National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
08/04/2024
ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի առաջարկությունները Երևանում ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ

Սույն թվականի ապրիլի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստում քննարկվեց «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագիրը։

 

Նիստը վարեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ, գիտաշխատողներ, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը, գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը, քաղաքապետարանի այլ ներկայացուցիչներ, ոլորտային մասնագետներ Շրջակա միջավայրի նախարարությունից, ԲՈՒՀ-երից, փորձագետներ։ 

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը ելույթներում նշեցին, որ ծրագրի վերաբերյալ իրենց ղեկավարած գիտական կառույցներին չեն դիմել կարծիք ստանալու համար, հետևաբար, իրենք ծրագրի վերաբերյալ կարծիք չեն տրամադրել։ 

Նշվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունն այն մասին, որ ժամանակավորապես կդադարեցվի ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ քաղաքապետարանը գիտական շրջանակներից հիմնավոր փաստաթուղթ կստանա:

Ռուբեն Հարությունյանն ընդգծեց այդ հայտարարությունը և հավելեց, որ այն հաստատում է ծրագրում խնդիրների առկայությունը, որոնք չի կարելի անտեսել:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեջբերեց 2023 թվականի փետրվարի 23-ին քաղաքապետարանում տեղի ունեցած գիտաժողովը, որին մասնակցել են գիտնականներ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներից և կենտրոններից։ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչները նշեցին, որ գիտաժողովին մասնակցությունը գիտական հաստատության պաշտոնական կարծիքի տրամադրում չէ, և ծրագրում ներգրավված գիտնականները ներկայացրել են սեփական տեսակետերը՝ ակադեմիական ազատության իրենց իրավունքի շրջանակում։ Հանրությանը չի ներկայացվել որևէ գիտահեն հիմնավորում, որտեղ ամփոփված կլինեին առկա խնդիրները և դրանցից բխող հետագա քայլերը: 

Գնահատելով քննարկման արդյունավետությունը՝ նիստի մասնակիցները ներկայացրեցին հետևյալ խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները․

1. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և նրա կազմում գործող գիտահետազոտական մասնագիտացված կառույցները, այդ թվում ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը չեն ստացել և քննարկել «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագիրը և, հետևաբար, չեն ներկայացրել մասնագիտական կարծիք ծրագրի վերաբերյալ։

ՀՈԱԿ-ին առաջարկվում է ներկայացնել ծրագիրը վերոնշյալ մասնագիտական կառույցներին բազմակողմանի և համապարփակ քննարկում կազմակերպելու համար, քանի որ մասնակից բոլոր գիտահետազոտական կառույցների գիտնականները մի շարք առաջարկություններ և մտահոգություններ հնչեցրին իրականացվող ծրագրի վերաբերյալ, որոնք կարող են ամփոփվել միայն ծրագրի ամբողջական քննարկման արդյունքներով։ 

2. Մասնակիցները ողջունելի համարեցին «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից գիտահեն որոշումներին ուղղված քայլերը, սակայն նման լայնամասշտաբ ծրագրերի քննարկումը կառույցի կողմից ստեղծված գիտական խորհրդում՝ փորձագիտական մակարդակում բավարար չէ: Նիստի ընթացքում գիտնականների կողմից ներկայացված բազմաթիվ մտահոգություններ, բացեր և հարցադրումներ պահանջում են հետազոտություններ և առկա տեղեկատվության վերլուծություն։

ՀՈԱԿ-ին առաջարկվում է պատվիրակել մասնագիտացված կառույցներին հետազոտություն, այդ թվում ծառագիտական, առաջարկվող տեսակների կլիմայի փոփոխությանը հարմարվողականության, կենսաբազմազանության պահպանության, սանիտարական ռիսկերի (վնասատուների տարածման) էկոլոգիական ռիսկերի (փոշի, աղմուկ և այլն), առողջապահական և այլ տեսանկյուններից, որը հնարավորություն կտա որոշում կայացնող մարմնին ավելի արդյունավետ իրականացնել կանաչապատման միջոցառումները և հանրության հետ հաղորդակցությունը։ Ներկայացնել ՀՀ ԳԱԱ մասնագիտացված կառույցներին այն գիտական, հետազոտական հենքերը, որոնց հիման վրա որոշում է կայացվել սկսել ծառերի փոխարինումը։ ՀՀ ԳԱԱ-ն պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան կարծիք:

3. Ծառերի փոխարինման ծրագիրն արդիական է, սակայն ունի կարճաժամկետ բնույթ, և անհրաժեշտ է դիտարկել կանաչապատման և այլ բնապահպանական միջոցառումների իրականացումն ավելի երկարաժամկետ նպատակների և խնդիրների լուծման տեսանկյունից, այդ թվում` ֆունկցիոնալ կանաչապատման, բնահեն լուծումների և լանդշաֆտային-ճարտարապետական առաջադեմ լուծումների կիրառմամբ։

Առաջարկվում է մշակել Երևան քաղաքի երկարաժամկետ բնապահպանական ռազմավարություն։ ՀՀ ԳԱԱ մասնագիտացված կառույցները պատրաստակամ են համագործակցել և իրենց ներդրումն ունենալ հանուն կանաչ և էկոլոգիապես առողջ Երևանի։

4. Բարձրաձայնվեցին և քննարկվեցին ծառերի կենսունակության վերաբերյալ տրվող գնահատականի հիմքերը։ Մասնավորապես, նշվեց ծառերի կենսունակության և տապալման ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ սարքավորումների կիրառման կարևորությունը։

Առաջարկվում է ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի գնահատել ծառի կենսունակությունը, յուրաքանչյուր հատվող ծառի պարագայում ներկայացնել կենսունակության հետազոտության արդյունքները, ինչն իր հերթին կբարձրացնի վստահությունը հանրության շրջանում։ ՀՀ ԳԱԱ համապատասխան մասնագետները պատրաստ են աջակցել «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների վերապատրաստման հարցում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08.04.2024թ.


Notices








On June 9–12, 2026, the Scientific Center of Zoology and Hydroecology of the NAS RA and Yerevan State University is organizing the 2nd International Conference with the title "Biodiversity, Conservation and Climate Change (TOWARD COP17)" (YSU, 1 Alek Manukyan Street)

On April 17, 2026, the Institute of Arts of NAS RA is organizing an International Scientific Conference entitled "From the History of Armenian-French Cultural Ties" within the framework of the two-month long Francophone season in Armenia

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia will host a seminar entitled "The Role of Law in Shaping a Global Community of Shared Values (Mireille Delmas-Marty)" at 3:00 PM

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA will host a seminar entitled "The French School of Geopolitics" at 2:00 PM

С 4 по 8 мая 2026г. Институты Прикладных проблем физики и Физических исследований НАН РА организуют научное мероприятие 15-й международный симпозиум и COST конференцию на тему "Оптика и её применения (OPTICS-15)"

On May 16-19, 2026, the L.A. Orbeli Institute of Physiology of the NAS RA and the Yerevan State Medical University named after Mkhitar Heratsi, in collaboration with the International Stress and Behavior Society (ISBS) is organizing the international conference "Neuroscience Week 2026" at 10:00

On May 25-29, 2026, Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian of NAS RA organizes the international conference "Communicating Astronomy with the society" in Byurakan

On June 16-17, 2026, the Institute of Arts of NAS RA and "Karin" Scientific Center are organizing a Danceological Conference with the title of "Ethos-Idea-Identity: From Tradition to Modernity" (c. Yerevan)

On June 21-28, 2026, the Institute of Applied Problems of Physics of NAS RA is holding an international conference "Beam and Radiation, Interaction and Applications" and international scientific school ASRP "Radiation Physics" named after Academician Alpik Mkrtchyan (Yerevan and Jermuk cites)

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
30/05/2026

Եվրոպայի ամենավտանգված հուշարձաններից մեկում՝ Առաքելոց վանքում, պեղումներ են սկսվել
hetq.am
01/05/2026

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը
escs.am
30/04/2026

«Սարսափելին այն է, որ այդ ձայնը մնում է անարձագանք մեր գիտական հաստատությունների ներսում»
aravot.am
29/04/2026

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների գերակայությունները. միջազգային թրենդների և տեղական կարիքների բախումը
infocom.am
This site has been visited
7 766 901

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:36, 14/05/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am