս Թախտաջյանի գործունեությունը։ Նա նշեց, որ Արմեն Թախտաջյանը Հայաստանի Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի հիմնադիրն ու առաջին տնօրենն է, հայկական բուսաբանական դպրոցի ստեղծողը: Թախտաջյանը կազմել է Հայաստանի բուսականության քարտեզը։ Նրա անունն են կրում բուսական և կենդանական

աշխարհի բազմաթիվ տեսակներ: «Արմեն Թախտաջյանն իր ամբողջ կյանքը նվիրել է գիտությանը՝  անցնելով իր կյանքի ընթացքում հայրենիքի բնության ուսումնասիրումից դեպի բնական աշխարհի զարգացման գլոբալ օրինաչափությունների ընդհանրացումը,  թողել է հարուստ գիտական ժառանգություն, ավանդույթներ, որոնք այսօր էլ նրա աշակերտները շարունակում են: 20-րդ դարի ականավոր բուսաբանը, որը բույսերի էվոլյուցիայի կարևորագույն ուսմունքի հիմնադիրն է, ճանաչվեց և սիրվեց աշխարհի գիտական հանրության կողմից», - ասաց Ժաննա Հովակիմյանը։ 

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի լաբորատորիայի բացումը։ Նոր լաբորատորիան ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ վերազինվել է նորագույն սարքավորումներով, որոնց կիրառմամբ ԲՈՒՀ-երի ուսանողները կկարողանան կատարել գիտական աշխատանքներ, իսկ գիտաշխատողներն՝ իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտություններ։ 

«Ինստիտուտը և այն արժեքները, որոնք ներդրել է ակադեմիկոս Թախտաջյանը, մենք զարգացնում ենք նոր սերնդի և նոր ենթակառուցվածքներ ստեղծելու միջոցով», - նշեց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.06.2024թ․


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
24/10/2025

Երևանի բուսաբանական այգում «Համերաշխության ծառուղի» է հիմնվել
1lurer.am
22/10/2025

Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. խնդիրներ և առաջարկներ
1lurer.am
21/10/2025

Խոջիվանքի Պատմական Գերեզմանատունը՝ Սամվել Կարապետյանի Գրքում
golosarmenii.am
19/10/2025

Որդան կարմիրի հողի մակերես դուրս գալու շրջանն է. գիտարշավի մասնակիցները հաշվառել են միջատներին
1lurer.am
This site has been visited
7 513 820

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:22, 30/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am