National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
04/06/2024
Բացվեց Հարավային Կովկասում եզակի՝ Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը

Սույն թվականի մայիսի 31-ին Երևանում՝ Ինժեներական քաղաքում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի բացման արարողությունը։ Կենտրոնում տեղադրված է տարածաշրջանում առաջին՝ «Ազնավուր» գերհամակարգիչը, որն անվանակոչվել է ի պատիվ ֆրանսահայ նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրի։

Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի շահագործումն ու սպասարկումն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից։ Այս բացառիկ կենտրոնի ստեղծմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը, Եվրոպական միությունը, ՀՀ ԳԱԱ-ն, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ԱԹՈՍ (ներկայում՝ Էվիդեն) ընկերությունը։ 

 

Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին պետական, դիվանագիտական, գիտական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ։ 

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ «Մենք ցանկանում ենք լավագույն հնարավորությունները ստեղծել գիտնականների ու ինժեներների համար, ովքեր ցանկանում են ստեղծագործ աշխատանքով զբաղվել: Սա շատ կարևոր է, որովհետև գիտնականը, որը չունի աշխատասենյակ, սարքավորումներ, համապատասխան ծրագրային ապահովում, գործնականում անհնար է ունենալ համաշխարհային կարգի տպագրվող հոդվածներ ու ստեղծագործ աշխատանք: Նույնը վերաբերում է ինժեներներին, որոնք առանց սարքավորումների, առանց համապատասխան ենթակառուցվածքների չեն կարող ստեղծագործ աշխատանքով զբաղվել։ Սա է այն հիմնական գործոնը, որի պատճառով ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանից գնացել են ստեղծագործ աշխատանքով զբաղվող մարդիկ: Այս առումով ես շատ կարևորում եմ գերհամակարգչային կենտրոնի բացումը», - ասաց Հակոբ Արշակյանը։ 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Հայաստանը ձգտում է դառնալ մի երկիր, որը նորարարական լուծումներ կառաջարկի ոչ միայն սեփական ժողովրդին, այլև, առհասարակ, Երկիր մոլորակին։ Եվ այս միջավայրը՝ Ինժեներական քաղաքն իր նոր գերհամակարգչային կենտրոնով, ևս մեկ քայլ մեզ առաջ է մղելու մեր երազանքի ճանապարհին: Այս կենտրոնի բացումը մեծ ձեռքբերում է Հայաստանի գիտական և տեխնոլոգիական կյանքում, և բարձր արտադրողականությամբ հաշվողական սարքավորումների, արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների զարգացման համատեքստում այն իրապես մեծ քայլ է լինելու։ Կենտրոնը հնարավորություն կտա ստանալ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր կկրթեն նոր մասնագետների, նոր սերնդի»։

Ելույթներով հանդես եկան նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը՝ շեշտելով Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի կարևորությունը պետության զարգացման գործում։ 

Կենտրոնում տեղադրված «Ազնավուր» գերհամակարգիչը նվիրաբերվել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին Ֆրանսիայի Թուլուզի Համակարգչային գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ 

Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը միջոցառման ժամանակ շեշտեց, որ հայրը, ում պատվին անվանակոչված է գերհամակարգիչը, հետաքրքրված էր ժամանակակից տեխնոլոգիաներով ու նորարարություններով։ «1980-ականներին հայրս արդեն համակարգիչ ուներ, որն օգտագործում էր տեքստեր գրելիս և երգ ձայնագրելիս։ Թերևս դա էր պատճառը, որ վաղ տարիքից տարված եմ եղել տեխնոլոգիաներով։ Հուսով եմ, որ այս սուպերհամակարգիչը կոգեշնչի հետազոտողներին հասնել մեծ առաջընթացի», - ասաց Նիկոլա Ազնավուրը։

Միջոցառման ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանին՝ «Ազնավուր» գերհամակարգիչը Հայաստան բերելու և հզորացնելու գործում իր կարևոր դերի համար։ 

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը նշեց, որ «Ազնավուր» գերհամակարգչի ձեռք բերումը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և Ֆրանսիայի Թուլուզի Համակարգչային գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի 25 տարվա համագործակցության արդյունք է։ 

Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանն առաջինն է, իսկ Եվրասիական տնտեսական միության մեջ երկրորդ երկիրն է, որտեղ նման գերհամակարգիչ է տեղադրվել։ Այս նորագույն ենթակառուցվածքը լուրջ խթան է Հայաստանում հաշվողական գիտության զարգացման համար, ինչը շղթայական դրական արդյունքը կունենա գիտության մի շարք ուղղությունների շարունակական առաջընթացի համար։

«Ազնավուր» գերհամակարգիչն ունի 1 տերաֆլոպ հզորություն և վայրկյանում տեսականորեն կարող է իրականացնել 1015 գործողություն: Այն բաղկացած է մոտ 24․500 միջուկներից՝ միացված արագագործ կապուղիներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բարձր հաշվողական խնդիրներ։ Գիտնականներն ու հետազոտողները, մասնավոր և պետական ոլորտները կարող են հասանելիություն ունենալ մինչև 1500 տերաբայթ հիշողության սարքերի: 

«Գերհամակարգիչը կարող է օգտագործվել արհեստական բանականության, տվյալագիտության, թվային գիտության, ամպային, մեքենայական ուսուցման, քվանտային ֆիզիկայի, աստրոֆիզիկայի, կենսաինֆորմատիկա և բազմաթիվ այլ ոլորտներում։  Նման գիտությունները զարգացնելու համար հզոր հաշվողական ռեսուրսներ են պետք։ Շնորհակալություն մեր գործընկերներին աջակցության համար, որը հնարավորություն տվեց իրականացնել մեր այս երազանքը», - ասաց Հրաչյա Ասցատրյանը։ 


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
03․06․2024թ.


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
24/10/2025

Երևանի բուսաբանական այգում «Համերաշխության ծառուղի» է հիմնվել
1lurer.am
22/10/2025

Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. խնդիրներ և առաջարկներ
1lurer.am
21/10/2025

Խոջիվանքի Պատմական Գերեզմանատունը՝ Սամվել Կարապետյանի Գրքում
golosarmenii.am
19/10/2025

Որդան կարմիրի հողի մակերես դուրս գալու շրջանն է. գիտարշավի մասնակիցները հաշվառել են միջատներին
1lurer.am
This site has been visited
7 513 820

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:22, 30/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am